fbpx

#Ապրող_ֆոտոներ_12. Զանետին, Մատերացին ու պայքարը հանուն վերերկրային պարգևի

Գրեթե միշտ, երբ որևէ բառ կամ էմոցիա չես կարողանում արտահայտել, դրա փոխարեն ցույց ես տալիս ինչ-որ լուսանկար, որն առավել քան խոսուն է: Ֆոտոլրագրողները, սովորաբար, կարողանում են ֆիքսել այնպիսի լուսանկարներ, որոնք լավագույնս արտահայտում են այն, ինչ տեղի է ունեցել այդ դրվագում: Ֆուտբոլային պատմության մեջ շատ են եղել հանդիպումներ, որոնք իրենցով հիշվող չեն, կամ էլ դրանց արդյունքը ոչ մի նշանակություն չի ունեցել, սակայն այդ խաղից հիշվող է դարձել որևէ լուսանկար:

VNews.am-ը շարունակում է իր նոր՝ #Ապրող_ֆոտոներ շարքը նաև 2019-ին: Մենք ամեն անգամ փորձելու ենք անդրադարձ կատարել լուսանկարներին, որոնք դուք միանշանակ տեսել եք: Դրանք իրենց մեջ շատ հաճախ պարունակում են այնպիսի գաղտնիքներ կամ պատմություններ, որոնց մասին քչերը գիտեն:

2003/2004 մրցաշրջանը համատարած անակնկալ ստացվեց: Բոլոր թոփ առաջնություններում հիմնականում հաղթանակ տարան այն թիմերը, որոնք դրան մոտ էլ չեն եղել, իսկ տարվա գլխավոր ֆուտբոլային ստուգատեսերում՝ Չեմպիոնների լիգայում ու Եվրո-2004-ին՝ առավել ևս (ՉԼ-ում հաղթանակը տոնեց «Պորտուն», Եվրոյում՝ Հունաստանի հավաքականը):

Չեմպիոնների լիգայի խաղարկություն այդ տարվա ընթացքում կրեց արմատական փոփոխություն. պատմության գիրկն անցավ խմբային երկրորդ փուլ անցկացնելու գաղափարը և հայտարարվեց 1/8 եզրափակիչ անցկացնելու մասին: Արդեն հիմնական նախնական փուլի միևնույն խմբում ընդգրկվեց հաղթողի ֆավորիտ համարվող 2 թիմ՝ «Արսենալն» ու «Ինտերը», նրանց կողքին հայտնվեցին ռուսական «Լոկոմոտիվն» ու Կիևի «Դինամոն»:

Առաջին խաղում՝ հին ու բարի «Հայբերի» ստադիոնում «Ինտերը» «Արսենալին» հողին հավասարեցրեց՝ 3-0: Սակայն հետագայում, ներաձուրիների խաղում աննկարագրեի անկում գրանցվեց, որում տեղավորվեց Մոսկվայում 0-3 հաշվով պարտությունը «Լոկոմոտիվին»: 5-րդ տուրում լոնդոնյան ու միլանյան ակումբները պետք է ցույց տային իրենց լավագույն կողմերը. «Լոկոն» արդեն մոտ էր: Պարտվողը հայտնվում էր տհաճ իրավիճակում:

«Սան Սիրո» ստադիոնում «Ինտերի» գորոծողությունները ղեկավարում էր անվանի մասնագետ Ալբերտո Ձակերոնին, որը կոչված էր փոխարինելու մրցաշրջանի մեկնարկը ձախողած Էկտոր Կուպերին: Սական Ձակերոնին իր պարտականությունները սպասվածից ավելի վատ կատարեց: Միլանում կայացած պատասխան խաղում ոչ նա, ոչ էլ «Ինտերի» որևէ ներկայացուցիչ չկարողացավ գտնել հաղթանակի բանալին՝ այն է՝ կանգնեցնել Թիերի Անրիին:

Ֆրանսիայի հավաքականի հարձակվողն այդ տարիներին իր մարզավիճակի գագաթնակետին էր. նա չուներ որևէ թույլ կողմ՝ հրաշալի արագություն ուներ, ցնցող հարվածներ երկու ոտքով, գերազանց էր իրացնում տուգանայինները, թագավորում էր երկրորդ հարկում: 85.000 երկրպագուի առաջ Անրին նվաստացրեց ամբողջ թիմի պաշտպանությունը, դրվագներից մեկում էլ մի ակնթարթում, իր թիկունքում թողնելով Խավյեր Զանետիին, Անրին դարձավ դուբլի հեղինակ: Մի խոսքով՝ ավելի լավ է՝ մեկ անգամ դիտեք, քան 1000 բառ կարդաք դրա մասին:

Թիերի Անրին հանդիպման ընթացքում, ինչ ուզում-անում էր մրցակցի հետ, Մատերացին ու Զանետին այդ երեկո ծերացան մի քանի տարով, սակայն դա նրանց չէր խանգարում հիացմունքով նայել հանճարեղ ֆուտբոլիստին: Եզրափակիչ սուլիչից հետո իտալացի ու արգենտինացի պաշտպանները \շտապեցին Աներիից խնդրելու նրա մարզաշապիկը: Հենց այդ ժամանակ էլ արվել է այս պատմական լուսանկարը: Ի վերջո՝ ում բաժին հասավ մարզաշապիկը, հայտնի չէ:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Մոնիկա Մխիթարյան․ «Հենրիխը գիտի՝ ինչ է ասում»

ՈւԵՖԱ-ի նախագահը՝ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու մասին․ «Չմեկնելու որոշումը կայացրել է ֆուտբոլիստը»

Մեսի․ «Չէի խոստացել, թե հաղթելու ենք Չեմպիոնների լիգայում»

The Sun․ «Արսենալը» չի ընդդիմանա, եթե Մխիթարյանը որոշի հեռանալ ակումբից

«Արսենալի» ֆուտբոլիստները ցանկանում են ի աջակցություն Մխիթարյանի ակցիա իրականացնել, սակայն ռիսկը մեծ է

10 գոլ հավակնում է դառնալ «Արսենալի» մրցաշրջանի լավագույնը

Վենգեր. «Մխիթարյանի հետ տեղի ունեցածը չպետք է լինի ֆուտբոլում»

«Արսենալի» երկրպագուները ստորագրահավաք են սկսել և բոյկոտում են Եվրոպա լիգայի եզրափակիչը

«Արսենալի» գործադիր տնօրեն․ «Հենրիխից խլեցին եզրափակիչը»

Մուստաֆին՝ Եվրոպա լիգայի եզրափակիչի մասին․ «Մենք ցանկանում ենք հաղթել այն Մխիթարյանի համար»

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում անդրադարձել են Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու հարցին (տեսանյութ)

CNN-ի սենսացիոն անդրադարձը. «Սա խայտառակում է ՈւԵՖԱ-ն, «Արսենալն» ու «Չելսին» պետք է բոյկոտեն եզրափակիչը»

Մոնրեալ. «Ինձ Մխիթարյանի բացակայությունն ավելի է մտահոգում, քան տոմսերի թեման»

«Արսենալը» ու «Չելսին» վերադարձրել են ՈւԵՖԱ-ին Բաքվի եզրափակիչի 6000 տոմս

Օբամեյանգն ու Լակազետը «Արսենալի» նոր ADIDAS մարզաշապիկներով (լուսանկար)

Օզիլը՝ ադրբեջանցի երկրպագուներին․ «Մնաց 7 օր, շուտով կհանդիպենք եղբայրներ ու քույրեր»