fbpx

#Ապրող_ֆոտոներ_23. Անդրես Ինիեստայի գեղեցիկ ժեստը Դանիել Խարկեի հիշատակին (լուսանկար, տեսանյութ)

Գրեթե միշտ, երբ որևէ բառ կամ էմոցիա չես կարողանում արտահայտել, դրա փոխարեն ցույց ես տալիս ինչ-որ լուսանկար, որն առավել քան խոսուն է: Ֆոտոլրագրողները, սովորաբար, կարողանում են ֆիքսել այնպիսի լուսանկարներ, որոնք լավագույնս արտահայտում են այն, ինչ տեղի է ունեցել այդ դրվագում: Ֆուտբոլային պատմության մեջ շատ են եղել հանդիպումներ, որոնք իրենցով հիշվող չեն, կամ էլ դրանց արդյունքը ոչ մի նշանակություն չի ունեցել, սակայն այդ խաղից հիշվող է դարձել որևէ լուսանկար:

VNews.am-ը շարունակում է իր #Ապրող_ֆոտոներ շարքը: Մենք ամեն անգամ փորձելու ենք անդրադարձ կատարել լուսանկարներին, որոնք դուք միանշանակ տեսել եք: Դրանք իրենց մեջ շատ հաճախ պարունակում են այնպիսի գաղտնիքներ կամ պատմություններ, որոնց մասին քչերը գիտեն:

Մունդիալ 2010-ի եզրափակիչը ստացվեց շատ լարված: Հոլանդիան ու Իսպանիան հիմնական ժամանակում այդպես էլ չկարողացան պարզել հաղթողին: Լրացուցիչ ժամանակի վերջին րոպեներին միայն «կարմիր ֆուրիայի» առաջատարներից մեկը՝ Անդրես Ինիեստան, Ֆաբրեգասի փոխանցումից հետո (հիշեք այս փաստը, պետք կգա դեռ) անկասելի հարվածով իր թիմին հասցրեց բաղձալի չեմպիոնության:

Գոլը խփելուց հետո Ինիեստան հանեց մարզաշապիկն ու վազեց տրիբունաների մոտ: Այդ պահին ոչ բոլորն էին ուշադրություն դարձնում տակի շապիկի վրա գրված բառերին (սովորաբար ֆուտբոլիստներն այնտեղ գրում են իրենց երեխաների/ծնողների անունները): Միայն հետո բոլորը խորացան. Անդրես Ինիեստան այս գոլն ու չեմպիոնությունը նվիրում էր 2009-ի օգոստոսին կյանքից հանկարծակի հեռացած իր ընկերոջը՝ «Էսպանիոլի» ավագ Դանիել Խարկեին:

Անդրես Ինիեստան միշտ էլ աչքի է ընկել նման ընկերասիրությամբ և հաշվի չի առել թիմային մրցակցությունը: «Էսպանյոլն» ու «Բարսելոնան» հենց այնպես մրցակիցներ չեն ու երբեք չեն եղել, նրանց միջև առկա մրցակցությունը դուրս է գալիս խաղադաշտի սահմաններից ու գնում հասնում քաղաքականություն: Ինիեստան ու Խարկեն միշտ են եղել հակադիր բևեռներից, սակայն դա չի խանգարել նրանց լինել ամուր ընկերներ ու պահպանել ջերմ հարաբերություններ:

Ոմանց կարծիքով, Ինիեստայի ու Խարկեի պարագայում նման բարեդրացիական հարաբերությունների պատճառը «մաեստրոյի»՝ բնիկ կատալոնացի չլինելն է, բայց նա իր առաջին քայլերը կատարել է «Բարսայում», պատանեկան առաջին մրցանակը ստացել է Գվարդիոլայի ձեռքից, իսկ Խարկեն ի սկզբանե, եղել է «Էսպանիոլի» երկրպագու:

Խարկեն ու Ինիեստան 2003 թվականից առերեսվել են խաղադատում, խաղացել միմյանց դեմ, այո, գուցե խախտել են կանոնները, սակայն երբեք չեն անցել սահմանը ու պահպանել են կոռեկտությունը: Հանդիպման եզրափակիչ սուլիչից հետո նրանք դադարում էին մրցակիցներ լինելուց ու նորից դառնում էին վաղեմի ընկերներ, փոխանակվում մարզաշապիկներով:

«Դանի Խարկե – միշտ մեզ հետ ես»…հենց այս գրությամբ մարզաշապիկով Ինիեստան շտապեց երկրպագուների հետ գոլը նշելու: Հաղթողի հոգեբանությամբ օժտված Ինիեստան գիտեր, որ իր թիմը հաղթելու է, գուցե գիտեր, որ ինքն է գոլ խփելու, ընդ որում՝ հաղթական ու ավելացված ժամանակում, դրա համար էլ պատրաստվել էր: Ու պատրաստվել էր լավ: Մահից ի վեր 1 տարվա ընթացքում Ինիեստան կարող էր իրեն թույլ տալ ընկերոջ հիշատակը հարգելու ներքին առաջնությունում գոլ խփելուց հետո, սակայն դա ուր, աշխարհի խաղերի եզրափակիչն ուր…

Ի դեպ.

  • Դանիել Խարկեն հանկարծամահ է եղել սրտի կաթվածից 2009 թվականի օգոստոսի 8-ին Ֆլորենցիայում 7 ամսական հղի կնոջ հանգստի ժամանակ:
  • Հայտարարվել էր, որ Խարկեն նոր մեկնարկող մրցաշրջանում «Էսպանյոլի» լեգենդ Ռաուլ Տամուդոյի՝ կարիերան ավարտելուց հետո, պիտի դառնար թիմի նոր ավագը:
  • Մահից ուղիղ 1 շաբաթ անց Իսպանիայի Մ-21 տարեկանների հավաքականի նախկին թիմակից Սեսկ Ֆաբրեգասը Անգլիայի առաջնության «Էվերտոնի» հետ խաղում գոլ խփելուց հետո ծածանել է Խարկեի 21 համարի մարզաշապիկը:

  • Դրանից 1 ամիս անց «Էսպանյոլն» առաջին հաղթանակը տարավ նոր ստադիոնում ճիշտ նույն պահին, երբ լույս աշխարհ եկավ Խարկեի դուստրը:
  • «Էսպանյոլի» երկրորդ թիմի մարզադաշտը կրում է Դանիել Խարկեի անունը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Բարսայում» կարծում են, որ Նեյմարի տեղափոխությունն անհնար է. Դեմբելեն մնում է

Օբամեյանգ. «Նա է պատճառը, որ ընտրեցի 14 խաղահամարը»

Հայտնի է՝ որքան գումարի դիմաց ՊՍԺ-ն կվաճառի Նեյմարի տրանսֆերը

Ադրբեջանի պաշտպանության նախարարը խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին

Կոուտինյոն իր ապագայի հարցը թողնում է «օդում»

«Բարսելոնայում» որոշում են՝ ինչ է լինելու Դեմբելեի և Կոուտինյոյի հետ

Նեյմարը՝ ՊՍԺ-ի նախագահին. «Ցանկանում եմ տուն վերադառնալ, որտեղից երբեք չպետք է հեռանայի»

Մեսին ընտրություն է կատարել Նեյմարի և Գրիզմանի միջև

Cadena SER․ Դե Լիխտը մերժել է «Բարսելոնայի» առաջարկը

Սուարես․ «Բարսելոնան» պետք է երիտասարդ հարձակվողի հրավիրի առաջիկա տարիների ընթացքում»

«Դուք մեր օրն ավելի յուրահատուկ դարձրիք»․ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնում

«Մեսին միշտ մտածում է ֆուտբոլի մասին, այլ ոչ թե բիզնեսի»․ Կապելոն ասել է՝ ինչն է պակասում Նեյմարին

«Ռեալի» հակաքայլը Նեյմարին «Բարսելոնայի» ձեռքից «խլելու» համար

«Արսենալի» կիսապաշտպանը կարող է տեղափոխվել Իսպանիա

Մխիթարյանի ու Բեթիի հարսանեկան պարը՝ հանրահայտ Ալ Բանոյի կատարման ներքո (տեսանյութ)

90 միլիոն ֆունտ ու ևս 3 ֆուտբոլիստ՝ Նեյմարի տրանսֆերի դիմաց. «Բարսան» ակտիվանում է