fbpx

#Ապրող_ֆոտոներ_13. Ֆրանչեսկո Տոտին ու նոր մասնագիտությունը

Գրեթե միշտ, երբ որևէ բառ կամ էմոցիա չես կարողանում արտահայտել, դրա փոխարեն ցույց ես տալիս ինչ-որ լուսանկար, որն առավել քան խոսուն է: Ֆոտոլրագրողները, սովորաբար, կարողանում են ֆիքսել այնպիսի լուսանկարներ, որոնք լավագույնս արտահայտում են այն, ինչ տեղի է ունեցել այդ դրվագում: Ֆուտբոլային պատմության մեջ շատ են եղել հանդիպումներ, որոնք իրենցով հիշվող չեն, կամ էլ դրանց արդյունքը ոչ մի նշանակություն չի ունեցել, սակայն այդ խաղից հիշվող է դարձել որևէ լուսանկար:

VNews.am-ը շարունակում է իր նոր՝ #Ապրող_ֆոտոներ շարքը նաև 2019-ին: Մենք ամեն անգամ փորձելու ենք անդրադարձ կատարել լուսանկարներին, որոնք դուք միանշանակ տեսել եք: Դրանք իրենց մեջ շատ հաճախ պարունակում են այնպիսի գաղտնիքներ կամ պատմություններ, որոնց մասին քչերը գիտեն:

2000-ականների սկզբին «Ռոման» պարզապես հիացնում էր բոլորին։ Հազարամյակի առաջին տարում թիմը դարձավ Իտալիայի չեմպիոն, իսկ հաջորդ տարիներին վստահաբար հետապնդում էր «Միլանին» ու «Յուվենտուսին»։ Այդ տարիներին հատկապես «ուրիշ» էր Ֆրանչեսկո Տոտին։ Այդ տարիներին, երբ դեռ Տոտին երիտասարդ էր, նա արդեն համարվում էր «Հռոմի նոր կայսրը»։

2003 թվականին «Ռոման» թույլ մրցաշրջան անցկացնելուց հետո չէր դիտարկվում որպես ոսկե մեդալների ռեալ հավակնորդ, սակայն մրցաշրջանի մեկնարկում «գայլերը» փայլեցին։ Առաջին 14 խաղում «Ռոման» ընդհանրապես չգիտեր՝ ինչ բան է պարտությունը։ Հատկապես տպավորիչ էր «Ռոման» մայրաքաղաքային դերբիում։ Առաջին խաղում աշխարհը ցնցեց Ամանտինո Մանսինիի այս գոլը։

Այդ խաղում Ֆրանչեսկո Տոտին գոլ չխփեց, բայց հետագայում ավելի ու ավելի սկսեց փայլել՝ օգնելով իր թիմին վստահ պայքար մղել «Միլանի» հետ չեմպիոնի կոչման համար։ Կարելի է ասել՝ մայրաքաղաքային դերբին «Ռոմայի» համար դարձավ ճակատագրական։ Առաջին՝ տնային դերբիում տարած հաղթանակով «Ռոման» ազդարարեց ոսկե մեդալների հետապնդման մեկնարկը, իսկ պատասխան խաղում տեղի ունեցած իրադարձություններն ու գրանցված արդյունքը վերջ դրեցին դրան։

Հանդիպումը, որը տեղի ունեցավ ապրիլի 21-ին, ավարտվեց մարտական ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Առաջին վերջնամասում «Լացիոյին» առաջ մղեց Բերնարդո Կորադին, սակայն 61-րդ րոպեին «Ռոմայի» ավագը 11 մետրանոց նշակետից չվրիպեց․ խփեց պատասխան գնդակն ու շտապեց դեպի տեսախցիկները։

Հաջորրդ վայրկյանին նա խլեց հեռուստատեսային տեսախցիկն ու սկսեց տնօրինել այն։ Ֆոտոլրագրողների համար դա իդեալական պատկեր էր։ Բնականաբար, ճիշտ ու հիշարժան կադր որսալը տեխնիկայի հարց էր։ Հեռուստացույցով այսպիսի պատկեր էր։

Ի դեպ, եթե նկատեցիք, տրիբունաները գրեթե դատարկ էին։ Տրամաբանական հարց՝ ինչպե՞ս կարող էր նման պատկեր գրանցվել Եվրոպայի ամենասկզբունքային դերբիներից մեկում։ Ու հետևում է պատասխան։ Ես կասեի՝ պատասխանՆԵՐ։

Ահա թե ինչու․

  • Ի սկզբանե, հանդիպումը պետք է տեղի ունենար մարտի 21-ին։ «Լացիոյի» հետ սկզբունքային խաղին «Ռոման» մոտեցել էր ֆավորիտի կարգավիճակում։ Առաջին կեսում դարպասի գրավում չարձանագրվեց։ Երկրորդ կեսի մեկնարկում սակայն երկրպագուները սկսեցին վանկարկումներ անել։
  • Նրանց խոսքով՝ «Լացիոյի» երկրպագուները ծեծելով սպանել էին «Ռոմայի» երիտասարդ մի երկրպագուի։
  • Գլխավոր մրցավար Ռոբերտո Ռոզետին հանդիպումը միաժամանակ դադարեցրեց։

  • «Ռոմայի» ամենաազդեցիկ երկրպագուները մտան խաղադաշտ ու սկսեցին զրուցել Տոտիի հետ։
  • Ի վերջո, Ռոբերտո Ռոզետին դադարեցրեց հանդիպումը, ինչը հանգեցրեց նոր բախումների։
  • Ավելի քան 50 մարդ վիրավորվեց:

 

 

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ռոնալդուի ավտոտնակը համալրվել է նոր սուպերմեքենայով (տեսանյութ)

Ալեգրին՝ երկրպագուին․ «Նոր մարզիչը կլինի Մանչեսթերից»

4 առաջարկ, որ արդեն դրված է Ռամոսի սեղանին

Ռոնալդուն կողմ է, Մոուրինյոն՝ ոչ. «Յուվենտուսի» փնտրտուքները շարունակվում են

Աղբյուր․ Պոչետինոն ընդունել է «Յուվենտուսի» առաջարկը

«Մանչեսթեր Յունայթեդը» գտել է դե Խեային փոխարինող

Rai Sport. Հայտնի է Գվարդիոլայի «Յուվենտուսի» հետ պայմանագրի կնքման օրը

«Այս տարի «Ոսկե գնդակին» է արժանի Կրիշտիանու Ռոնալդուն». Թիմ Քեհիլ

«Յուվենտուսը» համաձայնեցրել է պայմանագիրը «Լացիոյի» աստղի հետ

#Ապրող_ֆոտոներ_21. Ինչ կապ ունեն Չեմպիոնների լիգայի գավաթն ու հյուրանոցի հավաքարարը

«Ռեալը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հզոր մրցակից կունենա

Աղբյուր. Գվարդիոլան հեռանում է «Սիթիից» ու պայմանագիր կստորագրի եվրոպական այլ գրանդի հետ

«Եթե Մխիթարյանի փոխարեն Մեսին կամ Ռոնալդուն լինեին այսպիսի հարցի կիզակետում․․․»․ Բրիտանացի լրագրողի մտահոգությունը

«Մեռավ «Ծեր Սինյորայի» հերթական երիտասարդ սիրեկանը». Ալեգրիի հեռանալու 3 պատճառները

-31 գոլ. Ռոնալդուի տեղը «Ռեալում» մնացել է դատարկ

Ռոնալդու․ «Չեմպիոն Անգլիայում, Իսպանիայում, Իտալիայում․․․ Լավագույնը Անգլիայում, Իսպանիայում և Իտալիայում»