fbpx

#Ապրող_ֆոտոներ_17. Ուսեին Բոլտն ու իր անմոռանալի ժպիտը (լուսանկար, տեսանյութ)

Գրեթե միշտ, երբ որևէ բառ կամ էմոցիա չես կարողանում արտահայտել, դրա փոխարեն ցույց ես տալիս ինչ-որ լուսանկար, որն առավել քան խոսուն է: Ֆոտոլրագրողները, սովորաբար, կարողանում են ֆիքսել այնպիսի լուսանկարներ, որոնք լավագույնս արտահայտում են այն, ինչ տեղի է ունեցել այդ դրվագում: Ֆուտբոլային պատմության մեջ շատ են եղել հանդիպումներ, որոնք իրենցով հիշվող չեն, կամ էլ դրանց արդյունքը ոչ մի նշանակություն չի ունեցել, սակայն այդ խաղից հիշվող է դարձել որևէ լուսանկար:

VNews.am-ը շարունակում է իր նոր՝ #Ապրող_ֆոտոներ շարքը նաև 2019-ին: Մենք ամեն անգամ փորձելու ենք անդրադարձ կատարել լուսանկարներին, որոնք դուք միանշանակ տեսել եք: Դրանք իրենց մեջ շատ հաճախ պարունակում են այնպիսի գաղտնիքներ կամ պատմություններ, որոնց մասին քչերը գիտեն:

Մինչև 2007 թվականն ընդունված էր համարել, որ աշխարհի ամանաարագ կաթնասունը հովազն էր, մարդկանց շրջանում էլ Միխայել Շումախերը։ Սակայն այդ տարի Օսակայում կայացած աթլետիկայի աշխարհի առաջնությունում մեծահասակների հարթակ դուրս եկավ հերթական ճամայկացին։ Նրա մասին խոսում էին դեռևս 2003-2004 թվականներից, երբ երիտասարդական մրցաշարերում նա՝ Ուսեին Բոլտը զարմացնում էր իր արագությամբ։

Օսակայում Բոլտը միայն երկրորդ արդյունքը գրանցեց։ Սակայն այդ պահին աշխարհին արդեն երևաց նրա տաղանդը։ Առջևում Պեկինի Օլիմպիական խաղերն էին։ Այստեղ Բոլտը ներկայացել էր ֆավորիտներից մեկի կարգավիճակում։ Չինաստանում Բոլտը լույսի արագությամբ հաղթեց 100 մետր արագավազքում՝ սահմանելով աշխարհի ու օլիմպիական նոր անհավանական ռեկորդ՝ 9,69։

Այդ Օլիմպիական խաղերից սկսած Բոլտն այլևս լավագույնն էր իր սպորտաձևում։ Օլիմպիական ինչպես այս, այնպես էլ հաջորդ երկու մրցասպարեզներում նրա գրանցած հաջողություններին հետևում էր Getty Images-ի լուսանկարիչ Քեմերոն Սպենսերը։

Ֆոտոլրագրողը դարձավ Ուսեյն Բոլտի յուրահատուկ թալիսմանը։ Սպենսերը ճամակյացու նվաճումներն անմահացրել է ոչ միայն մարզական գլխավոր ստուգատեսում, այլև աշխրահի տարբեր առաջնություններում։ Դրանցից յուրաքանչյուրի ընթացքում Բոլտն աչքի է ընկել յուրահատուկ պահվածքով, սակայն համաշխարհային ճանաչաում ստացավ նրա ժպիտը։

Իր առաջին օլիմպիական ոսկին նվաճելուց 8 տարի անց՝ 2016 թվականի Ռիոյի Օլիմպիական խաղերում, Բոլտը համարվում էր իր մրցաձևի անվիճելի ֆավորիտը։ Կիսաեզրափակիչ արագավազքում Բոլտը լավ չմեկնարկեց, սակայն 3-4-րդ վայրկյաններին միացրեց տուրբոներն ու գնաց առաջ։ Հաջորդ վայրկյանին կանադացի Անդրե դե Գրասեն այնքան հետ էր մնացել նրա թիկունքում, որ Բոլտը, գիտակցելով դա, թեքվեց ֆոտոլրագրող Սպենսերի լուսանկարչական ապարատի կողմն ու 32-ը 30-ի վրա փայլատակող ժպիտ պարգևեց։

«Բոլտն անհավանական հետաքրքիր կերպար է։ Նա ամեն անգամ ինձ զարմացրել է համատեղ աշխատանքի ընթացքում։ Ես լուսանկարել եմ նրա Օլիմպիական 3 և աշխարհի 2 առաջնությունները, ու ամեն անգամ նա տարբեր կերպ է զվարճացրել երկրպագուներին։

Երբ դու լուսանկարում ես աշխարհի ամենաարագ մարդուն, դու պետք է պատրաստ լինես 150 տոկոսով։ 2016 թվականի ընթացքում ես ունեի միայն մեկ բացառիկ հնարավորություն լավ կադր ստանալու համար։ Իմ բախտը բերեց, որ ես կանգնած էի ճիշտ տեղում ճիշտ ժամանակին՝ ճիշտ խցիկը ձեռքիս։

Ես ռիսկի գնացի ու որոշեցի դանդաղ կադր լուսանկարել։ Ես չէի էլ կարող պատկերացնել, որ նա այնքան արագ է գտնվելու, որ ճանապարհի վերջում սկսելու է խաղալ իր մրցակիցների հետ։ Երբ լուսանկարն արեցի, այդ պահին չգիտակցեցի, որ այն կարող է այդքան մեծ տարածում ստանալ», – պատմում է լուսանկարի հեղինակ Քեմերոն Սպենսերը։

Ի դեպ․

  • Կիսաեզրափակիչ այդ արագավազքում Բոլտը ցույց տվեց 9,86 վայրկյան արդյունքը, որը լավագույնն էր այդ տարի։
  • Եզրափակիչում արագավազորդը գերազանցեց բոլոր սպասելիքներն ու ինքն իրեն՝ գրանցելով էլ ավելի արագ՝ 9,81 վայրկյան արդյունքը։
  • Նրա լավագույն ցուցանիշը գրանցվել է 2009 թվականին Բեռլինում կայացած աշխարհի առաջնությանը։ 100 մետր մրցատարածությունը Բոլտը հաղթահարել է 9,59 վայրկյանում։ Խելագար։
  • Նրա ժպտացող լուսանկարը դարձել է ամենամեծ տարածում ստացած մեմերից մեկը։ Ահա դրանցից մի քանիսը։

1․ «Վերջնաժամկետ, քուն, պատասխանատվություն, դու»:

2․ «Երբ դու սադրող թվիթ ես անում ու արագ դուրս ես գալիս»:

3․«Աղջիկ։ Արի մեր տուն։
Տղա։ Չեմ կարող, պիտի 100 մետր վազք վազեմ։
Աղջիկ։ Մերոնցից տանը մարդ չկա»:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Կիելինիին հիացրել է Ռոնալդուն

Դել Բոսկեն ասել է, թե Ուսեին Բոլտը որ դիրքում օգտակար կլինի

Բոլտն առաջին ծանրաբեռնված մարզումն է անցկացրել

Կանտոնան և Բոլտը նույն թիմում ֆուտբոլային խաղի կմասնակցեն

Բատշուային զգուշանում է Բոլտից

«Բորուսիայի» գլխավոր մարզիչ. «Բոլտի ֆիզիկական տվյալները տարբերվում են ֆուտբոլիստների ֆիզիկական տվյալներից» (տեսանյութ)

Ուսեին Բոլտ. «Ռոնալդուն շատ է աշխատել, իսկ ես և Մեսին մեծ տաղանդ ունենք»

Բոլտը կարծես թե հասել է իր նպատակին

Հայտնի է, թե որ ֆուտբոլային ակումբի հետ է պայմանագիր կնքել Ուսեին Բոլտը

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ Ուսեին Բոլտը պայմանագիր է ստորագրել ֆուտբոլային ակումբի հետ

Ուսեին Բոլտն ասել է, թե ինչից հետո իր ֆուտբոլային ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի

Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն որոշում է կայացրել իր Օլիմպիական խաղերի մասնակցության վերաբերյալ

Յուրգեն Կլոպի կարծիքով Սալահը գնդակով Ուսեին Բոլտից արագ կվազի

Հայտնի է 2028թ. ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալող քաղաքը

Հայտնի են 2024 և 2028թթ. Օլիմպիական խաղերն ընդունող քաղաքները

Արթուր Ալեքսանյանը` «Հանրային Օրակարգ» հաղորդման հյուր (տեսանյութ)