#Ապրող_ֆոտոներ_19. Բեքհեմի հոգեցունց վնասվածքը ու անհավանական հետևանքները (լուսանկար, տեսանյութ) - VNews
Բաժիններ

#Ապրող_ֆոտոներ_19. Բեքհեմի հոգեցունց վնասվածքը ու անհավանական հետևանքները (լուսանկար, տեսանյութ)

Գրեթե միշտ, երբ որևէ բառ կամ էմոցիա չես կարողանում արտահայտել, դրա փոխարեն ցույց ես տալիս ինչ-որ լուսանկար, որն առավել քան խոսուն է: Ֆոտոլրագրողները, սովորաբար, կարողանում են ֆիքսել այնպիսի լուսանկարներ, որոնք լավագույնս արտահայտում են այն, ինչ տեղի է ունեցել այդ դրվագում: Ֆուտբոլային պատմության մեջ շատ են եղել հանդիպումներ, որոնք իրենցով հիշվող չեն, կամ էլ դրանց արդյունքը ոչ մի նշանակություն չի ունեցել, սակայն այդ խաղից հիշվող է դարձել որևէ լուսանկար:

VNews.am-ը շարունակում է իր #Ապրող_ֆոտոներ շարքը նաև 2019-ին: Մենք ամեն անգամ փորձելու ենք անդրադարձ կատարել լուսանկարներին, որոնք դուք միանշանակ տեսել եք: Դրանք իրենց մեջ շատ հաճախ պարունակում են այնպիսի գաղտնիքներ կամ պատմություններ, որոնց մասին քչերը գիտեն:

Անգլիայի հավաքականի ավագ Դևիդ Բեքհեմի համար 2001/2002 մրցաշրջանը հիանալի էր անցնում։ «Ֆուտբոլիստի հեռակառավարումով» փոխանցումները հաջողություն էին բերում «Մանչեսթեր Յունայթեդին», տուգանայինից ու խաղից խփած գոլերը զարմացնում էին իրենց գեղեցկությամբ։

Անգլիացի ֆուտբոլիստը 2001-ի հոկտեմբերին հարազատ «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում կերտեց պատմություն։ Աշխարհի 2002 թվականի առաջնության ընտրական փուլի Հունաստանի հետ խաղի վերջին վայրկյաններին ֆանտաստիկ գոլով ոչ-ոքի պարգևեց Անգլիային ու դուրս բերեց աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։

Այդ հաջողության ֆոնին Բեքսը փայլում էր ակումբի կազմում։ «Մանչեսթեր Յունայթեդը» արտակարգ հանդես եկավ Չեմպիոնների լիգայի 2 խմբային փուլերում, անցավ քառորդ եզրափակիչ, ներքին առաջնությունում «Յունայթեդը» թեպետ հետ էր մնում չեմպիոնական պայքարում, սակայն «սփայս-բոյը», միևնույնն է, լավագույնն էր։

Եվ ահա «Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում պետք է մրցեր Իսպանիայի վերջին տարիների լավագույն թիմերից մեկի՝ «Դեպորտիվոյի» հետ։ «Ռիասոր» ստադիոնում կայացած խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց 2-0 հաշվով։ Բեքհեմը դարձավ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։ Մեկ շաբաթ անց նա վստահաբար կկրկներ իր հաջողությունը, սակայն ամեն ինչ իրար խառնեց Ալդո Դուշերը։

Դևիդ Բեքհեմ vs «Դեպորտիվո» 2002

«Մանչեսթեր Յունայթեդը» տանը ևս ավելի թարմ ու լավ տեսք ուներ։ Մինչև 21-րդ րոպեին խաղադաշտում շարունակում էր լավագույնը մնալ Դևիդ Բեքհեմը։ 21-րդ րոպեին նրա նկատմամբ սահանկում արեց «Դեպորտիվոյի» արգենտինացի հենակետային կիսապաշտպան Ալդո Դուշերը։ Բախման հաջորդ վայրկյանին Բեքհեմը «եռակի տուլուպից» հետո ընկավ խոտածածկին ու այլևս չկարողացավ ոտքի կագնել։

Անգլիացի ֆուտբոլիստը սկսեց արտասվել, բժիշկները մոտ 5 րոպե փորձում էին ոտքի կանգնեցնել նրան, սակայն արդեն առաջին հայացքից պարզ դարձավ, որ Բեքհեմը չի կարող շարունակել խաղը։ Նրան խաղադաշտից դուրս բերեցին պատգարակով՝ արցունքներն աչքերին։

Սահանկումն իրոք սարսափելի էր, զարմանալի էր, որ գլխավոր մրցավարը Դուշերին միայն դեղին ցույց տվեց։ Getty Images-ի լուսանկարիչ Ռոս Կիներդը հիմնականում այդ տարիներին լուսանկարում էր «Մանչեսթեր Յունայթեդի» արտագնա և տնային հանդիպումները։ Այնպես էր ստացվել, որ նա լուսանկարել է նաև «Ռիասսոր» ստադիոնում։ Ֆոտոլրագրոողն ասում է, որ Բեքհեմի բղավոցի ձայնը մինչև հիմա ականջի մեջ է։

«Կոնկրետ ցատկի պահը չեմ ֆիքսել, սակայն հետագա ընթացքը լուսանկարել եմ։ Դուշերի սահանկումն ավելի սարսափելի էր, քան տեսանյութի մեջ է։ Ես նման բան չէի տեսել։ Անմիջապես շտապեցի հանդերձարան տանող ճանապարհի ուղղությամբ։ Ինձ ասացին, որ այնտեղ լուսանկարել չի կարելի, որովհետև կխանգարեմ օպերատորներին, սակայն ընկնելիս գրեթե հասցրի ֆիքսել նրան տեղափոխելու պահը», – պատմում է Կիներդը։

Ի՞նչ եղավ հետո

  • Դևիդ Բեքհեմի մոտ ախտորոշվեց ոտքի մատի կոտրվածք։ Մրցաշրջանը անգլիացի ֆուտբոլիստի համար ավարտված էր։
  • Ալդո Դուշերը Բեքհեմի հետ կոպիտ պայքարի համար զգուշացվեց միայն դեղին քարտով, սակայն երկրորդ կեսի վերջնամասում հերթական կոպիտ խաղի համար ստացավ երկրորդ դեղինն ու հեռացվեց դաշտից։
  • Կանխատեսվում էր, որ Դևիդ Բեքհեմը պետք է բաց թողներ մոտ 3-4 ամիս, սակայն վերականգնողական պրոցես ավելի արագ տևեց:
  • Հունիսի սկզբին Անգլիայի հավաքականի ավագը հասցրեց մասնակցել Աշխարհի առաջնության հանդիպումներին։
  • Խմբային փուլի Արգենտինայի հավաքականի հետ խաղում կոտրված ոտքով Բեքհեմը 11 մետրանոցից դարձավ միակ գոլի հեղինակ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Բրունու Ֆերնանդեշ․ «Երբ «Յունայթեդ» տեղափոխվելու շանս կա, պետք է օգտվել դրանից որքան հնարավոր է շուտ»

«Յուվենտուսը» կողմնորոշվել է դե Լիխտի ապագայի շուրջ

Ֆերդինանդը խոստովանել է՝ ինչու է 2008-ին հրաժարվել տեղափոխվել «Բարսելոնա»

«Որքան ավելի մեծ եմ դառնում, այդքան ավելի լավն եմ դառնում, ինչպես՝ գինին». Զլատանի ամենահետաքրքիր մտքերը

Ռոնալդուն կատակել է Ֆերնանդեշի հետ հայտնի մարտահրավերից հետո (տեսանյութ)

Կասանո. «Բեքհեմը «Ռեալում» կարծես ռոք աստղ լիներ, բայց ես նրանից ավելի լավ էի նայվում»

«Ռեալ Մադրիդ Կաստիլյայի» ֆուտբոլիստը՝ «Բարսելոնայի» և անգլիական ակումբների նշանառության տակ

Գիգզը կազմել է «Յունայթեդում» իր թիմակիցների խորհրդանշական հավաքականը

Շոու․ «Զլատանը կսպանի քեզ, եթե նրա հետ միևնույն թիմում լինես ու պարտվես»

Որքան կորուստ կկրեն ԱՊԼ-ի ակումբները, եթե մրցաշրջանը կիսատ մնա

Պոգբան ընտրություն է կատարել «Ռեալի» ու «Յուվենտուսի» միջև

«Մանչեսթեր Յունայթեդում» վստահ չեն Քեյնին գնելու հարցում

«Եթե «Յունայթեդը» չհրավիրի Քեյնին և Սանչոյին, ապա պետք է պահպանի Իգալոյին»․ Բերբատով

«Մանչեսթեր Յունայթեդը» ու «Յուվենտուսը» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով

Մխիթարյանը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» վատագույն տրանսֆերների ցանկում՝ պոստ-Ֆերգյուսոն ժամանակաշրջանում

«Մարադոնան գալիս է «Սպարտակ». Ապրիլմեկյան 6 պատմություն, որոնց հավատացել են բոլորը