#Ապրող_ֆոտոներ_6. «Միլանյան դժոխքն ու հազարից մեկ ընկերասեր Մատերացին» - VNews
Բաժիններ

#Ապրող_ֆոտոներ_6. «Միլանյան դժոխքն ու հազարից մեկ ընկերասեր Մատերացին»

Գրեթե միշտ, երբ որևէ բառ կամ էմոցիա չես կարողանում արտահայտել, դրա փոխարեն ցույց ես տալիս ինչ-որ լուսանկար, որն առավել քան խոսուն է: Ֆոտոլրագրողները, սովորաբար, կարողանում են ֆիքսել այնպիսի լուսանկարներ, որոնք լավագույնս արտահայտում են այն, ինչ տեղի է ունեցել այդ դրվագում: Ֆուտբոլային պատմության մեջ շատ են եղել հանդիպումներ, որոնք իրենցով հիշվող չեն, կամ էլ դրանց արդյունքը ոչ մի նշանակություն չի ունեցել, սակայն այդ խաղից հիշվող է դարձել որևէ լուսանկար:

Այդ նպատակով VNews.am-ը շարունակում է իր նոր՝ #Ապրող_ֆոտոներ շարքը: Մենք ամեն անգամ փորձելու ենք անդրադարձ կատարել լուսանկարներին, որոնք դուք միանշանակ տեսել եք: Դրանք իրենց մեջ շատ հաճախ պարունակում են այնպիսի գաղտնիքներ կամ պատմություններ, որոնց մասին քչերը գիտեն:

Նոր հազարամյակ, 2000-ականների կեսեր, իտալական ֆուտբոլի դոմինանտության ժամանակահատված: Ժամանակահատված, երբ «Ռեալն» ու «Բարսելոնան» դեռևս չեն հասել եվրոպական ֆուտբոլի Օլիմպոս: Ժամանակահատված, երբ Իտալիայում դեռ «կալչոպոլին» աղմուկ չէր հանել, «Միլանը», «Ինտերը», «Յուվենտուսը», «Ռոման» ստաբիլ հասնում էին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ:

#Ապրող_ֆոտոներ_1. Արտասվող Սանտիագո Կանիսարեսն ու սփոփող Օլիվեր Կանը (լուսանկար, տեսանյութ)

Հրաշալի ժամանակներ էին, անխոս: Այն տարիներին դեռևս «Միլանն» ու «Ինտերը» համարվում էին ոխերիմ թշնամիներ, իսկ նրանց մեջ չկար ու չէր էլ կարող գործընկերական, ուր մնաց նաև ընկերական փոխհարաբերություն: Իտալիայի առաջնությունում «Դերբի դե լա Մադոնինան» հիշեցնում էր արյունռուշտ թշնամիների պայքար, որտեղ կարևորը հաղթանակն էր: Ամեն գնով ձեռք բերված հաղթանակը:

#Ապրող_ֆոտոներ_2. Անդրես Էսկոբարը՝ «մահաբեր» ինքնագոլից վայրկյաններ առաջ (լուսանկար, տեսանյութ)

Դե հիմա պատկերացրեք, որ այս թիմերի պայքարը տեղափոխվել է նաև եվրոպական ասպարեզ, Չեմպիոնների լիգա: Մրցաշարի փլեյ օֆֆ, որտեղ պարտվելը ոչ միայն նվաստացում էր նշանակում, այլև զարգացնում էր հետագա հանդիպումները որպես հանդիսատես դիտելու ոչ այնքան հաճելի հեռանկար: Եթե առաջնությունում պարտվելը դեռևս ոչինչ չէր նշանակում, մրցանակային տեղերի համար պայքարը դեռևս կարելի էր շարունակել, այստեղ զիջելն անընդունելի էր: Մասնավորապես տիֆոզիների համար:

Չեմպիոնների լիգայի 2004/2005 մրցաշրջանի քառորդ եզրափակիչ փուլի վիճակահանությամբ Միլան քաղաքը ներկայացնող թիմերը պետք է առերեսվեին: Միայն լավագույնը պետք է շարունակեր պայքարը: Կազմերի տեսանկյունից երկու թիմերն էլ բացարձակ հավասար էին: Մի թիմի կազմում խաղում էին Մալդինին, Կական ու Շևչենկոն, մյուսում Զանետին, Վերոնն ու Ադրիանոն: Մեկ էլ Մատերացին ու Ռույ Կոշտան: Դիմակայության առաջին ռաունդում ավելի ուժեղ գտնվեցին «Միլանի» տղաները: Հանճարեղ, ու այն ժամանակ դեռևս լիովին երիտասարդ Անդրեա Պիռլոյի օգնությամբ «ներաձուրիներին» ծնկի բերեցին Ստամն ու Շևչենկոն:

Պատասխան խաղում «Ինտերին» հարկավոր էր խփել 2 գնդակ առնվազն, որպեսզի խաղը տեղափոխվել լրացուցիչ ժամանակ: Սակայն նույն Անդրեյ Շևչենկոն մրցակցի հարկի տակ էլ աչքի ընկավ դիպուկ հարվածով: Սեփական հարկի տակ գնդակ բաց թողնելուց հետո «Ինտերին» արդեն հարկավոր էր խփել 4 գնդակ: Գրեթե անհնարին: Սակայն երկրորդ կեսի ավարտից 15 րոպե առաջ անկյունայինի խաղարկման արդյունքում Էստեբան Կամբիասոն կարողացավ պատասխան գնդակը խփել:

#Ապրող_ֆոտոներ_3. «30 տարի ճչացող ցավը». Վինի Ջոնսն ու Պոլ Գասկոյնի լեգենդար առերեսումը

Գլխավոր մրցավար Մարկուս Մերկն իր օգնականների հետ որոշեց այդ գոլը չհաշվել՝ կանոնների խախտում նկատելով դարպասապահ Դիդայի ու պաշտպան Կաֆուի հետ անհատական պայքարում: «Ինտերի» երկրպագուների դուրը դա բացարձակ չեկավ: Առավել զայրացած հատվածը կտրուկ աձագանքեց Մերկի այս որոշմանն ու սկսեց ճայթրուկներ նետել խաղադաշտ: Դրանցից մեկը դիպավ Դիդային: Վայրկյաններ անց ստադիոնը վերածվեց դժոխքի իտալական մասնաճյուղի:

Այս պատկերը հեռուստացույցով դիտելիս արդեն վախենալու էր, դուք պատկերացրեք՝ ֆոտբոլիստները ինչ էին զգում այդ ժամանակ: «Ես շատ բան եմ տեսել, տարբեր դերբիների եմ մասնակցել, սակայն այն ինչ տեղի ունեցավ այսօր՝ կանվանեմ միայն դժոխք: Սարսափելի տեսարան էր», – խաղից հետո անկեղծացել էր «Ինտերի» երիտասարդ կիսապաշտպան Էնդի Վան դեր Մեյդեն: Ինչպես ասես, որ չէին հանգստացնում ֆաներին երկու թիմերի ավագներ Զանետին ու Մալդինին, սակայն երկրպագուների համար արդեն մեկ էր: Իսկ Մատերացին ու Ռույ Կոշտան այդ ընթացքում լուռ հետևում էին իրադարձությունների զարգացմանը:
Այս լուսանկարը ցայսօր համարվում է ֆոտոաշխարհի ամենաանգին գանձերից մեկը: Սրա հանճարեղությունը շատ լավ գիտակցում են հատկապես մարզական ֆոտոլրագրողները, սակայն այլ ուղղվածություն ունեցողները ևս սա համարում են «ուժեղ» ֆոտո: Այն արվել է 2005 թվականի ապրիլի 12-ին: Հիմա ինքներդ ձեզ երևի ասում եք. «Սա միակ լուսանկարն է, որտեղ Մատերացին չի ջարդում մրցակցին»:

Բայց քչերը գիտեն, որ

  • Այս լուսանկարն արվել է ֆուտբոլիստների միջև եղած բախումից հետո: Ընդ որում այդ բախումը դուրս է մնացել տեսախցիկների աչքից:
  • Մարկո Մատերացին Ռույ Կոշտայի քրոջ հասցեին վիրավորական արտահայտություն է արել, ինչից հետո ապտակ է ստացել պորտուգալացի կիսապաշտպանից, սակայն խնդիրը հարթվել է: Զիդանի հետ նույնը չանցավ:
  • Միջադեպից հետո խաղն այդպես էլ չշարունակվեց: Դիտարկվում էր այն վերախաղարկելու կամ վերսկսելու տարբերակը, սակայն ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն տեխնիկական պարտություն նշանակեց «Ինտերին»՝ 0-3:
  • Եթե անգամ խաղը վերախաղարկելու/վերսկսելու որոշում կայացվեր, այն անցկացնելու համար օրացույցում ազատ տեղ չէր լինի:
  • Ամբողջ կաթոլիկ աշխարհում, և Իտալիայում մասնավորապես, սգում էին Հռոմի Պապ Հովհաննես Պողոս 2-րդի մահը: Ամենուրեք պաշտոնական և սգո ծեսեր էին: Ա սերիայի 1 տուր էլ հետաձգվեց:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

Սուարեսը չի խաղա «Բավարիայի» դեմ. թեստի պատասխանը նորից դրական է

«Ինտերը» Մեսիի տրանսֆերի համար 250 մլն եվրո է առաջարկել 2006 թվականին

«Բավարիայից» մի քանի առանցքային ֆուտբոլիստ չի խաղա «Ատլետիկոյի» դեմ

Ռայոլան FIFA է խաղում. Ինչո՞ւ են իրականում հակամարտում Զլատանն ու EA Sports-ը

Թոփ-5 լիգաներում 2007-ից ի վեր ընդամենը 2 ֆուտբոլիստներ են ավելի շատ գոլ խփել, քան Կավանին

«Միլանն» ուժեղ էր «Ֆիորենտինայից» (տեսանյութ)

«Ինտերը» հաղթեց «Սասուոլոյին», «Յուվենտուսը» սայթաքեց արտագնա խաղում (տեսանյութ)

Չալհանօղլուն կարող է շուտով դառնալ անգլիական ակումբի ֆուտբոլիստ

Ինչ է ասել Վիդալը մրցավարին «Ռեալի» դեմ խաղում հեռացվելուց առաջ

Պորտուգալիան կարող է ավելի շատ ներկայացուցիչ ունենալ ՉԼ-ում, քան Ռուսաստանը

Կապելո. «Չեմ հասկանում՝ ինչպես «Ինտերը» չհաղթեց այդ միջակ «Ռեալին»

«Միլանը» ոչ-ոքի խաղաց, «Արսենալն» ու «Հոֆենհայմը» հաղթեցին, մյուս արդյունքները (տեսանյութ)

«Ինտերը» տուգանել է Վիդալին «Ռեալի» հետ խաղում հեռացման համար

Անկարգ Վիդալը, անճանաչելի «Լիվերպուլը». ՉԼ խաղային օրվա ամենահետաքրքիր փաստերը

6 թիմ արդեն նվաճել է Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլի ուղեգիր

ՉԼ. «Ռեալն» ուժեղ էր «Ինտերից», «Ատալանտան»՝ «Լիվերպուլից», մյուս արդյունքները (տեսանյութ)