fbpx

Ապրող_ֆոտոներ_4․ Մուսոլինիի մոլի համակիր Պաոլո դի Կանիոն ու նրա «սալյուտը»

Գրեթե միշտ, երբ որևէ բառ կամ էմոցիա չես կարողանում արտահայտել, դրա փոխարեն ցույց ես տալիս ինչ-որ լուսանկար, որն առավել քան խոսուն է: Ֆոտոլրագրողները, սովորաբար, կարողանում են ֆիքսել այնպիսի լուսանկարներ, որոնք լավագույնս արտահայտում են այն, ինչ տեղի է ունեցել այդ դրվագում: Ֆուտբոլային պատմության մեջ շատ են եղել հանդիպումներ, որոնք իրենցով հիշվող չեն, կամ էլ դրանց արդյունքը ոչ մի նշանակություն չի ունեցել, սակայն այդ խաղից հիշվող է դարձել որևէ լուսանկար:

Այդ նպատակով VNews.am-ը շարունակում է իր նոր՝ #Ապրող_ֆոտոներ շարքը: Մենք ամեն անգամ փորձելու ենք անդրադարձ կատարել լուսանկարներին, որոնք դուք միանշանակ տեսել եք: Դրանք իրենց մեջ շատ հաճախ պարունակում են այնպիսի գաղտնիքներ կամ պատմություններ, որոնց մասին քչերը գիտեն:

2005 թվականի հունվարի 6-ն էր, ձնածածկ, սուրբծննդյան հերթական երեկոներից էր։ Սակայն Իտալիայում այդ օրը ամեն ինչ կանգ էր առել ու հայտնվել էր երկրորդ պլանում։ Առաջնային ուշադրության կենտրոնում էր մայրաքաղաքային դերբիի վրա՝ «Լացիո»-«Ռոմա»։

Դա այն ժամանակ էր, երբ Իտալիան դեռևս թնդում էր, իտալական թիմերը Չեմպիոնների լիգայում տոն էին տալիս, նրանցից սարսափում էին, Ռոնալդուն ու Մեսին նո՜ր-նոր էին մագլցում ֆուտբոլային Օլիմպոսով վեր։ Հավերժ քաղաքի հավերժ դերբիի արդեն մեկնարկում «արծիվների» առաջատար Պաոլո դի Կանիոն, օգտագործելով թիմակից Ֆաբիո Լիվերանիի հրաշաքեղ փոխանցումը, բացեց հաշիվը։

Իր ամբողջ կարիերայի ընթացքում դի Կանիոն, լինելով բախում ու կոնֆլիկտ փնտրող ֆուտբոլիստ, չէր կարող չվիճաբանել սկզբունքային մրցակից համարվող «գայլերի» հետ։ Դի Կանիոն վերջին անգամ «Ռոմայի» «երեսը» տեսել էր 9 տարի առաջ, երբ «Միլանից» որոշեց տեղափոխվել մառախլապատ ալբիոն։

Հիշյալ դերբիում «արծիվները» մի լավ բզկտեցին «գայլուկներին»՝ 3-1։ Դի Կանիոն իր գործը կատարեց 120 տոկոսով ու փոխարինվեց երկրորդ կեսում՝ փոխարինվելիս երկրպագուներին ցուցադրելով ֆաշիստական որոշակի խորհրդանիշներ։

Հանդիպման ավարտից հետո «Լացիոյի» ֆուտբոլիստները շտապել են իրենց տրիբունաների մոտ և նրանց հետ նշել են հաղթանակը։ «Լացիալների» ֆաների հետ առավել ակտիվը տոնում էր Պաոլո դի Կանիոն։ Իտալացի գոլահարը հանել է մարզաշապիկն ու ձեռքը պարզել օդ, ինչպես ժամանակին անում էին ֆաշիստական Գերմանիայում ու Իտալիայում։

Այս լուսանկարը հետագայում դարձել է միաժամանակ ֆուտբոլիստի և՛ այցեքարտը, և՛ գլխավոր թշնամին։ Դեռևս 2001 թվականին Դի Կանիոն գրել է ինքնակենսագրական, որտեղ նա բացահայտ հայտարարել է, որ  ռասիստ չէ, սակայն ֆաշիստ է: Նրա մարմնին անգամ դա հաստատող դաջվածք կա: Նրա ուսը զարդարում է DUX գրվածքը, ինչը լատիներենից թարգմանաբար  նշանակում է «դուչե»: «Դուչեն» կոչում էր, որն ուներ Իտալիայի Ազգային ֆաշիստական կուսակցության ղեկավար Բենիտո Մուսոլինին:

«Ես ֆաշիստ եմ ու դա չեմ թաքցնում: Հռոմեական սալյուտը ընկերներին ողջունելու տարբերակ է: Ես դա հասցեագրում եմ իմ համակիրներին: Իտալիայում քաղաքական գործիչ չկա: Բոլորը խեղկատակ ու խոզ են: Ես 14 տարի է ընտրության չեմ մասնակցում: Ո՞ւմ ընտրեմ նրանցից», – 2005 թվականի վերոհիշյալ խաղից հետո հայտարարել է դի Կանիոն:

2013 թվականին դի Կանիոն սկսեց Անգլիայում աշխատել որպես մարզիչ: «Սանդերլենդը» գլխավորելու համար նա պետք է ի լուր աշխարհի հրաժարվեր ժամանակին արված հայտարարություններից: «Ես ֆուտբոլային մարդ եմ, քաղաքականության հետ կապ չունեմ»: Նման «բլա-բլա-բլա»-ներն օգնեցին նրան աշխատել…մի քանի խաղ: Անբավարար արդյունքների համար նրան հեռացրին «կատուների գլխավոր մարզչի պաշտոնից:

2016 թվականին էլ, աշխատելով իտալական հեռուստաընկերություններից մեկում որպես փորձագետ, Դի Կանիոն մի օր որոշել էր փոխարինել ավանդական կոստյումն ու փողկապն ու մտել է տաղավար կարճաթև շապիկով: Եթերում երևացել է նրա DUX դաջվածքը, ինչը համացանցում առաջացրել է բուռն դժգոհություն (2005 թվականից Իտալիայում ֆաշիզմի տարածումը համարվում է քրեորեն պատժելի երևույթ): Հեռացումը հետևել է անմիջապես: Սակայն մի քանի ամիս հետո նրան վերադարձրել են:

Դի Կանիոն համարվում էր 90-ականների իտալական ֆուտբոլի գլխավոր հույսերից մեկը, ուժերը փորձում էր «Միլանում», «Յուվեում», սակայն բոլոր դեպքերում պարտվում էր մրցակցությունը Դել Պիերոյին, Վիալիին ու Բաջոյին: Բայց այնպես չէ, որ դի Կանիոն վատ ֆուտբոլիստ է եղել: Նա տաղանդավոր ու բազմապրոֆիլ հարձակվող է եղել:

Ամենազարմանալին այն է, որ, լինելով նման ռադիկալ գաղափարների ջատագով, դի Կանիոն 2001 թվականին ՖԻՖԱ-ից արժանացել է Fair Play մրցանակին՝ մրցակից թիմի նկատմամբ ցուցաբերած նախանձելի հարգանքի համար: Տեսանյութը դիտելուց հետո մի պահ նկատում ես, որ զարմանքից ծնոտդ իջել է հարևանի տուն՝ «ինչպե՞ս է նման ֆուտբոլիստը ֆաշիստ»:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Հերթական ֆանտաստիկան Ա Սերիայում․ Թրիլլեր՝ «Լացիո» – «Սամպդորիա» խաղում (տեսանյութ)

Այսպես նույնիսկ ֆիլմերում չի լինում․ «Կալյարին» 9 հոգով վերջին վայրկյաններին ոչ-ոքի կորզեց «Ռոմայից» (տեսանյութ)

Վարպետը․ Կոլարովի գեղեցկագույն գոլը տուգանային հարվածով (տեսանյութ)

Գոլային_օրացույց_#6. Էմրեի շքեղ գոլերն ու Կլաուդիո Լոպեսի թրենդային պարը (տեսանյութ)

«Տոտենհեմը» միանում է «Արսենալին» «Ռոմայի» հարձակվողի համար պայքարում

#Ապրող_ֆոտոներ_5. Հաշմանդամության դուռը թակած ու աշխարհի չեմպիոն դարձած Տոտին

#Quiz . Որքանով եք ծանոթ Պրեմիեր լիգայի հնագույն մարզադաշտերին

«Արսենալը» առաջ է անցել Մխիթարյանին փոխարինողի համար մղվող պայքարում

«Ռոման» և «Ինտերը» հաղթողին չպարզեցին, բայց միասին 4 գոլ խփեցին (տեսանյութ)

Թոփ-5 ֆուտբոլային խաղ, որ պետք է դիտել հանգստյան օրերին (դեկտեմբերի 1-2)

«Ռոման» ծաղրել է «Յուվենտուսին» Twitter-ում

8 թիմ, որ ապահովել է իր տեղը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում

«Ռեալը» «եկավ, տեսավ, հաղթեց» Հռոմում (տեսանյութ)

Չենգիզ Ունդերի զավեշտալի վրիպումը «Ռեալի» դեմ խաղում (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա․ Բոլոր գոլերն առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

«Ռոմա» – «Ռեալ Մադրիդ»․ Հայտնի են մեկնարկային կազմերը