fbpx
Բաժիններ

#Ապրող_ֆոտոներ_14. Սթիվեն Ջերարդն ու «Լիվերպուլի» անհավանական հեքիաթի առաջին գլուխը

Գրեթե միշտ, երբ որևէ բառ կամ էմոցիա չես կարողանում արտահայտել, դրա փոխարեն ցույց ես տալիս ինչ-որ լուսանկար, որն առավել քան խոսուն է: Ֆոտոլրագրողները, սովորաբար, կարողանում են ֆիքսել այնպիսի լուսանկարներ, որոնք լավագույնս արտահայտում են այն, ինչ տեղի է ունեցել այդ դրվագում: Ֆուտբոլային պատմության մեջ շատ են եղել հանդիպումներ, որոնք իրենցով հիշվող չեն, կամ էլ դրանց արդյունքը ոչ մի նշանակություն չի ունեցել, սակայն այդ խաղից հիշվող է դարձել որևէ լուսանկար:

VNews.am-ը շարունակում է իր նոր՝ #Ապրող_ֆոտոներ շարքը նաև 2019-ին: Մենք ամեն անգամ փորձելու ենք անդրադարձ կատարել լուսանկարներին, որոնք դուք միանշանակ տեսել եք: Դրանք իրենց մեջ շատ հաճախ պարունակում են այնպիսի գաղտնիքներ կամ պատմություններ, որոնց մասին քչերը գիտեն:

Չեմպիոնների լիգայի 2004/2005 մրցաշրջանի մեկնարկում «Լիվերպուլի» գործերը բացարձակ հաջող չէին: Այնպես չէ, որ ներքին «շուկայում» մերսիսայդցիները պայքարող ուժ էին: Թիմն ուներ նոր գլխավոր մարզիչ: Իսպանացի մասնագետ Ռաֆայել Բենիտեսը նախորդ մրցաշրջանում «Վալենսիայի» հետ հաղթել էր ՈւԵՖԱ-ի գավաթում: Սակայն «Լիվերպուլի» հենց սկզբից թիմի մոտ առաջացան խնդիրներ:

Արդեն այդ ժամանակ թիմի ավագ ու խորհրդանիշ Սթիվեն Ջերարդի խաղն էլ չէր ստացվում: Նրա կողքին հանդես գալու համար ձեռք էին բերվել բազում բարձրակարգ ֆուտբոլիստներ: Բայց Անգլիայում նրանց խաղը հենց սկզբից էլ չստացվեց: Մանավանդ հիշելի է ֆրանսիացի հարձակվող Ջիբրիլ Սիսեի ծանրագույն վնասվածքը, որը նա ստացավ մրցաշրջանի հենց մեկնարկում: Թույլ նյարդեր ունեցողները կարող են սքրոլ անել ու անցնել առաջ:

Սիսեից զատ, նոյեմբեր ամսվա վերջում «Լիվերպուլի» լազարեթում էր հայտնվել հիմնական կազմի ճնշող մեծամասնությունը: Վնասվածքների պատճառով Չեմպիոնների լիգայի վճռորոշ խաղի համար Ռաֆա Բենիտեսը պատրաստել էր Ֆլորան Սինա-Պոնյոլին, Նիլ Մեյլորին ու Ջիմի Տրաորեին:

Խմբային փուլի 5-րդ տուրի արդյունքով «Լիվերպուլն» իր «աստղային հիվանդանոցով» ընթանում էր երրորդ տեղում՝ զիջելով հունական «Օլիմպիակոսին», որի կազմում դեռևս փայլատակում էր Ռիվալդոն: «Էնֆիլդում» նախատեսված վերջին տուրի խաղում «Լիվերպուլը» պարտավոր էր հաղթել մրցակցին երկու գոլի առավելությամբ, որովհետև Հունաստանում կայացած խաղում անգլիական ակումբը պարտվել էր 0-1 հաշվով:

Հանդիպման մեկնարկում անգլիական ակումբը կանգնեց արդեն անանցանելի պատնեշի առաջ: Բրազիլացի հրաշագործ Ռիվալդոն տուգանայինից բացեց հաշիվը: «Լիվերն» իր տրամադրության տակ ուներ 70 րոպե մրցակցի ամուր պաշտպանությունը 3 անգամ խոցելու համար: Հենց այդ օրը պիտի վառվեր Սթիվեն Ջերարդի աստղը:

Մի ամբողջ խաղակես տառապելուց հետո «Լիվերպուլը» երկրորդ 45-ի համար դուրս եկավ մահապարտի հոգեբանությամբ՝ «մահ կամ հաղթանակ» կարգախոսով: Բենիտեսը գտավ ճիշտ խոսքեր ակումբին ոգևորելու համար: 47-րդ րոպեին Սինամա-Պոնյոլը հավասարեցրեց հաշիվը: Այդ րոպեից սկսած «Օլիմպիակոսը» սեղմվեց սեփական տուգանային հրապարակին ու այլևս այնտեղից դուրս չեկավ…

81-րդ րոպե…հույսը մարելու եզրին էր: Հարձակվող Միլան Բարոշի ու թիմակիցների դեմքն ավելի մռայլ էր, քան «Սարի թաղը» ուշ ժամին: Ակտիվ էր միայն Ջերարդը՝ ավագն ու առաջատարը: Սակայն երիտասարդ հարձակվող Նիլ Մեյլորի գոլն արթնացրեց «Էնֆիլդը»: 10 րոպեում պետք էր ևս մեկ գնդակ խփել: Սեփական դարպասն անառիկ պահելու հարց չկար. «Օլիմպիակոսը» չէր էլ ուզում գրոհել: Հենց դրա համար էլ պատժվեց: Պատժվեց Սթիվի Ջիի կողմից:

86-րդ րոպեին «Լիվերպուլի» թվով «միլիոներորդ» գրոհի արդյունքում գնդակը հետ մղվեց տուգանային հրապարակից: Մոտ 25 մետր էր բաժանում Ջերարդին դարպասից: «Կամ հիմա, կամ երբեք»՝ մտքում ասաց Ջերարդն ու կրակեց: Բառի ուղիղ իմաստով: Հույների՝ առանց այն էլ «սպիտակած» դարպասապահ Անտոնիոս Նիկոպոլիդիսը նման գոլից հետո լիարժեք դարձավ ալեհեր: Չնայած՝ այս գրելու փոխարեն նախ վայելեք ակումբի լուսանկարից Ջոն Փաուելի արած անմահ ֆոտոն, ապա նաև դիտեք գոլը, որից երբեք չի լինի հագենալ:

Մինչ դուք վայելում եք լեգենդար դարձած գոլն ու լուսանկարը, խնդրում եմ ևս մեկ անգամ ուշադրություն դարձնել, թե որ մրցաշրջանում են դրանք գրանցվել՝ 2004/2005-ին: Այո, այո: «Լիվերպուլի» համար փառահեղ դարձած մրցաշրջանի մեկնարկը տրվեց տնային այս խաղով ու Ջերարդի հրաշալի գոլով, որը շարունակվեց ու հասավ Ստամբուլ, լեգենդար եզրափակիչ «Միլան»-«Լիվերպուլ», որտեղ դարձյալ անգլիական ակումբը 3 գնդակի տարբերություն հետ բերեց ու պատմություն կերտեց, բայց դա արդեն ուրիշ է, ավելի հայտնի պատմություն է:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Միլանի» նախագահ. «Մենք համաշխարհային գրանդ ենք, իսկ «Յուվենտուսը»՝ իտալական»

ԱՊԼ 2019/2020 Մրցաշրջանի 3 գլխավոր ինտրիգները | Fergie Time #4 (տեսանյութ)

Վան Դեյկը բացատրել է, թե ինչու երբեք մարզիչ չի դառնա

Օբամեյանգ. «Նրանք աշխարհի լավագույն հարձակվողական եռյակներից են, մենք էլ կարող ենք լինել այդպես»

«Միայն այս պարի համար կարելի էր քեզ հետ նոր պայմանագիր կնքել». Միլները՝ Օքսլեյդ-Չեմբերլենին (տեսանյութ)

Ջիբրիլ Սիսեն հանրությանը ներկայացել է նոր, արտառոց սանրվածքով (լուսանկար)

«Լիվերպուլի» կիսապաշտպանը նոր, երկարաժամկետ պայմանագիր է կնքել թիմի հետ

«Կոուտինյոն հեռացավ «Բարսելոնայից» Մեսիի պատճառով». Ռիվալդո

«Ռեալի»՝ Նավասին փոխարինողի անսպասելի թեկնածուն

Կլոպը Կոուտինյոյին համեմատել է լեգենդար ֆուտբոլիստի հետ

Պաշտոնական․ Դանիել Ստարիջը նոր ակումբ ունի

Սալահ. «Դեմ եմ VAR-ին. ինձ դուր են գալիս մրցավարների սխալներն ու ֆուտբոլիստների ագրեսիան»

«Ցամքիլ ծաղիկ հասակի մեջ». Թոփ 10 ֆուտբոլիստ, որ սպավածից շուտ են թողել ֆուտբոլը

Սալահը բացահայտել է՝ ինչ է ասել Կլոպը ֆուտբոլիստներին մրցաշրջանի մեկնարկից առաջ

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի զամբյուղները՝ փլեյ-օֆֆից առաջ (նկար)

Կլոպ. «Չէինք կարող մեզ թույլ տալ գնել նրան»