fbpx

ԱՊԼ-ի ֆենտեզի սկաուտը խորհուրդ է տալիս Մխիթարյանին ընդգրկել 13-րդ տուրի թիմում

Անգլիայի Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքի ֆենտեզի մասնագետը ամեն տուրից առաջ առանձնացնում է 4 թերագնահատված ֆուտբոլիստների, որոնք կարող են միավորներ բերել առաջիկա տուրի  ընթացքում:

Այս անգամ սկաուտի դիտակետում է հայտնվել Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որի արժեքը ԱՊԼ-ի ֆենտեզիում 6.7 մլն. ֆունտ է: Նշվում է, որ հայ ֆուտբոլիստին 13-րդ տուրի իրենց թիմում են ընդգրկել օգտատերերի ընդամենը 5.2 տոկոսը, և փորձագետի կարծիքով՝ այդ ֆուտբոլասերները ճիշտ որոշում են կայացրել:

Մխիթարյանը նախորդ տուրի «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում փոխարինումից հետո գոլի հեղինակ էր դարձել և փրկել «զինագործներին» պարտությունից: Ամենայն հավանականությամբ, «Բորնմութի» դեմ խաղում Ալեքս Իվոբիի փոխարեն Ունայ Էմերին կնախընտրի Հենրիխին:

Բացի այդ, շեշտվում է, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին 4 հանդիպումներում 29-ամյա կիսապաշտպանը 7 հարված է կատարել դարպասին, նույն ցուցանիշն ունի Պիեր Էմերիկ Օբամեյանգը:

«Արսենալը» ընթացիկ մրցաշրջանում ամենաշատ գոլեր խփած թիմերից է արտագնա խաղերում (14 գոլ), և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը այս խաղում կարող է վերադարձնել նախկին դիրքերը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Պետր Չեխը կվերադառնա «Չելսի»

Թիմակիցների արձագանքը, երբ Մխիթարյանը հայտնեց Բաքու չմեկնելու որոշման մասին (տեսանյութ)

Լիխտշտայներ․ «Մխիթարյանի համար վտանգավոր կլիներ Բաքու գալը, ուստի հասկանում ենք նրա որոշումը»

Իվոբի․ «Ուզում ենք նվաճել մրցանակը Մխիթարյանի համար»

«Եթե Մխիթարյանի փոխարեն Մեսին կամ Ռոնալդուն լինեին այսպիսի հարցի կիզակետում․․․»․ Բրիտանացի լրագրողի մտահոգությունը

Մխիթարյանի բացակայությունը՝ ինքնաթիռի տոմսը վերադարձնելու պատճառ․ Ուտկինը զայրացած է

Էմերի. «Ես չեմ կարող ստիպել Մխիթարյանին գալ մեզ հետ Բաքու»

«Արսենալի» լեգենդի արձագանքը Մխիթարյանի վերաբերյալ որոշմանը

ՈւԵՖԱ-ն հայտարարություն է արել Մխիթարյանի վերաբերյալ

Մխիթարյանը մարզվում է «Արսենալի» հետ, չնայած չի մասնակցելու եզրափակիչին (տեսանյութ)

Ֆուտբոլ 0:1 Քաղաքականություն. Միջազգային մամուլի արձագանքը Բաքվի եզրափակիչին Մխիթարյանի բացակայության լուրին

Մխիթարյան. «Շատ ցավոտ է նման հանդիպումը բաց թողնելը»

Պաշտոնական. Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու

«Արսենալը» վերջնագիր կներկայացնի Մխիթարյանին ու «Արսենալի» ևս 4 ֆուտբոլիստին

Հենրիխ Մխիթարյանը ներկա է եղել Արա Մալիքյանի համերգին ու հեռացել է տպավորված

Կանտեն վերադարձել է մարզումներին և կխաղա Եվրոպա լիգայի եզրափակիչում