fbpx
Բաժիններ

#Ապրող_ֆոտոներ_25. «Անկասելի առյուծները», Ռոժե Միլան ու լեգենդար պարը (լուսանկար, տեսանյութ)

Գրեթե միշտ, երբ որևէ բառ կամ էմոցիա չես կարողանում արտահայտել, դրա փոխարեն ցույց ես տալիս ինչ-որ լուսանկար, որն առավել քան խոսուն է: Ֆոտոլրագրողները, սովորաբար, կարողանում են ֆիքսել այնպիսի լուսանկարներ, որոնք լավագույնս արտահայտում են այն, ինչ տեղի է ունեցել այդ դրվագում: Ֆուտբոլային պատմության մեջ շատ են եղել հանդիպումներ, որոնք իրենցով հիշվող չեն, կամ էլ դրանց արդյունքը ոչ մի նշանակություն չի ունեցել, սակայն այդ խաղից հիշվող է դարձել որևէ լուսանկար:

VNews.am-ը շարունակում է իր նոր՝ #Ապրող_ֆոտոներ շարքը նաև 2019-ին: Մենք ամեն անգամ փորձելու ենք անդրադարձ կատարել լուսանկարներին, որոնք դուք միանշանակ տեսել եք: Դրանք իրենց մեջ շատ հաճախ պարունակում են այնպիսի գաղտնիքներ կամ պատմություններ, որոնց մասին քչերը գիտեն:

1990 թվականի աշխարհի առաջնությունը երկրպագուների վարկածով լավագույնն է Մունդիալների պատմության մեջ: Հանդիպումները, դրանց ընթացքում արտահայտած հույզերը, երկրպագուների ապրումներն ու ֆուտբոլիստների արցունքներն ապահովեցին այնպիսի էմոցիոնալ դաշտ, որի բարի պտուղները քաղում ենք առ այսօր: Պոլ Գասկոյնի ու Դիեգո Մարադոնայի արցունքները, անգլիացիների հրաշալի խաղը, բրազիլացիների ֆիասկոն…հիշելու շատ բան կա: Բայց մեծամասնության կարծիքով Մունդիալ 90-ի ամենահիշվող թիմը Վալերի Նեպոմնյաշչիի գլխավորած Կամերունի հավաքականն էր:

Մրցաշարի մեկնարկից առաջ որևէ մեկը չէր սպասում, որ «սև մայրցամաքի» ներկայացուցիչները կհասնեին տպավորիչ արդյունքի: Հավաքականում ընդգրկված ֆուտբոլիստներն առանձին, անհատապես եղանակ լուծող ֆուտբոլիստներ էին, մեծամասնությունը խաղում էր արտերկրում, սակայն չկար այն առաջատարը, այն միակ ֆուտբոլիստը, որը կլիներ առաջամարտիկը, իր հետևից կտաներ թիմը: Եվ այստեղ օգնության ձեռք մեկնեց երկրի նախագահն ու զանգահարեց Ռոժե Միլային:

1990 թվականին Ռոժե Միլան արդեն 38 տարեկան էր ու ավարտել էր ելույթներն ազգային ընտրանու կազմում, երբ նրա հեռախոսի մեջ լսվեց երկրի նախագահի ձայնը: «Ռոժե, մենք, մեր ազգը, մեր հավաքականն ու Կամերունն ունենք քո կարիքը, դու պետք ես»: Այս խոսքերից հետո անհնար էր ասել «ոչ»: Այդպես 38 տարեկանում Ռոժե Միլան ընդունեց Նեպոմնյաշչու՝ հավաքականին միանալո հրավերն ու երիտասարդ թիմակիցների հետ մեկնեց Իտալիա: Մարզչական շտաբին էլ ոչինչ պետք չէր. թիմն ուներ Ռոժե Միլա:

Մունդիալի առաջին իսկ խաղում «առյուծների» մրցակիցը աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանող Արգենտինայի հավաքականն էր: Աֆրիկացիները Մամ-Բիյիկի գոլի շնորհիվ տապալեցին Մարադոնայի թիմին: Միլան իր հնարավորությունը ստացավ Ռումինիայի հետ 2-րդ տուրի խաղում: Թիմին հաղթանակ էր պետք, Միլան դուրս եկավ խաղադաշտ՝ խաղը փրկելու: 76-րդ և 86-րդ րոպեներին նրա խփած գոլերը դարձան հաղթական:

Սակայն կամերունցի գոլահարի աստղային ժամը 1/8 եզրաակիչի Կոլումբիայի հետ խաղն էր: Դարձյալ դուրս գալով փոխարինման՝ Միլան բեկեց հանդիպման ընթացքը: Լրացուցիչ ժամանակում նա կերտեց պատմություն: 106-րդ րոպեին նա առաջ մղեց իր թիմին ու անմիջապես շտապեց անկյունային դրոշակի մոտ ու սկսեց պարել՝ առաջացնելով երկրպագուների բուռն ու, ամենակարևորը, դրական արձագանքը:

Ուղիղ 2 րոպե անց նա խփեց նաև իր թիմի երկրորդ գոլը, իսկ գործողությունների հաջորդականությունը պահպանվեց. դարձյալ վազք դեպի անկյունային դրոշակ, տարօրինակ ազգային պար: Մունդիալի ավարտից հետո այն դարձավ իսկական հիթ, իսկ Միլան՝ հերոսացավ: Ովքեր չեն տեսել այն՝ խնդրեմ: Վիզուալ դա տեսնելը լրիվ ուրիշ հաճույք է:

Ի դեպ.

  • 1990-ի Մունդիալում Կամերունը հասավ քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվեց Անգլիային (Միլան դուրս եկավ փոխարինման)
  • Ռոժե Միլան Կոլումբիայի հավաքականի դարպասը գրավելու պահին 38 տարեկան էր. դա ԱԱ պատմության ռեկորդ էր 
  • 4 տարի անց՝ 1994-ի աշխարհի առաջնությանը, Միլան դարձյալ գոլ խփեց՝ թարմացնելով իր իսկ ռեկորդը
  • Շատերի վարկածով՝ պարը նմանություն ունի «Մակոսու» անունը կրող կամերունական պարի հետ, սակայն Ռոժե Միլան այն հորինել է ինքնորույն: 
  • Նրա իրական անունը Ալբերտ Ռոժեր Մու Միլեր է: 
  • 2007-ին Աֆրիկայի Ֆուտբոլի Կոնֆեդերացիան Միլային ճանաչել է մայրցամաքի՝ վերջին 50 տարվա լավագույն ֆուտբոլիստ: 

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մարադոնան հեռացել է «Խիմնասիա Լա Պլատայի» գլխավոր մարզչի պաշտոնից

Կոնտե․ «Անընդհատ լսում եմ, թե ուզում եմ իմ թիմում տեսնել Ռակիտիչին, Վիդալին, Մարադոնային, Նեյմարին․․․»

Դիեգո Արմանդո Մարադոնա – 59. ճի՞շտ է փաստը Մարադոնայի մասին, թե՞ ոչ VNews-ի Quiz-ը

Դիեգո Մարադոնայի զվարճալի պարը երկրպագուների համար (տեսանյութ)

Բատիստուտա. «Մեսին լավագույնն է աշխարհում, իսկ Մարադոնան՝ պատմության մեջ»

Մերտենսը շրջանցել է Մարադոնային

Չկայացած տրանսֆերներ, որ կարող էին փոխել պատմության ընթացքը․ Մաս 1-ին

Մարադոնայի կրքոտ պարն իր թիմի առաջին հաղթանակից հետո (տեսանյութ)

Ինչպես Մարադոնան մտավ Հայաստանի հավաքականի հանդերձարան ու բոլորին ռեստորան հրավիրեց

«Ով չցատկի, անգլիացի է». Մարադոնան հուզվել է երկրպագուների ընդունելությունից (տեսանյութ)

Մարադոնա. «Իմ խոսքերից հետո Մեսին ընդհանրապես չի վրիպում տուգանային հարվածներից»

«Մեսին չի կարող համարվել աշխարհի լավագույն ֆուտբոլիստը առանց աշխարհի գավաթի». Կամաչո

Ռոբերտո Սոսա. «Նապոլիի» 10 խաղահամարը երբեք չէի տա Խամեսին»

33 տարի առաջ Մարադոնան խփեց իր սուպերգոլերից 2-ը, որոնցից մեկը՝ ձեռքով (տեսանյութ)

Լավագույն 4 ֆուտբոլիստները պատմության մեջ՝ ըստ Մբապեի

Մեսին Մարադոնայից 2 անգամ ավելի շատ է գոլ խփել հավաքականում