fbpx
Բաժիններ

#Ապրող_ֆոտոներ_20․ Ֆրանկ Ռայկարդի «թանկարժեք» թուքն ու Ռուդի Ֆյոլերը

Գրեթե միշտ, երբ որևէ բառ կամ էմոցիա չես կարողանում արտահայտել, դրա փոխարեն ցույց ես տալիս ինչ-որ լուսանկար, որն առավել քան խոսուն է: Ֆոտոլրագրողները, սովորաբար, կարողանում են ֆիքսել այնպիսի լուսանկարներ, որոնք լավագույնս արտահայտում են այն, ինչ տեղի է ունեցել այդ դրվագում: Ֆուտբոլային պատմության մեջ շատ են եղել հանդիպումներ, որոնք իրենցով հիշվող չեն, կամ էլ դրանց արդյունքը ոչ մի նշանակություն չի ունեցել, սակայն այդ խաղից հիշվող է դարձել որևէ լուսանկար:

VNews.am-ը շարունակում է իր #Ապրող_ֆոտոներ շարքը նաև 2019-ին: Մենք ամեն անգամ փորձելու ենք անդրադարձ կատարել լուսանկարներին, որոնք դուք միանշանակ տեսել եք: Դրանք իրենց մեջ շատ հաճախ պարունակում են այնպիսի գաղտնիքներ կամ պատմություններ, որոնց մասին քչերը գիտեն:

Ինչպես հայտնի է, գերմանացիներն ու հոլանդացիները միմյանց նկատմամբ, մեղմ ասած «թարախ» են շնչում։ Անգամ Հոլանդիայի բանկիչներն են փաստում, որ եթե հանկարծ մի օր պայմանական Ամստերդամում կամ Հաագայում մի գերմանացի հարցնի, թե ինչպես կարող է հասնել օդակայան, 10 հոլանդացիներից 11-ը լրիվ հակառակ ուղղությամբ ցույց կտան ճանապարհը։ Ոմանք պնդում են, որ սա միայն կատակ է, բայց ամեն կատակի մեջ կա առնվազն 1 տոկոս ճշմարտութուն։

Ֆուտբոլային խաղադաշտում Գերմանիայի ու Հոլանդիայի հավաքականների միջև մրցապայքարում ոչ մի թշնամանք չի նկատվում, բայց ոչ էլ բարեկամություն կա։ Փոխարենը կա հստակություն՝ երկու կողմն էլ հստակ գիտի՝ կոնկրետ ուր և որ ուղղությամբ «ճամփու դնել» մրցակցին։ Բայց այս թիմերի միջև սև կատու անցավ 1990 թվականի աշխարհի առաջնության հանդիպման ժամանակ։

Հանդիպման 23-րդ րոպեին երկու թիմերն էլ խաղում էին կիսատ կազմերով։ Մրցավարի հետ վիճելու ու ոչ սպորտային պահվածքի համար հեռացվել էր մեկական ֆուտբոլիստ։ Ընդ որում՝ երկու թիմերի կազմերից հեռացված տղաները շարքային խաղացողներ չէին։ Բունդեսթիմից հեռացվել էր Ռուդի Ֆյոլերը, իսկ նարնջագույնները զրկվել էին Ֆրանկ Ռայկարդից։ Բայց թե ինչպե՜ս էր դա պատահել։

Դրվագը, որի ընթացքում խաղադաշտից հեռացվել էին այս երկու հրաշալի ֆուտբոլիստները, ձգվել է 2 րոպե։ Իսկ ի՞նչ կարելի է անել այդ կարճ ժամանակահատվածում։ «Ամեն ինչ»՝ կպնդեն ձեզ ֆուտբոլի մեջ ու ֆուտբոլով ապրող բոլոր մահկանացուները։ Իսկ անմահները 2 րոպեում Չեմպիոնների լիգա են նվաճում։ Ոմանք էլ թքում են իրար վրա։ Ընդ որում՝ 2 անգամ։

Դրվագներից մեկում եզրային գծի մոտ Ֆրանկ Ռայկարդն ու Ռուդի Ֆյոլերը պայքարեցին գնդակի համար։ Հոլանդացի ֆուտբոլիստն ավանդույթի համաձայն խաղաց մի փոքր կոպիտ, գցեց մրցակցին։ Բնականաբար դա չէր կարող դուր գալ Ֆյոլերին։ Եղավ բախում, Ռայկարդն ու Ֆյոլերը ստացան դեղին, իսկ դրվագի վերջում ֆուտբոլիստները մի լավ հրմշտվեցին։

Բառացիորեն հաջորդ գրոհի ժամանակ այս երկուսը դարձյալ բախվեցին հոլանդացիների տուգանային հրապարակում, Ռայկարդը ևս մեկ զգուշացում ստացավ ու հեռացվեց դաշտից։ Այդ ընթացքում նա թքեց Ֆյոլերի գանգուրների վրա։ Ֆյոլերը զայրացած մոտեցավ մրցավարին ու սկսեց ցույց տալ թքաշաղախ մազերը, սակայն ռեֆերին դրան չհավատաց, ու հաջորդ վայրկյանին Ֆյոլերի գլխավերևում էլ հայտնվեց կարմիր քարտը։ Դաշտից հեռանալիս, հավանաբար, Ռայկարդը չէր բավարարվել մի անգամով, մի հատ էլ հեռանալիս թքեց մրցակցի գլխին՝ առաջանելով տրիբունաների բուռն զայրույթը։

Ինչի համար․

  • Խաղից հետո ֆուտբոլիստները բազմաթիվ հարցազրույթներ են տվել, որոնց ընթացքում քանիցս հայտարարել են, որ իրենք փափուկ են ու պուպուշ, իրենց ոտքերն ամպոտ են, իսկ մրցակիցն իրեն ուղիղ տեղը թույլ է տվել վիրավորական արտահայտություն։
  • Ռայկարդի վարկածով Ֆյոլերը նրան առաջին դրվագում «սև կապիկ» է անվանել, ինչից հետո նա պարզապես զայրացել է ու միայն թքել է նրա վրա։ Ոչ մի վիրավորական ատհայատություն չի արել։
  • Բնականաբար, Ֆյոլերի վարկածը լրիվ հակառակն է փաստում։ «Ես Ռայկարդին չեմ անվանել «սևի կապիկ», այ նա ինձ «ֆաշիստ» է անվանել», – ամենուրեք պնդում էր Ֆյոլերը։ Ի վերջո՝ ով էր ճիշտ, ով էր սխալ, ով էր առաջինը թե վերջինը, դժվար թե հստակ իամանանք։

Ինչ եղավ հետո․

  • Ռիյկարդի համար այդ հանդիպումը վերջինը եղավ 1990-ի մունդիալում։ Հոլանդիան պարտվեց 1-2 հաշվով ու լքեց մրցաշարը։
  • Ռուդի Ֆյոլերը քառորդ եզրափակիչը բաց թողեց որակազրկման պատճառով, վերադարձավ ու մասնակցեց կիսաեզրափակիչ ու եզրափակիչ հանդիպումներին ու դարձավ աշխարհի չեմպիոն։
  • Ռայկարդի նման պահվածքի համար նա ենթարկվեց բուռն քննադատության ինչպես միջազգային մակարդակով, այլև ակումբային։ «Միլանի» նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին, փոխնախագահ Ադրիանո Գալիանին ու գլխավոր մարզիչ Արիգո Սակին նրա վարքը որակեցին «անթույլատրելի»։
  • Տևական ժամանակ անց Ռայկարդը ներողություն խնդրեց իր արարքի համար։ Ռուդի Ֆյոլերն անմիջապես արձագանքեց դրան և ընդունեց այն։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ռայոլան արդեն բանակցում է. Իբրահիմովիչը կարող է վերադառնալ իր նախկին ակումբներից մեկը

«Բոլոնիան» պայքարում է Զլատանի համար, բայց…

Մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը ցանկանում է գնել «Միլանը»

Ջանլուիջիին փոխարինել Ջանլուիջիով․ «Յուվենտուսը» ցանկանում է թիմ հրավիրել Դոնարումային

Մալդինիի կրտսեր որդին երկարաժամկետ պայմանագիր է կնքել «Միլանի» հետ

Ջական տուն է փնտրում իտալական քաղաքում

Կիելինի. «Ես «Միլանի» երկրպագու էի, բայց տարիների ընթացքում ավելի խելացի դարձա»

Գատուզոն կարող է գլխավորել «Նապոլին»

Իբրահիմովիչն ընտրություն է կատարում երկու գրանդ ակումբների միջև

Սարին մեկնաբանել է Ռոնալդուի պահվածքը փոխարինումից հետո

Դիբալայի գոլը «Յուվենտուսին» հաղթանակ պարգևեց «Միլանի» հետ մրցավեճում (տեսանյութ)

«Յուվենտուսի» հայտացուցակը «Միլանի» դեմ խաղի համար

«Լիվերպուլ» – «Մանչեսթեր Սիթիից» մինչև «Յուվենտուս» – «Միլան»․ ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Ռոնալդուն կարող է բաց թողնել «Միլանի» դեմ խաղը

5 «բոմբ» խաղ, որ պարտավոր եք դիտել այս ուիքենդին

Ռուս կիսապաշտպանը «գերել» է իտալական առաջատար ակումբներից 3-ին