fbpx
Բաժիններ

ԱՊԼ-ի մրցավարական կորպուսի ղեկավարը հաստատել է, որ VAR-ի մրցավարները 4 ակնհայտ սխալ են թույլ տվել

Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցավարական կորպուսի ղեկավար Մայք Ռայլին խոստովանել է, որ առաջնության մեկնարկային տուրերում VAR-ի մրցավարները 4 ակնհայտ սխալ որոշումներ են կայացրել:

Ռայլին, որը Professional Game Match Officials Limited-ի ղեկավարն է և Անգլիայի Պրեմիեր լիգայում VAR համակարգի ներդրման պատասխանատուն, այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել է, որ համակարգն Անգլիայում դրական դեր է կատարում, սակայն առաջընթացի տեղ ունի:

Կոպիտ սխալ որոշումները կայացվել են հետևյալ խաղերում՝

Օգոստոսի 25, «Բորնմութ» – «Մանչեսթեր Սիթի»(1-3)

Գլխավոր մրցավար Անդրե Մարիները չի նշանակել Դավիդ Սիլվայի նկատմամբ մրցակցի տուգանային հրապարակում տեղի ունեցած խախտումը: Մրցավար Քևին Ֆրենդը, որն այդ խաղում VAR-ի պատասխանատուն էր, ոչ մի գործողություն չի ձեռնարկել:

Օգոստոսի 31, «Վեսթ Հեմ» – «Նորվիչ»(0-2)

«Նորվիչի» դարպասին չի նշանակվել 11-մետրանոց Սեբաստյան Ալերի նկատմամբ կանոնների խախտման համար:

Օգոստոսի 31, «Լեսթեր» – «Բորնմութ»(3-1)

«Լեսթերի» կիսապաշտպան Յուրի Տիլեմանսը պետք է պատժվեր կարմիր քարտով «Բորնմութի» ֆուտբոլիստ Կալում Ուիլսոնի նկատմամբ կանոնների խախտման համար:

Օգոստոսի 31, «Նյուքասլ» – «Ուոթֆորդ»(1-1)

Տանտերերի պաշտպան Ֆաբիան Շերի գոլը պետք է չեղարկվեր նախորդ դրվագում «Նյուքասլի» խաղացողի ձեռքով խաղի պատճառով:

Կատարե՛ք խաղադրույք Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղերի վրա:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Յենս Լեմանն ասել է՝ ինչի հաշվին իր անպարտելի «Արսենալը» կհաղթեր այս «Լիվերպուլին»

«Սիթին» վստահ հաղթանակ տոնեց «Վեսթ Հեմի» դեմ խաղում (տեսանյութ)

«Չելսին» որոշում է կայացրել Մարիո Պաշալիչի ապագայի վերաբերյալ

«Մանչեսթեր Յունայթեդը» օգնեց «Լիվերպուլին» հասնել պատմական նվաճման

«Չելսին» ծրագրում է գնել «Լացիոյի» առաջատարներից մեկին

Մինո Ռայոլայի կոշտ պատասխանը Սուլշերին

«Չելսին» զիջեց «Յունայթեդին» գերլարված խաղում (տեսանյութ)

«Յունայթեդն» առաջին կեսից հետո հաղթում է «Չելսիին» Լոնդոնում (տեսանյութ)

«Չելսիի» առանցքային ֆուտբոլիստը վնասվածք ստացավ «Յունայթեդի» դեմ խաղի սկզբում

«Չելսի» – «Մանչեսթեր Յունայթեդ»․ Մեկնարկային կազմեր

Յուրգեն Կլոպն ակումբային ռեկորդ է սահմանել «Լիվերպուլում»

«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Նյուքասլին» (տեսանյութ)

«Տոտենհեմը» կամային հաղթանակ տոնեց արտագնա խաղում, Սոնը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Սոնը Պրեմիեր լիգայում 50 և ավելի գոլ խփած առաջին ասիացին է (տեսանյութ)

Բերնարդու Սիլվա․ «Եթե «Բենֆիկան» ցանկանա, ես կվերադառնամ այնտեղ»

«Սիթիի» ղեկավարությունը հանդիպել է ֆուտբոլիստների հետ ստեղծված իրավիճակի համար