fbpx
Բաժիններ

#Ապրող_ֆոտոներ_16. Արտասվող Պոլ Գասկոյնն ու Մունդիալների պատմության լավագույն խաղը (լուսանկար, տեսանյութ)

Գրեթե միշտ, երբ որևէ բառ կամ էմոցիա չես կարողանում արտահայտել, դրա փոխարեն ցույց ես տալիս ինչ-որ լուսանկար, որն առավել քան խոսուն է: Ֆոտոլրագրողները, սովորաբար, կարողանում են ֆիքսել այնպիսի լուսանկարներ, որոնք լավագույնս արտահայտում են այն, ինչ տեղի է ունեցել այդ դրվագում: Ֆուտբոլային պատմության մեջ շատ են եղել հանդիպումներ, որոնք իրենցով հիշվող չեն, կամ էլ դրանց արդյունքը ոչ մի նշանակություն չի ունեցել, սակայն այդ խաղից հիշվող է դարձել որևէ լուսանկար:

VNews.am-ը շարունակում է իր նոր՝ #Ապրող_ֆոտոներ շարքը նաև 2019-ին: Մենք ամեն անգամ փորձելու ենք անդրադարձ կատարել լուսանկարներին, որոնք դուք միանշանակ տեսել եք: Դրանք իրենց մեջ շատ հաճախ պարունակում են այնպիսի գաղտնիքներ կամ պատմություններ, որոնց մասին քչերը գիտեն:

Պոլ Գասկոյնն իր սերնդի լավագույն կիսապաշտպաններից է: Նրա տաղանդի մասին արագորեն իմացան բոլորը: 80-ականների կեսերին կարիերան սկսելով հարազատ «Նյուքասլում»՝ Գասկոյնն անմիջապես գրավեց բոլորի ուշադրությունը: Նա կոլիբրիի թեթևությամբ շրջանցում էր մրցակից թիմերի մի քանի պաշտպանի առանց «ախ» անելու: Սակայն անգլիացի ֆուտբոլիստն իր կարիերայի ընթացքում աչքի է ընկել ոչ միայն իր ֆանտաստիկ ու տարբերվող խաղով, այլև էքստրավագանտ պահվածքով:

Ընդամենը 3 տարի խաղալով ուժեղագույնների խմբում`Գասկոյնը գրավեց Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Բոբի Ռոբսոնի ուշադրությունը: Այդ ժամանակ «եռագլուխ առյուծները» թույլ տեսք ունեին: ԵՎՐՈ 88-ին թիմը սաստիկ անհաջող հանդես եկավ, ինչի համար արժանացավ երկրպագուների ու մամուլի բուռն քննադատության: Իտալիայում կայանալիք աշխարհի առաջնությանը Ռոբսոնի թիմը սկսեց պատրաստվել ամենայն լրջությամբ:

Ընտրական մրցաշարի ավարտին Անգլիայի հավաքականը կտրուկ կերպարանափոխվեց հենց Գասկոյնի անկանխատեսելի խաղի շնորհիվ: «Գազզան»՝ այսպես նրան անվանում էին ֆուտբոլային աշխարհում: Նա հավաքականի թույլ, անգույն խաղ ցույց տվող թիմին դարձրեց առաջնության գլխավոր ֆավորիտներից մեկը: Անգլիացիները արդարացրին սպասելիքներն ու հասան կիսաեզրափակիչ, որտեղ նրանց սպասում էր «գերմանական մեքենան»:

Անգլիա-Գերմանիա հանդիպումը վաղուց համարվում էր դասական դիմակայություն, իսկ կոնկրետ այս հանդիպոմը մի շարք մասնագետների կողմից համարվում է Մունդիալների պատմության լավագույններից մեկը, եթե ոչ լավագույնը: Հանդիպման ընթացքում թիմերը միմյանց դարպասը գրավեցին մեկական անգամ ու խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Մեր այսօրվա հերոսը թեպետ գոլի հեղինակ չդարձավ, բայց անկասկած լավագույնն էր խաղադաշտում:

Լրացուցիչ ժամանակում թիմերը խաղում էին նույն ոգով՝ առանց 11 մետրանոց հարվածաշարի մասին մտածելու: Ու հենց այդ խելակորույս պայքարի արդյունքում գրանցվեց դրվագ, որը կարճ ժամանակ անց դարձավ առաջնության զարդն ու աշխարհի առաջնությունների ամենավառ դրվագներից մեկը:

Մեկ ակնթարթում մրցակցի 2-3 ֆուտբոլիստի շրջանցելուց հետո «Գազզան» անզգույշ վարվեց գնդակի հետ ու հաջորդ վայրկյանին տապալեց մրցակից Բերտոլդին: «Այդ պահին ես հասկացա՝ անախորժության մեջ հայտնվեցի», – իր հիշողությունները կիսում էր Գասկոյնը: Անգլիացի ֆուտբոլիստն անմիջապես շտապեց ներողություն խնդրել, սակայն հանդիպման մրցավարը խիստ գտնվեց: Գասկոյնը գլխավերևում տեսավ դեղին քարտը, որը երկրորդն էր նրա համար մրցաշարում: Դա նշանակում էր, որ նա պիտի բաց թողներ հավանական եզրափակիչը:

«Ես այդ ամեն ինչն անմիջապես հասկացա ու արցունքներն անկախ իմ կանքից դուրս ժայթքեցին», – խաղից որոշ ժամանակ անց պատմում էր Գասկոյնը:

«Գազզան», սակայն, իրեն արագորեն հավաքեց ու շարժվեց առաջ: Նրա խաղից կախված էր Անգլիայի հավաքականի ելքը դեպի եզրափակիչ: Լրացուցիչ ժամանակում դարպասի նոր գրավում չարձանագրվեց: Հետխաղայա 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտվեցին Լոթար Մատեուսն ու ընկերները: Անգլիացիներից վրիպեցին Ստյուարտ Պիրսն ու Քրիս Ուոդլը:

Անգլիայի ընտրանին առանց Գասկոյնի սփոփիչ եզրափակիչում պարտվեց տանտեր Իտալիային ու գրավեց 4-րդ տեղը: Մունդիալի ավարտից հետո անգլիացի ֆուտբոլիստներին օդակայանում դիմավորելու էր եկել մոտ 100,000 մարդ: Բոբի Ռոբսոնն ու իր թիմը դարձան ազգի սիրելին, իսկ Պոլ Գասկոյնը, երկրպագուների վարկածով, ճանաչվեց առաջնության լավագույն ֆուտբոլիստ:

Ի դեպ

  • Զիջելով Գերմանիային 11 մետրանոց հարվածաշարով՝ անգլիացիները սկիզբ դրեցին ձախողման անհավանական մի սերիայի, որը ձգվեց 28 տարի: Այդ տարիների ընթացքում Անգլիան Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում անցկացրել է 5 11 մետրանոց հարվածաշար և բոլորում պարտվել: Սառույցը կոտրվեց միայն 2018-ին՝ երբ թիմը 1/8 եզրափակիչում առավելության հասավ Կոլումբիայի նկատմամբ:
  • 1990 թվականի «Ոսկե գնդակի» խաղարկությունում Գասկոյնը գրավեց 4-րդ տեղը՝ զիջելով Լոթար Մատեուսին, Սալվատորե Սկիլաչիին ու Անդրեաս Բրեմեին:
  • Բացի լեգենդար լուսանկարից, որը դարձավ առաջնության զարդը, համացանցում տարածվեց մի տեսանյութ, որտեղ հավաքականի գլխավոր մարզիչ Բոբի Ռոբսոնը սփոփում և ոգևորում է արտասվող Գասկոյնին 11 մետրանոց հարվածաշարից առաջ:
  • «Մի անհանգստացիր: Դու մրցաշարի լավագույն ֆուտբոլիստներից մեկն ես: Անկասկած պետք է լինես 11 մետրանոց իրացնողերի շարքում: Դու պետք է մոռանաս ամեն ինչի մասին: Մի անհանգստացիր, տղաս: Դու պարզապես ֆանտաստիկ էիր: Քո կյանքըւ դեռ առջևում է, սա միայն սկիզբն է: Մի անհանգստացիր», – ասում է Բոբի Ռոբսոնը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


#Ապրող_ֆոտոներ_25. «Անկասելի առյուծները», Ռոժե Միլան ու լեգենդար պարը (լուսանկար, տեսանյութ)

Մաթեուսը նշել է՝ որ թիմն է լավագույն տարբերակը Խամեսի համար

#Ապրող_ֆոտոներ_20․ Ֆրանկ Ռայկարդի «թանկարժեք» թուքն ու Ռուդի Ֆյոլերը

Վալվերդեն ամռանը կարող է լքել «Բարսելոնան». Goal-ի անդրադարձը

#Ապրող_ֆոտոներ_3. «30 տարի ճչացող ցավը». Վինի Ջոնսն ու Պոլ Գասկոյնի լեգենդար առերեսումը

Լոթար Մատեուսը կարծում է, որ Մանուել Նոյերը պետք է զիջի իր տեղը

Լոթար Մաթեուս. «Ռոնալդուն «Յուվեին» չի կարող լավագույնը դարձնել Եվրոպայում»

Լոթար Մաթեուս. «Սերիա Ա-ի մակարդակը չի համապատասխանում Ռոնալդուին»

Լոթար Մաթեուս. «Օզիլը հավաքականում խաղում է առանց սրտի»

Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլային լեգենդների հետ ինքնագրեր է բաժանել (տեսանյութ)

Մոլորակի «կանգ առնելուն» ընդառաջ. Ուշագրավ և զարմանալի ռեկորդներ «Մունդիալից» (ՄԱՍ 4)

Մոլորակի «կանգ առնելուն» ընդառաջ. Ուշագրավ և զարմանալի ռեկորդներ «Մունդիալից» (ՄԱՍ 1)

Լոթար Մաթեուս․ «Նեյմարին ավելի բարձր են վարձատրում և դա բարկացնում է Ռոնալդուին»

«Մխիթարյան-կայսեր» 7-րդ գահակալությունը և «Բարսելոնայի» գոլային հրավառությունը. Օրվա ամենաուշագրավ լուրերը