fbpx
Բաժիններ

#Ապրող_ֆոտոներ_18. Նեղացած Շտեֆան Էֆենբերգն ու լեգենդար ժեստը (լուսանկար)

Գրեթե միշտ, երբ որևէ բառ կամ էմոցիա չես կարողանում արտահայտել, դրա փոխարեն ցույց ես տալիս ինչ-որ լուսանկար, որն առավել քան խոսուն է: Ֆոտոլրագրողները, սովորաբար, կարողանում են ֆիքսել այնպիսի լուսանկարներ, որոնք լավագույնս արտահայտում են այն, ինչ տեղի է ունեցել այդ դրվագում: Ֆուտբոլային պատմության մեջ շատ են եղել հանդիպումներ, որոնք իրենցով հիշվող չեն, կամ էլ դրանց արդյունքը ոչ մի նշանակություն չի ունեցել, սակայն այդ խաղից հիշվող է դարձել որևէ լուսանկար:

VNews.am-ը շարունակում է իր #Ապրող_ֆոտոներ շարքը նաև 2019-ին: Մենք ամեն անգամ փորձելու ենք անդրադարձ կատարել լուսանկարներին, որոնք դուք միանշանակ տեսել եք: Դրանք իրենց մեջ շատ հաճախ պարունակում են այնպիսի գաղտնիքներ կամ պատմություններ, որոնց մասին քչերը գիտեն:

90-ականներին Գերմանիայի հավաքականը նույնքան զորեղ ուժ էր, ինչպես վերջին տարիների ընթացքում: Չնայած, եթե ավելի խորը նայենք, Գերմանիան միշտ էլ ուժեղ է եղել, համարվել ցանկացած մրցաշարի հաղթողի ֆավորիտ, ձախողումներ գրեթե չեն եղել, եզրափակիչներն ու կիսաեզրափակիչները սովորական երևույթ են համարվել:

Նույն այդ 90-ականներին գերմանական ֆուտբոլում հայտնվեց սերունդ, որտեղ փայլում էր մի անգամից մի քանի փլեյմեյքեր: Դրանցից լավագույնը թերևս, Շտեֆան Էֆենբերգն էր: Արտաքին տեսքի ու բնավորության բացառիկ գծերի համար նա ստացել է «վագռ» մականունը: Խաղադաշտում Էֆենբերգը առաջատար էր, անկախ թիմից, որի կազմում հանդես էր գալիս, անկախ ավելի աստղային թիմակիցներից, ովքեր խաղում էին նրա կողքին:

Գերմանիայի միավորումից հետո Էֆենբերգը սկսեց հրավիրվել ազգային հավաքական, որտեղ անմիջապես դարձավ իր սերնդակիցների անվիճելի առաջատարը: Արդեն 1992-ին գերմանացի ֆուտբոլիստն իր թիմի կազմում մասնակցում էր Եվրո 92-ին, որտեղ դարձավ արծաթե մեդալակիր: Թեպետ խաղային որակներով նա, գուցե, զիջում էր այլ առաջ քաշված կիսապաշտպաններին, օրինակ Անդի Մյոլերին, սակայն հիմնականում հենց իր՝ առաջատար լինելու շնորհիվ Էֆենբերգը ավելի շատ էր խաղաժամանակ ստանում:

1994 թվականի դրությամբ Էֆենբերգը համարվում էր արդեն Իտալիայի առաջնության լավագույն կիսապաշտպաններից մեկը՝ խաղալով «Ֆիորենտինայի» կազմում: Մունդիալ 94-ին «Վագրը» ներկայացել էր որպես Գերմանիայի հավաքականի միջին գծի անվիճելի առաջատար: Սակայն աշխարհի առաջնության ընթացքում տեղի ունեցավ միջադեպ, որը մեծ արձագանք ստացավ ու գործնականում շրջեց նրա կարիերան:

Հարավային Կորեայի հավաքականի հետ ոչինչ չորոշող խմբային խաղում Գերմանիայի հավաքականը ձեռքից բաց թողեց հսկայական գոլային ու խաղային առավելությունը: 50-րդ րոպեի դրությամբ «բունդես-թիմը» հաղթում էր 3-0 հաշվով, սակայն 10 րոպե անց լուսատախտակին վառվում էր 3-2  հաշիվը: Գլխավոր մարզիչ Բերտի Ֆոգտսը որոշեց փոխարինել Էֆենբերգին:

Երկրպագուները թիմի՝ երկրորդ կեսում անհաջող ելույթի համար մեղադրեցին Էֆենբերգին ու սկսեցին նրան սուլել ու վիրավորական վանկարկումներ անել, ինչին ի պատասխան գերմանացի ֆուտբոլիստը միջնամատ ցույց տվեց նրանց ուղղությամբ: Դրվագը լուսանկարել է ֆոտոլրագրող Վոլֆգանգ Շմիդտը: Հաջորդ օրը գլխավոր մարզիչ Բերտի Ֆոգտսը Էֆենբերգին հեռացրեց հավաքականից:

Ի՞նչ եղավ հետո.

  • Գերմանիայի հավաքականն առանց Էֆենբերգի կորցրեց խաղի կառավարումը միջին գծում: 1/8 եզրափակիչ խաղում Գերմանիան մեծ դժվարությամբ անցավ Բելգիային, սակայն առաջնության հայտնություն Բուլղարիային հաղթել չստացվեց:
  • Էֆենբերգն այդ օրից հետո հրաժարվեց այլևս կրել ազգային թիմի մարզաշապիկը:
  • Երկրպագուները նրան ներեցին վիրավորական ժեստի համար, Բերտի Ֆոգտսը ևս քանիցս փորձեց հրավիրել նրան ազգային թիմ, սակայն Էֆենբերգը մնաց անկոտրում ու չընդունեց ազգային թիմ վերադառնալու կոչերը:
  • Որպես համերաշխության ու խնդիրը հարթելու նշան՝ միայն 1998-ին Էֆենբերգը մասնակցեց Ֆոգտսի գլխավորությամբ Գերմանիայի հավաքականի երկու ընկերական հանդիպումներին, որից հետո վերջնակապես ավարտեց միջազգային կարիերան:
  • Ֆուտբոլիստների շրջանում այդ ժեստն սկսեց կրել «Էֆենբերգի ժեստ» անվանումը:
  • Դրա տարբեր դրսևորումներով տարբեր տարիներին «աչքի են ընկերլ» այնպիսի ֆուտբոլիստներ ու մասնագետներ, ինչպիսիք են Ալեսանդրո Նեստան, Պաոլո Մալդինին, Մարկ Վան Բոմելը, Կրիշտիանու Ռոնալդուն, լեգենդար մրցավար Մասիմո Բուզական ու անվանի մարզիչ Ֆաբիո Կապելոն:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Լևանդովսկին՝ հեթ-տրիկի մասին. «Ես միշտ կարող եմ ավելի լավ խաղալ» (տեսանյութ)

«Ֆիորենտինա» – «Նապոլի» խաղում 7 գոլ գրանցվեց (տեսանյութ)

Կոուտինյոն իր պաշտոնական նորամուտը նշեց «Բավարիայում»

Լևանդովսկիի հեթ-տրիկն առաջին հաղթանակը պարգևեց «Բավարիային» Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում (տեսանյութ)

Ռոնալդու. «Ոչ ոք չի հասկանում, թե Ֆերնանդեշն ինչու չի հեռանում»

Ռոնալդու. «Ֆելիշը կարող է կրկնել իմ հաջողություններն Իսպանիայում»

Պաշտոնական. Ռենատու Սանշեշը՝ «Լիլի» ֆուտբոլիստ

«Բավարիան» հերթական տրանսֆերը կիրականացնի. արժեքը 40 միլիոն եվրո է

Ռիբերի. «Ես չեմ եկել այստեղ Ռոնալդուի հետ մրցակցելու համար»

Ռոնալդուն նշել է այն թիմերին, որոնց մերժել է 2003 թվականին

Ռոնալդուն չի բացառում, որ կմասնակցի ԱԱ-2022-ին

Ռիբերին ընտրել է իր խաղահամարը «Ֆիորենտինայում»

Կոուտինյոյի նորամուտը «Բավարիայում» ձգձգվում է

Ռոնալդու. «Ես շատ եմ հիանում Մեսիի կարիերայով»

Ռիբերին խոսել է «Ֆիորենտինա» տեղափոխությունից իր տպավորությունների մասին

«Ցամքիլ ծաղիկ հասակի մեջ». Թոփ 10 ֆուտբոլիստ, որ սպավածից շուտ են թողել ֆուտբոլը