fbpx
Բաժիններ

#Ապրող_ֆոտոներ_10. Իկերի ու Չավիի ընկերական զրույցն ու թշնամական հետևանքները

Գրեթե միշտ, երբ որևէ բառ կամ էմոցիա չես կարողանում արտահայտել, դրա փոխարեն ցույց ես տալիս ինչ-որ լուսանկար, որն առավել քան խոսուն է: Ֆոտոլրագրողները, սովորաբար, կարողանում են ֆիքսել այնպիսի լուսանկարներ, որոնք լավագույնս արտահայտում են այն, ինչ տեղի է ունեցել այդ դրվագում: Ֆուտբոլային պատմության մեջ շատ են եղել հանդիպումներ, որոնք իրենցով հիշվող չեն, կամ էլ դրանց արդյունքը ոչ մի նշանակություն չի ունեցել, սակայն այդ խաղից հիշվող է դարձել որևէ լուսանկար:

VNews.am-ը շարունակում է իր նոր՝ #Ապրող_ֆոտոներ շարքը նաև 2019-ին: Մենք ամեն անգամ փորձելու ենք անդրադարձ կատարել լուսանկարներին, որոնք դուք միանշանակ տեսել եք: Դրանք իրենց մեջ շատ հաճախ պարունակում են այնպիսի գաղտնիքներ կամ պատմություններ, որոնց մասին քչերը գիտեն:

Չավին ու Կասիլյասն շատ վաղուց են ընկերական հարաբերություններ պահպանում: Պատանեկան տարիքից նրանք գերթե ամեն օր շփվում էին, ընտանիքներով ընկերություն անում: Եվ դա այն պարագայում, որ արդեն վաղուց նրանք որոշել էին ընտրել ֆուտբոլային տարբեր՝ անգամ թշնամական ճամբարներ: Չավին մանկուց «Բարսելոնայի» ակադեմիայից էր, իսկ Իկերն իր գիտակցական կյանքում երկրպագել է միայն մեկ թիմի՝ «Ռեալին»:

Դարասկզբին Իկերն ու Չավին սկսեցին ավելի հաճախ հայտնվել իրենց թիմերի մեկնարկային կազմերում: Կասիլյասի ճակատագիրն ավելի շուտ բացվեց: Մինչ Չավին նոր-նոր էր ամրապնդվում ծանր ժամանակներ ապրող «Բարսայի» մեկնարկային կազմում, Կասիլյասն արդեն 2 անգամ հասցրել էր դառնալ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ու դառնալ հավաքականի առաջին համարը: Իսկ հետո արդեն ամեն ինչ գնաց այնպես ինչպես պետք էր: Երկուսն էլ դարձան իրենց թիմերի խորհրդանիշները: Ընդ որում՝ ինչպես ակումբներում, այնպես էլ հավաքականում:

2010-ին Կասիլյասը, Պույոլը, Ինյեստան ու Չավին միասին առաջին անգամ իրենց երկրի պատմության համար նվաճեցին աշխարհի գավաթը: Մի քանի ամիս անց նրանք մրցեցին միմյանց դեմ «Կամպ Նոու» ստադիոնում, որտեղ Չավին ու ընկերները իսկական ջարդ տվեցին մրցակցին՝ գրանցելով «մանիտա» («կատարյալ հաղթանակ» – իսպ.թարգմ.)՝ հաղթանակ 5-0 հաշվով: Գոլերից առաջինը խփեց հենց Չավին: Խաղի ընթացքում գրանցվեցին բազում տգեղ պահեր, որոնք էլ ավելի թեժացրին երկու թիմերի միջև առկա առանց այն էլ շիկացած հարաբերությունները:

Եվս մեկ տարի անց այս թիմերը մրցեցին արդեն Իսպանիայի Սուպերգավաթի շրջանակներում: Այո, այո, հենց այդ խաղի ավարտից հետո էր Մոուրինյոն իր մատը մտցրել այն ժամանակ Գվարդիոլայի օգնական, երջանկահիշատակ Տիտո Վիլանովայի աչքը: Բնականաբար, էլ ինչ Կլասիկո, եթե այդտեղ չլինի կոնֆլիկտ, ծեծկռտուք, հրմշտոց ու փոխադարձ վիրավորանք: Այդ հանդիպման ժամանակ հենց տեղի տվեցին նաև Կասիլյասի ու Չավիի նյարդերը: Գրանցվեց կոնֆլիկտ նաև նրանց միջև, որը հետագայում ունեցավ զարմանալի ընթացք ու տխուր հետևանքներ:

Հանդիպման ավարտից հետո, ինչպես ասում են, ամենքն իր գործերով է գնում, սակայն Կասիլյասին հանգիստ չէր տալիս խաղի ընթացքում գրանցված միջադեպը, որից ծնված բախմանը մասնակցեցին նաև ինքն ու Չավին: Ուշ ժամին Կասիլյասը զանգահարել է Չավիին՝ կոշտ ձևով իր դիրքորոշումը հայտնելու համար: Չավին երկար լսել է իր խաղընկերոջը, որից հետո սկսել է հանգիստ ձայնով բացատրել եղելիությունը: Կոնֆլիկտը, բնակաբար, դեռ չսկսած, մարել է:

Որոշ ժամանակ անց մամուլում հայտնվեցին տեղեկություններ, որոնց համաձայն Կասիլյասը «Ռեալի» ներքին խոհանոցից գաղտնի տեղեկություններ է դուրս բերում: Դրա վերաբերյալ վարկածներից մեկը նաև Չավիի հետ հաճախակի զրույցներն են: «Բարսելոնայի գործակալ» վերնագրերով հոդվածները ողողեցին Իսպանիան ու աշխարհը, երբ շշուկները ավելի հնչեղ դարձան: Ժոզե Մոուրինյոն Իկերին դուրս թողեց հիմնական թիմից՝ ամեն կերպ ցանկանալով զրպարտել իսպանացի դարպասապահին: «Ադանն ավելի լավ դարպասապահ է, քան Իկերը», – մի օր հայտարարել էր Ժոզեն: Մառազմ:

Կարճ ժամանակում Մադրիդի հեքիաթային հերոսը, որը հավատարիմ էր թիմին մանկուց, որը Չեմպիոնների լիգան նվաճելուց հետո անգամ երթևեկում էր հասարակական տրանսպորտով, դարձավ թիմի ներսի ու դրսի գլխավոր թշնամիներից մեկը: Իրավիճակը շատ չփոխվեց նաև Ժոզեի հեռանալուց հետո: Անչելոտիի օրոք էլ Իկերը ոչ միշտ էր խաղում հիմնական կազմում:

Այդպես, մի անմեղ զանգը դարձավ ճակատագրական մեր ժամանակների լավագույն դարպասապահներից մեկի համար, ով անգամ այսօր, խաղալու դեպքում ցույց է տալիս ֆենոմենալ ցատկեր ու սեյվեր: Թե չզանգեր Կասիլյասը Չավիին…չնայած…լինող բանը հա էլ կլինի:

 

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Զիդանը գոհ է Խամեսի աշխատանքից, բայց նա դեպքերի որոշակի ընթացքի դեպքում կարող է հեռանալ «Ռեալից»

Մեսիի ապաքինման գործընթացի վերաբերյալ դրական նորություններ կան

«Ռեալի» ճապոնացի հրաշամանուկը կտեղափոխվի իսպանական ակումբ

«Ցամքիլ ծաղիկ հասակի մեջ». Թոփ 10 ֆուտբոլիստ, որ սպավածից շուտ են թողել ֆուտբոլը

Հայտնի է առաջին մադրիդյան դերբիի օրն ու ժամը

Ռոնալդուն նշել է «Ռեալից» հեռանալու գլխավոր պատճառներից մեկը

Աղբյուր. Ազարի նորամուտի օրը Լա լիգայում որոշված է

AS-ի անդրադարձը՝ Հայաստանում «Ռեալի» ֆան ակումբին

Մեսին կարող է խաղալ արդեն այս շաբաթ

Դեմբելեի գործակալը խոսել է իր հաճախորդի ապագայի մասին

«Նեյմար օպերացիա». ՊՍԺ-ն պատասխանել է «Բարսելոնային»

«Յուվենտուսը» առաջարկում է «Բարսելոնային» 3 ֆուտբոլիստի 2-ի դիմաց

«Բարսելոնան» պատվիրել է Նեյմարի ազգանունով մարզաշապիկների մեծ հավաքածու

Լուկա Յովիչ․ «Ռեալից» հեռանալու մասին լուրերն ինձ ստիպում են ծիծաղել»

Վարանը կտրականապես դեմ է Նեյմարի տրանսֆերային գործարքի մասը դառնալուն

16-ամյա հրաշամանուկը «գերել» է թոփ-ակումբներին