fbpx
Բաժիններ

#Ապրող_ֆոտոներ_15. Յուրա Մովսիսյանի ամենահայտնի նկարն ու սարսափելի քամին

Գրեթե միշտ, երբ որևէ բառ կամ էմոցիա չես կարողանում արտահայտել, դրա փոխարեն ցույց ես տալիս ինչ-որ լուսանկար, որն առավել քան խոսուն է: Ֆոտոլրագրողները, սովորաբար, կարողանում են ֆիքսել այնպիսի լուսանկարներ, որոնք լավագույնս արտահայտում են այն, ինչ տեղի է ունեցել այդ դրվագում: Ֆուտբոլային պատմության մեջ շատ են եղել հանդիպումներ, որոնք իրենցով հիշվող չեն, կամ էլ դրանց արդյունքը ոչ մի նշանակություն չի ունեցել, սակայն այդ խաղից հիշվող է դարձել որևէ լուսանկար:

VNews.am-ը շարունակում է իր նոր՝ #Ապրող_ֆոտոներ շարքը նաև 2019-ին: Մենք ամեն անգամ փորձելու ենք անդրադարձ կատարել լուսանկարներին, որոնք դուք միանշանակ տեսել եք: Դրանք իրենց մեջ շատ հաճախ պարունակում են այնպիսի գաղտնիքներ կամ պատմություններ, որոնց մասին քչերը գիտեն:

2010 թվականի օգոստոսին Հայաստանի ազգային հավաքականը համալրեց հարձակվող, որին այդքան բոլորը սպասում էին. արագաշարժ, գոլային հրաշալի հոտառությամբ ու ոչ ստանդարտ մտածողությամբ: Յուրա Մովսիսյանն անմիջապես մերվեց մեր ընտրանուն, գերազանց հարաբերություններ ձևավորեց տղաների հետ, և, ինչն ավելի կարևոր է, սկսեց գոլեր խփել: Նրա առկայությունը տղաներին յուրահատուկ վստահություն ներշնչեց. առջևում կա ֆուտբոլիստ, որը կարող է մարդավարի եզրափակել թիկունքից/կողքից եկող փոխանցումները:

Նրա շնորհիվ մեր հավաքականը զգալի առաջընթաց գրանցեց: Եվրո 2012-ի ընտրական մրցաշարում մերոնք միայն որոշ ոչ պրոֆեսիոնալ մարդկանց (Իտուրալդե & Co) պատճառով դուրս չեկանք գլխավոր մրցաշար: Մարզական մի շարք հեղինակավոր մարզական պարբերականներ Յուրա Մովսիսյան ընդգրկել էին ամփոփիչ խորհրդանշական հավաքականում: Յուրան աչքի էր ընկել 4 գոլով ու 5 գոլային փոխանցմամբ: Հզոր էր:

Նրա՝ հավաքական հրավիրվելուց ի վեր Հայաստանի հավաքականն անցկացրել է 5 ընտրական մրցաշար, որոնց մեծ մասին Յուրան մասնակցել է: Բնականաբար, պաշտոնական հանդիպումների միջակայքում մերոնք իրենց ուժերն էին ստուգում ընկերական հանդիպումների ժամանակ: Կարելի է ասել հերթական անգամ մեր թիմը պետք է մրցեր Բելառուսի հետ: Լեփ լեցուն տրիբունաներ, բազում ֆոտոլրագրողներ ու պոտենցիալ լավ լուսանկարներ: Որոնցից մեկն էլ մեր այսօրվա խորագրի զարդն է:

Բելառուսի հետ հանդիպումը պիտի վերջինը լիներ Մունդիալ 2014-ի ընտրական մրցաշարի մեկնարկից առաջ: Օգոստոս ամիսն էր: Իդեալական ֆուտբոլային եղանակ՝ ֆուտբոլային երեկոն հաղթանակով եզրափակելու համար: Խաղի ընթացքում որպես ֆոտոլրագրող աշխատող Գևորգ Ղազարյանը (չշփոթել ազգային թիմի խաղացող Գևորգ Ղազարյանի հետ) այս լուսնակարն այդ խաղի գլխավոր ձեռքբերումն է համարում:

«Հավաքականը պարտվեց մի խաղում, որտեղ պետք է հաղթեր առնվազն մի քանի գնդակի առավելությամբ: Խաղի ընթացքում էլ ուժգին քամի սկսվեց, հիշում եմ: Բայց մեզ չխանգարեց լավ աշխատանք անելու համար: Ամեն եղանակի էլ կարելի է գժական նկարել», – մեզ հետ զրույցում ասաց Գևորգը:

Եվ իրոք, հանդիպման մեկնարկում մեր տղաները պարզապես ֆանտաստիկ տեսք ունեին. Բելառուսը փրկվում էր միայն ինչ-որ գերբնական անհավանական ուժի շնորհիվ: Խաղի ընթացքում գրոհում էինք մենք, բայց գոլ խփեցին (ընդ որում՝ երկուսը) նրանք: Մերոնք մրցակցի «կախարդված» դարպասը միայն մեկ գնդակ ուղարկեցին, այն էլ մրցակցի ջանքերով ու պարտվեցին 1-2 հաշվով:

Ի դեպ

  • Հիշյալ խաղի ընթացքում գրանցվեցին իրադարձություններ, որոնց ամեն օր ականատես չես լինի:
  • Օրինակ խաղը վերջնամասում ստադիոնի լույսերն անջատվեցին: Մի քանի լոպե ստադիոնում լուսավորություն բացարձակ չկար: Երկրպագուները միացրեցին բջջայինների լույսերը: Այնպիսի տպավորություն էր, որ Հանրապետական ստադիոնում ոչ թե ֆուտբոլ էր, այլ Անդրեի համերգը:
  • Կամ էլ օրինակ, հանդիպման ընթացքում այնպիսի հուժկու քամի բարձրացավ, որ մարզադաշտի երեսից բառի ուղիղ իմաստով սրբեց տարավ խաղի օպերատոր Տաճատ Եսայանին:
  • Յուրա Մովսիսյանի այս լուսանկարը համացանցում առաջացրեց մեծագույն աղմուկ, որն առնչվում է հեղինակային իրավունքների խախտմանը: Եղան մեդիա բազում հանդիպումներ ու քննարկումներ, որոնք փորձում են բացառել նման երևույթները Հայաստանում, սակայն Գևորգ Ղազարյանի պայքարը դրա դեմ չի ավարտվել դեռևս:

Խաղից հետո լուսանկարը հայտնվեց Յուրա Մովսիսյանի մոտ: Հայ հարձակվողն այն տեղադրեց իր սոցիալական ցանցերում: Գևորգը որոշեց ազգային հավաքականի հաջորդ տնային խաղին պատրաստված գնալ: Խաղի նախորդ օրը լուսանկարի հերոսն ու լուսանկարիչը հանդիպեցին: Նվերը հանձնվեց: Բոլորն ուրախ էին:

Կատարե՛ք խաղադրույք Հայաստանի հավաքականի խաղի վրա:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ռոբերտ Արզումանյան․ «Ֆեդերացիայի նախագահն ինչո՞վ է զբաղված․ բացատրություն եմ պահանջում»

Տակտիկական սխալներ, ոչ նպատակային փոփոխություններ․ Ֆինլանդիա – Հայաստան խաղի մարտավարական կողմը

Ֆինլանդիայի հավաքականը միակ թիմն է, որի դարպասն այս ընտրական փուլում չհաջողվեց գրավել

Թվել Հայաստանի հավաքականի մարզիչներին՝ ըստ իրենց հաղթանակների քանակի. VNews-ի Quiz-ը

France Football-ը ծավալուն հոդված է հրապարակել Հենրիխ Մխիթարյանի ու հայկական ֆուտբոլի մասին

Անավարտ ճամփորդություն ու գորշ խաղ. Ֆինլանդիա-Հայաստան խաղը լուսանկարներով

«Մեր երազանքները խաշվեցին ֆիննական բաղնիքում»․ Մեր հավաքականի ֆուտբոլիստների գնահատականը Ֆինլանդիայի հետ խաղում

Էդգար Բաբայան. «Հենոն ուժեղ է, բայց մենք պետք է փորձենք առանց նրա էլ լավ խաղալ» (տեսանյութ)

Արմեն Գյուլբուդաղյանցի մամուլի ասուլիսը Ֆինլանդիա – Հայաստան խաղից հետո (տեսանյութ)

Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆինլանդիայի ընտրանուն ու գործնականում լքում է պայքարը (տեսանյութ)

ԳՈԼ. Ֆինլանդիայի հավաքականը երկրորդ գնդակն է ուղարկում Հայաստանի ընտրանու դարպասը (տեսանյութ)

Առաջին կեսից հետո Հայաստանի հավաքականը պարտվում է ֆիններին նվազագույն հաշվով (տեսանյութ)

ԳՈԼ. Ֆինլանդիայի հավաքականն առաջ է անցնում հաշվի մեջ (տեսանյութ)

Ֆինլանդիա – Հայաստան. Մեկնարկային կազմեր

«Միշտ պայքարելու ենք, չնայած ամեն ինչի». Գևորգ Ղազարյան

Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը Ֆինալդիայի դեմ խաղում՝ ըստ VNews-ի