fbpx

#Ապրող_ֆոտոներ_22. «Խոսե Անտոնիո Ռեյեսի վերջին չեմպիոնության պատմությունը» (լուսանկար, տեսանյութ)

Գրեթե միշտ, երբ որևէ բառ կամ էմոցիա չես կարողանում արտահայտել, դրա փոխարեն ցույց ես տալիս ինչ-որ լուսանկար, որն առավել քան խոսուն է: Ֆոտոլրագրողները, սովորաբար, կարողանում են ֆիքսել այնպիսի լուսանկարներ, որոնք լավագույնս արտահայտում են այն, ինչ տեղի է ունեցել այդ դրվագում: Ֆուտբոլային պատմության մեջ շատ են եղել հանդիպումներ, որոնք իրենցով հիշվող չեն, կամ էլ դրանց արդյունքը ոչ մի նշանակություն չի ունեցել, սակայն այդ խաղից հիշվող է դարձել որևէ լուսանկար:

VNews.am-ը շարունակում է իր #Ապրող_ֆոտոներ շարքը: Մենք ամեն անգամ փորձելու ենք անդրադարձ կատարել լուսանկարներին, որոնք դուք միանշանակ տեսել եք: Դրանք իրենց մեջ շատ հաճախ պարունակում են այնպիսի գաղտնիքներ կամ պատմություններ, որոնց մասին քչերը գիտեն:

2006/2007 մրցաշրջանի մեկնարկից առաջ Մադրիդի «Ռեալը» որոշեց շեշտը դնել մարզչական նոր համալրման վրա: Իտալացի անվանի մասնագետ Ֆաբիո Կապելոյին կոչված էր «Արքայական» ակումբին վերադարձնել չեմպիոնական տիտղոսը: Դրա համար նա ուներ ամեն ինչ և յուրաքանչյուր դիրքում հանդես եկող իդեալական ֆուտբոլիստներ: Խանգարում էր երևի թե, միայն մեկը՝ Ժուլիո Բապտիստան: «Սերուցքայինները» հիասքանչ գործարք իրականացրեցին՝ թիմի խաղաոճին չհարմարվող ու քիչ խաղաժամանակ ստացող բրազիլացուն տվեցին «Արսենալին»՝ փոխարենը վերցնելով արագաշարժ, կրեատիվ ու բազմակողմանի զարգացած Խոսե Անտոնիո Ռեյեսին…

Մրցաշրջանի ընթացքում Խոսե Անտոնիոն ոչ միշտ էր տեղ ստանում հիմնական կազմում, սակայն գրեթե միշտ ուրախացնում էր երկրպագուներին կամ գոլերով, կամ փոխանցումներով: Եթե դրանք էլ չէին լինում, կայծակնային արագությամբ անցումները կային ու կային: Ամբողջ մրցաշրջանի ընթացքում «Ռեալն» ու «Բարսան» միմյանց կրունկներին կանգնելով, միմյանց թիկունքից հրել-խփելով հասան եզրագծին: Լա Լիգայի 06/07 մրցաշրջանի ոսկե մեդալները պետք է խաղարկվեին վերջին տուրում: Ակումբներն ունեին հավասար միավորներ: «Ռեալին» «Մալյորկայի» հետ խաղում միայն հաղթանակ էր պետք, իսկ «Բարսան» էլ մրցում էր «Խիմնաստիկի» հետ:

«Բարսան» իր խաղում տրամադրվել էր առավելագույն թեթևությամբ ու արդեն առաջին կեսում ոչնչացնում էր համեստ մրցակցին: Իսկ «Ռեալը»՝ հակառակը: Սկիզբը ստացվեց բավական նյարդային, «կղզիաբնակներն» առաջինը հասան հաջողության ու փակվեցին սեփական տուգանայինում: «Ռեալը» հայտնվեց խուճապի մեջ, դրան էլ գումարենք լավագույն ռմբարկու Ռուդ վան Նիստելռոյի ստացած վնասվածքը 32-րդ րոպեին ու կհասկանաք իրավիճակը: Առաջին կեսում դարպասի նոր գրավում չեղավ: Երկրորդի սկիզբն էլ նույն կերպ անցավ: Կապելոյի համբերության բաժակը լցվեց. Ռեյեսին հրահանգ եղավ պատրաստվելու խաղադաշտ դուրս գալուն:

Իսպանացի վինգերը 66-րդ րոպեին փոխարինեց Դևիդ Բեքհեմին: Այն ինչ չէին կարողանում անել «սերուցքայինների» ատսղային ֆուտբոլիստներն ավելի քան 1 ժամ, արեց Ռեյեսը 2 րոպեում: 68-րդ րոպեին Իսպանիայի հավաքականի թեկնածուն հավասարեցրեց հաշիվը:

Զգալով մոտալուտ հաջողության հաճելի բուրմունքը, «Ռեալը» խելագարի նման նետվեց առաջ: Նման պարագայում ոչ «Մալյորկան» կդիմանար, ոչ էլ 2 հատ «Մալյորկան» իրենց մանկապատանեկան թիմերի հետ միասին: 13 րոպե անց Դիարան առաջ մղեց արդեն «Ռեալին», իսկ 83-րդ րոպեին դարձյալ փայլելու հերթը Խոսե Անտոնիոյինն էր: Իսպանացի «մարգարիտը» տուգանային հրապարակի մատույցներում ստացավ գնդակն ու անկասելի, շքեղ հարվածով դրեց ոչ միայն խաղի, այլև ամբողջ առաջնության վերջակետը: Այս գոլով կարելի է հավերժ հիանալ ու հիանալ:

Հենց երրորդ գոլից հետո Խոսե Անտոնիո Ռեյեսը յուրահատուկ կերպով տոնեց իր հաջողությունը: Իրեն ընկերակցում էին նաև երիտասարդ Սերխիո Ռամոսն ու փորձառու Ռոբերտո Կառլոսը: Այս լուսանկարն էլ դարձավ պատմական:

Ի դեպ.

  • Ռեյեսի գոլերի շնորհիվ «Ռեալը» հոբելյանական 30-րդ անգամ իր պատնության մեջ հռչակվեց Իսպանիայի չեմպիոն:
  • Մրցաշարային աղյուսակում «Ռեալն» ու «Բարսելոնան» հավաքեցին  76-ական միավոր, սակայն ոսկե մեդալները սռացավ «Ռեալը»՝ անհատական խաղերում ունեցած առավելության համար (3-3, 2-0):
  • Խոսե Անտոնիո Ռեյեսի համար սա երկրորդ ու վերջին չեմպիոնական տիտղոսն էր կարեիրայում:
  • Խոսե Անտոնիո Ռեյեսը փոխարինեց Դևիդ Բեքհեմին, որ իր վերջին հանդիպումն էր անցկացնում «Ռեալի» կազմում:
  • Չնայած չեմպիոնությանը, «Ռեալը» հրաժեշտ տվեց Ռեյեսին:
  • Նա չցանկացավ շարունակել կարիերան «Արսենալում» և ընդունեց «Ռեալի» ոխերիմ մրցակցի՝ «Ատլետիկոյի» առաջարկը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Բարսայում» կարծում են, որ Նեյմարի տեղափոխությունն անհնար է. Դեմբելեն մնում է

Ռամոսը՝ Էնրիկեին. «Հավաքականի յուրաքանչյուր հաղթանակ կլինի նաև քոնը»

Հայտնի է՝ որքան գումարի դիմաց ՊՍԺ-ն կվաճառի Նեյմարի տրանսֆերը

Մենդի. «15 տարեկանում ինձ ասացին, որ չեմ կարող քայլել, իսկ հիմա «Ռեալում եմ»

«Ռեալը» պատրաստ է իր առանցքային ֆուտբոլիստին զիջել՝ հանուն Նեյմարի

Կոուտինյոն իր ապագայի հարցը թողնում է «օդում»

Եվրոպական ակումբի նախագահը Մադրիդում է՝ Նավասին գնելու համար

«Բարսելոնայում» որոշում են՝ ինչ է լինելու Դեմբելեի և Կոուտինյոյի հետ

«Ռեալի» առաջարկը՝ «Տոտենհեմին». 53 միլիոն եվրո և 1 ֆուտբոլիստ

Նեյմարը՝ ՊՍԺ-ի նախագահին. «Ցանկանում եմ տուն վերադառնալ, որտեղից երբեք չպետք է հեռանայի»

Մեսին ընտրություն է կատարել Նեյմարի և Գրիզմանի միջև

Խամեսը մոտ է նոր ակումբ վարձակալությամբ տեղափոխվելուն

Ինչպե՞ս է Ազարը լքել «Չելսիի» ֆուտբոլիստների WhatsApp-ի խումբը․ Պատմում է Էմերսոնը

Cadena SER․ Դե Լիխտը մերժել է «Բարսելոնայի» առաջարկը

Սուարես․ «Բարսելոնան» պետք է երիտասարդ հարձակվողի հրավիրի առաջիկա տարիների ընթացքում»

«Մեսին միշտ մտածում է ֆուտբոլի մասին, այլ ոչ թե բիզնեսի»․ Կապելոն ասել է՝ ինչն է պակասում Նեյմարին