#Ապրող_ֆոտոներ_24. Ժոզե Մոուրինյոյի հեզաճկուն ցատկն ու Մատերացիի հետ հուզառատ հրաժեշտը (լուսանկար, տեսանյութ) - VNews
Բաժիններ

#Ապրող_ֆոտոներ_24. Ժոզե Մոուրինյոյի հեզաճկուն ցատկն ու Մատերացիի հետ հուզառատ հրաժեշտը (լուսանկար, տեսանյութ)

Գրեթե միշտ, երբ որևէ բառ կամ էմոցիա չես կարողանում արտահայտել, դրա փոխարեն ցույց ես տալիս ինչ-որ լուսանկար, որն առավել քան խոսուն է: Ֆոտոլրագրողները, սովորաբար, կարողանում են ֆիքսել այնպիսի լուսանկարներ, որոնք լավագույնս արտահայտում են այն, ինչ տեղի է ունեցել այդ դրվագում: Ֆուտբոլային պատմության մեջ շատ են եղել հանդիպումներ, որոնք իրենցով հիշվող չեն, կամ էլ դրանց արդյունքը ոչ մի նշանակություն չի ունեցել, սակայն այդ խաղից հիշվող է դարձել որևէ լուսանկար:

VNews.am-ը շարունակում է իր նոր՝ #Ապրող_ֆոտոներ շարքը նաև 2019-ին: Մենք ամեն անգամ փորձելու ենք անդրադարձ կատարել լուսանկարներին, որոնք դուք միանշանակ տեսել եք: Դրանք իրենց մեջ շատ հաճախ պարունակում են այնպիսի գաղտնիքներ կամ պատմություններ, որոնց մասին քչերը գիտեն:

2009/2010 մրցաշրջանը լավագույններից էր Ժոզե Մոուրինյոյի մարզչական կարիերայում, եթե ոչ լավագույնը: Պորտուգալացի մասնագետը «Ինտերի» ղեկին հասավ իր համար անհավանական բարձր նվաճումների՝ գրանցելով թրեբլ: «Ներաձուրիները» փայլեցին ինչպես ներքին առաջնությունում, ու գավաթում, այնպես էլ Չեմպիոնների լիգայում՝ ճանապարհից հանելով «գերհզոր ու սարսափելի» «Բարսելոնային»: Մոուրինյոյական ֆուտբոլն այսօր շարունակում է մնալ «Ինտերի»՝ վերջին տարիների ամենալուսավոր կետը:

«Ինտեր» գալու առաջին իսկ օրվանից մարզչական ասպարեզում «վատ տղայի» համբավ ունեցող մարզիչը ի՞նչ պետք է անի: Այո, ճիշտ է՝ գտնի նույն համբավը վայելող ֆուտբոլիստի: Պատկերացրեք՝ որքան էին սպասում այդ միասնությանը Մոուրինյոն ու Մատերացին: Այս տանդեմը թվում էր՝ լի կլինի բացասական էմոցիաներով, սակայն վերջնական արդյունքում ավելի ծաղկուն դարձավ, քան ցանկացած սեփական «տան դեմ»:

Չեմպիոնների լիգայում «Բարսելոնային» դուրս շպրտելուց հետո Մոուրի «Ինտերին» եզրափակիչում սպասում էր գոռոզ «Բավարիան» հավակնոտ ու փորձառու Լուի վան Գալի գլխավորությամբ: Առաջին կեսում «ներաձուրիները» մի քանի գլուխ բարձր էր մրցակցից: Դրա արտացոլանքը 33-րդ րոպեին Դիեգո Միլիտոյի խփած գնդակն էր:

Մատերացին հիշում է. «Ընդմիջմանը Մոուրինյոն մտավ հանդերձարան ու ասաց, որ երկրորդ կեսում խաղանք ավելի վատ, քան կարող ենք: Մենք զարմացանք, մտածեցինք՝ ցնդել է: Բայց հետո բացատրեց, որ այդպես մրցակցին կհրավիրենք գրոհների, կստեղծվեն բաց տարածություններ, ու հակագրոհով հաշիվը կրկնապատկելու հնարավորություն կունենանք: Երբ երկրորդ կեսում ամեն ինչ եղավ նրա ասածով, զարմանքիս սահման չկար»:

Եվ իրոք: Երկրորդ կեսում «Բավարիան» մի փոքր ավելացրեց խաղն առջևում, «Ինտերը» պաշտպանվում էր ու սպասում էր իր հնարավորությանը: Ու ստացավ: Նույն Դիեգո Միլիտոն երկրորդ գնդակն ուղարկեց Հանս-Յորգ Բուտի դարպասը: Եզրափակիչ սուլիչից հետո Մոուրինյոի հետ հաղթանակը տոնող առաջին ֆուտբոլիստը հենց Մարկո Մատերացին էր…

Ի՞նչ եղավ հետո

  • Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու հաջորդ օրը ժոզե Մոուրինյոն ակնարկեց, որ, ամենայն հավանականությամբ, «Բավարիայի» դեմ հանդիպումը վերջինն է լինելու «Ինտերի» մարզաչական աթոռին:
  • «Եթե դու թոփ մարզիչ ես ու բաց ես թողնում «Ռեալը» գլխավորելու առաջարկը, ուրեմն քեզ հետ մի բան այն չէ», – Միլանում կայացած վերջնական ասուլիսի ժամանակ հայտարարեց Մոուրինյոն:
  • Երեկոյան կայացած ավանդական ընթրիքից հետո Մոուրինյոն հրաժեշտ տվեց բոլոր ֆուտբոլիստներին: Պորտուգալացու հեռանալը հատկապես ծանր էր տանում Մարկո Մատերացին:
  • Մոուրը իտալացի ֆուտբոլիստի հեռավորության վրա կարճ զրույցից հետո նստեց մեքենան, որպեսզի հեռանա, սակայն վայրկյաններ անց իջավ ու վազեց Մարկոյի ուղղությամբ: Մնացածն՝ առանց մեկնաբանության…

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Բարսելոնան» միայն լրացուցիչ ժամանակում հաղթեց «Կորնելյային» (տեսանյութ)

«Բարսելոնային» զայրացրել է ՊՍԺ-ի՝ Մեսիի նկատմամբ ակնհայտ հետաքրքրությունը

«Բարսելոնայի» մեկնարկային կազմը «Կորնելյայի» դեմ խաղում

«Բավարիան» հաստատել է, որ լրջորեն հետաքրքրված է Ուպամեկանոյի ծառայություններով

«Ռեալի» խաղացողներն ապշած են Զիդանի «թավշյա» զրույցից

Զիդանը «Ռեալի» որոշ խաղացողների հետ չի խոսել շուրջ 3 ամիս

3 բացակա. «Բարսելոնայի» հայտացուցակը՝ գավաթային խաղի համար

Շրջանառվում է Զիդանին փոխարինողի առաջին անունը

«Ռեալի» հետ խաղի հերոս է դարձել 41-ամյա ֆուտբոլիստը

Նոյերը կրկնել է Կանի ցուցանիշը, Լևանդովսկին թամացրել է Բունդեսլիգայի ռեկորդը

Զիդան․ «Սա խայտառակություն չէ, պետք չէ խելագարվել»

Սենսացիոն. «Ռեալը» պարտվեց 3-րդ դիվիզիոնի թիմին ու դուրս մնաց Արքայական գավաթից (տեսանյութ)

Լևանդովսկիի գոլը հաղթանակ պարգևեց «Բավարիային» (տեսանյութ)

Ռոմանո. Էրիկ Գարսիան «Բարսելոնայի» ֆուտբոլիստ է

«Ռեալի» մեկնարկային կազմն «Ալկոյանոյի» դեմ գավաթային խաղում

Կումանը խոսել է Մեսիի որակազրկման մասին