fbpx

#Ապրող_ֆոտոներ_11. Ռոբի Ֆաուլերն ու կոկայինը

Գրեթե միշտ, երբ որևէ բառ կամ էմոցիա չես կարողանում արտահայտել, դրա փոխարեն ցույց ես տալիս ինչ-որ լուսանկար, որն առավել քան խոսուն է: Ֆոտոլրագրողները, սովորաբար, կարողանում են ֆիքսել այնպիսի լուսանկարներ, որոնք լավագույնս արտահայտում են այն, ինչ տեղի է ունեցել այդ դրվագում: Ֆուտբոլային պատմության մեջ շատ են եղել հանդիպումներ, որոնք իրենցով հիշվող չեն, կամ էլ դրանց արդյունքը ոչ մի նշանակություն չի ունեցել, սակայն այդ խաղից հիշվող է դարձել որևէ լուսանկար:

VNews.am-ը շարունակում է իր նոր՝ #Ապրող_ֆոտոներ շարքը նաև 2019-ին: Մենք ամեն անգամ փորձելու ենք անդրադարձ կատարել լուսանկարներին, որոնք դուք միանշանակ տեսել եք: Դրանք իրենց մեջ շատ հաճախ պարունակում են այնպիսի գաղտնիքներ կամ պատմություններ, որոնց մասին քչերը գիտեն:

90-ականներին Անգլիայի առաջնությունում բոլոր թիմերը գործում էին շատ կանխատեսելի կազմերով: 4 պաշտպան մեկ գծով, 4 կիսապաշտպան մեկ գծով, և երկու հարձակվող: Ընդ որում՝ այդ հարձակվողներից մեկը պետք է լիներ ուժեղ, բարձրահասակ, մյուսը՝ փոքրամարմին և/կամ արագաշարժ: Այդ մարտավարության լավագույն արտացոլանքը Լոնդոնի «Չելսին» էր, որտեղ խաղում էին հսկա Տորե Անդրե Ֆլոն ու փոքրիկ Ջանֆրանկո Ձոլան: Սակայն բոլոր սլաքները պտտվեցին «Բիթլների» հայրենիք, երբ երկնակամարում հայտնվեց Ռոբի Ֆաուլեր – Մայքլ Օուեն զույգը:

Անգլիական ֆուտբոլի «ոսկե տղայի» մասին բոլորդ գիտեք ու լսել եք, իսկ ֆուտբոլային սիմուլյատորների ամենահին սիրահարների համար Օոուենն ամենացանկալի հարձակվողն էր: Ֆաուլերը օժտված չէր ոչ աթլետիկ տվյալներով, ոչ հովազի արագությամբ, բայց նման գոլային հոտառության մասին այսօրվա հարձակվողները կերազեն:

1997/1998 թվականների մրցաշրջանում Ֆաուլերը տպավորիչ արդյունքներ էր գրանցում, սակայն չարաբաստիկ վնասվածքը նրան զրկեց Մունդիալ-98-ին մասնակցելու հնարավորությունից՝ բացելով Մայքլ Օուենի «բախտը»: Տևական բացակայությունից հետո Ֆաուլերը նորից վերադարձավ «Լիվերպուլի» մեկնարկային կազմ: Մերսիսայդյան թիմի կազմում գոլ խփող տղաներ կային, այնպես էր Ռոբին պետք է ամեն ինչ աներ, որ չկորցներ իր տեղը մեկնարկային կազմում:

1998/1999 մրցաշրջանը «Լիվերպուլը» վատ չսկսեց, բայց աշնանային հատվածում թիմը 7 խաղում 5 պարտություն կրեց: Հունվար-փետրվարն էլ ձախողելուց հետո պարզ էր, որ թիմին չի հաջողվի տեղ զբաղեցնել չեմպիոնլիգյան քառյակում, մնում էր գոնե պատվով փրկել մրցաշրջանը: Այդ գործը վստահվեց Ռոբիին:

1999-ի ապրիլի 3-ին մերսիսայդյան դերբիի շրջանակում «Լիվերպուլի» մրցակիցը «Էվերտոնն» էր: Խաղին նախորդող օրերին քաղաքի կապույտ հատվածը փորձում էր սադրել «Լիվերպուլի» հարձակվող Ռոբի Ֆաուլերին՝ ամենրուրեք պահանջելով ստուգել նրան: Ֆաները նրան մեղադրում էին կոկայյին օգտագործելու համար: Ի նշան բոլոր տեսակի զրպարտանքների՝ Ռոբի Ֆաուլերը 15-րդ րոպեին մոտեցավ 11 մետրանոց նշակետին ու անվրեպ իրացրեց 11 մետրանոցը: Հաջողության հասնելուց հետո հարձակվողը տարօրինակ կերպով նշեց իր գոլը՝ քիթը մոտեցնելով տուգանայի հրապարակի սպիտակ գծերին և ձևացնելով՝ իբր կոկային է օգտագործում:

Բարդագույն խաղում «Լիվերպուլն» ի վերջո, հաղթեց 3-2 հաշվով, սակայն այդ պատմությունը դեռ երկար պետք է հիշեր Ֆաուլերը: Ակումբի ղեկավարությունը նրան տուգանեց 60.000 ֆունտով: Ավելի ուշ կարգապահական կոմիտեն նրան որակազրկեց 4 խաղով: Նույն նիստի ժամանակ քննարկվեց նաև նրա անթույլատրելի վարքը «Էվերտոնի» հետ դերբիից մի քանի տուր առաջ կայացած «Չելսիի» դեմ խաղում: Ֆաուլերը դրվագներից մեկում մոտեցել էր լոնդոնցիների ավագ Գրեմ լե Սոյին ու աչքի ընկել անպարկեշտ ժեստով: Այդ դրվագի համար Ֆաուլերը ստացավ ևս 2-խաղյա որակազրկում:

Հաջորդ մրցաշրջանից սկսած Ռոբի Ֆաուլերը սկսեց կորցնել իր տեղը «Լիվերպուլի» մեկնարկային կազմում: Թիմը ձեռք էր բերել ավելի բարձրահասակ Էմիլ Հեսկիին, որն Օուենի հետ անհամեմատ լավ էր համագործակցում: Ֆաուլերը սկսեց դիտարկվել որպես փոխարինող կամ էլ հարձակման հավելյալ ուժ՝ հարձակման գծում:

Թեպետ Ֆաուլերը այդպես էլ անհատական մրցասպարեզում ոչ մի լուրջ մրցանակ չնվաճեց, ի ծնե սուպեր-պուպեր գոլահար չդարձավ, բայց իր տարբերվող խաղով մտավ «Լիվերպուլի» երկրպագուների սիրտը: Գոլը նման կերպով նշելը դարձավ անգլիական ֆուտբոլի ամենահայտնի դրվագներից մեկը: Սակայն Ֆաուլերը աչքի է ոչ միայն դրանով:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Զիդանը «Ռեալի» ղեկավարությանը խնդրել է գնել «Լիվերպուլի» աստղին

Ազարը մեկնաբանել է «Ռեալի» հետ պայմանագիր համաձայնեցնելու լուրերը

Ազարը՝ Սալահի մասին․ «Փորձում եմ հասնել նրա մակարդակին»

Էդեն Ազարը գեղեցիկ անակնկալ է մատուցել փոքրիկ դպրոցականներին (տեսանյութ)

Ռունի. «Եթե նրանք դառնան Անգլիայի չեմպիոն, դա ողբերգություն կլինի ինձ համար»

«Չելսին» Սարիի փոխարեն կարող է հրավիրել Լեմպարդին

«Լիվերպուլը» 2 աստղային տրանսֆերից է հրաժարվել

Կովաչիչը չի ցանկանում վերադառնալ «Ռեալ», իսկ «Չելսին» տրանսֆերային արգելքի պատճառով չի կարող գնել նրան

«Չելսին» փոշմանել է. Հիգուայինը կարող է վերադառնալ «Յուվենտուս»

Կլոպ. «Սալահը պետք է օրինակ վերցնի Մանեից»

Ժիրու. «Սարին անարդար է վարվում ինձ հետ»

Դիբալան կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայում

Ազարը մեկնաբանել է «Ռեալ» տեղափոխության մասին խոսակցությունները

Աղբյուր. Զիդանն իր թիմում ցանկանում է տեսնել Սադիո Մանեին

Ազարը ցանկանում է ամռանը տեղափոխվել «Ռեալ»․ «Չելսին» 120 մլն եվրո է պահանջում

«Չելսիի» ղեկավարությունը քննարկել է Սարիի ապագան