ԱՊԼ-ի որոշ ակումբները կողմ են արտահայտվում մրցաշրջանի չեղարկմանը - VNews
Բաժիններ

ԱՊԼ-ի որոշ ակումբները կողմ են արտահայտվում մրցաշրջանի չեղարկմանը

Անգլիայի ընթացիկ առաջնությունը չեղարկման վտանգի առաջ է կանգնել որոշ ակումբների դիրքորոշման պատճառով։

Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, մի շարք ակումբների ղեկավարության անդամներ կողմ են արտահայտվում մրցաշրջանի շտապ դադարեցմանը ու դրա ամբողջական վերախաղարկմանը կորոնավիրուսի համաճարակի վերացումից հետո։ Նրանց կարծիքով՝ նման պայմաններում անհնար է հանդիպումներ անցկացնել, իսկ դատարկ տրիբունաների ներքո խաղալը բարոյական տեսանկյունից ճիշտ չէ։

Նշվում է, որ ԱՊԼ-ի ընթացիկ առաջնության ճակատագրի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար անհրաժեշտ է, որ սցենարներից մեկի օգտին 20 ակումբներից քվեարկի 14-ը։ Ընդ որում՝ նախորդ հանդիպումներից մեկի ժամանակ ղեկավարության անդամները ընդհանուր հայտարարի էին եկել, որ մրցաշրջանը պետք է ավարտին հասցվի ցանկացած պարագայում։

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» 82 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը ու նրանց 2 հաղթանակ է բաժանում գավաթից, որին «կարմիրները» չեն տիրացել 30 տարի։

Ռունի. «Լիվերպուլն» արժանի է չեմպիոնությանը. նրանք ֆանտաստիկ էին»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Նգոլո Կանտեին դատի են տվել

Անգլիայի Պրեմիեր լիգան անցկացրել է կորոնավիրուսի ստուգման 4-րդ փուլը

Թոփ հարձակվողներ, որ ձախողել են Պրեմիեր լիգայում. The Sun-ի սև ցուցակը

«Ինտերի» սպորտային տնօրենը խոսել է Սանչեսի ու Յանգի ապագայի մասին

Էդուարդո Կամավինգան ընտրություն է կատարում 2 թոփ թիմի միջև

Մերսիսայդյան դերբին՝ Մանչեսթերու՞մ

Պաշտոնական. Անգլիայի Պրեմիեր լիգան կվերսկսվի հունիսի 17-ից

Կոուտինյոն նախապատվություն է տալիս այդ առաջնություն տեղափոխությանը

Պրեմիեր լիգայի վերադարձի օրը որոշված է

«Մանչեսթեր Յունայթեդը» մեծ վարկ է վերցրել՝ նոր տրանսֆերների համար

Համացանցում հայտնվել են «Արսենալի» նոր մրցաշրջանի արտագնա մարզաշապիկի նկարները

Ժորժինյոյի համար պայքարում է 3 թոփ ակումբ

Բեյլի ապագան «Ռեալում» շարունակում է անհասկանալի մնալ

«Ուիգանի» նախկին ֆուտբոլիստը պատմել է Ռունիի ու Ջերարդի արբած արկածների մասին

«Մանչեսթեր Յունայթեդը» 140 մլն ֆունտ վարկ է վերցրել

Պրեմիեր լիգան հաստատում է՝ կորոնավիրուսի ևս 4 թեստ դրական պատասխան է տվել