fbpx

#Ապրող_ֆոտոներ_7.«Արտասվող պապիկի չավարտված շրջագայությունն ու աշխարհի գավաթը»

Գրեթե միշտ, երբ որևէ բառ կամ էմոցիա չես կարողանում արտահայտել, դրա փոխարեն ցույց ես տալիս ինչ-որ լուսանկար, որն առավել քան խոսուն է: Ֆոտոլրագրողները, սովորաբար, կարողանում են ֆիքսել այնպիսի լուսանկարներ, որոնք լավագույնս արտահայտում են այն, ինչ տեղի է ունեցել այդ դրվագում: Ֆուտբոլային պատմության մեջ շատ են եղել հանդիպումներ, որոնք իրենցով հիշվող չեն, կամ էլ դրանց արդյունքը ոչ մի նշանակություն չի ունեցել, սակայն այդ խաղից հիշվող է դարձել որևէ լուսանկար:

Այդ նպատակով VNews.am-ը շարունակում է իր նոր՝ #Ապրող_ֆոտոներ շարքը: Մենք ամեն անգամ փորձելու ենք անդրադարձ կատարել լուսանկարներին, որոնք դուք միանշանակ տեսել եք: Դրանք իրենց մեջ շատ հաճախ պարունակում են այնպիսի գաղտնիքներ կամ պատմություններ, որոնց մասին քչերը գիտեն:

2014 թվականի աշխարհի առաջնությունը տարբեր կերպ տպավորվեց շատերի հիշողության մեջ: Ոմանք հիշեցին Նոյերի հրաշալի խաղը կամ Խամեսի գեղեցիկ գոլը, բայց ակնհայտ բոլորի հիշողության մեջ ամրագրված է կիսաեզրափակիչում Բրազիլիայի հավաքականի կրած պարտությունը Գերմանիայից 1-7 հաշվով: Աշխարհով մեկ պտտվեցին արտասվող ֆուտբոլիստների ու երկրպագուների լուսանկարները: Հենց այս կադրերի շնորհիվ բոլորն իմացան այս պապիկի մասին:

Հավանաբար, քչերն են լսել անգամ նրա անունը. նա Կլովիս Ակոստա Ֆերնանդեսն է՝ Բրազիլիայի հավաքականի ամենահավատարիմ երկրպագուն: Շատերը նրան նմանեցնում են Իսպանիայի հավաքականի գլխավոր ֆան Մանոլոյին: Ծվելով Բրազիլիայում՝ նա իրավունք չուներ չսիրելու ֆուտբոլն ու իր երկրի հավաքականը: Իսկ երբ 1958 և 1962 թվականներին «սելեսաոն» հաղթանակ տարավ, Կլովիսի հայրն իսկական հրավառություն կազմակերպեց: 1970 թվականին առաջին անգամ Մունդիալը հեռուստացույցով դիտելուց հետո Կլովիսը նոր առաքելություն գտավ իր համար՝ երկրպագել Բրազիլիայի հավաքականին աշխարհի առաջնությունում:

Այդպես Կլովիսը դարձավ Բրազիլիայի հավաքականի ամենահայտնի երկրպագուն ու 2014 թվականի դրությամբ նրան ճանաչում էր ամբողջ հայրենիքը: Հայրենի Մունդիալում նրա սպասելիքները, ցավոք չիրականացան: Իր սիրելի թիմեը պարտվեց 1-7 հաշվով: Հեռարձակման ռեժիսորները մի կադր որսացին, որը հետագայում դարձավ Մունդիալի ամենահիշվող դրվագը՝ արտասվող երկրպագուն աշխարհի գավաթը ձեռքին:

Նրա դեմքին արտացոլված էր ամբողջ Բրազիլիայի տխրությունը: Սակայն այս խաղի հաջորդ օրը Կլովիսն արդեն իրեն ավելի լավ էր զգում՝ հասկանալով, որ հավերժ տխրել հնարավոր չէ: Մանավանդ, որ բժիշկները դեռևս 7 տարի առաջ մահացու հիվանդություն էին ախտորոշել: Կլովիսի համար 2014-ի Մունդիալը 7-րդն էր: Նա նպատակ էր դրել հետևելու նաև Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության ընթացքին, սակայն, ցավոք, չարաբաստիկ հիվանդությունն իրենն ասաց. Կլովիսը մահացավ 2015-ին՝ իր պատմությունը թողնելով անավարտ:

Սակայն Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությանը տեղից հետևելու համար ժամանած բրազիլացի բոլոր ֆաներն անխտիր հիշում էին Կլովիսին, նրա մասին հետաքրքիր պատմություններ էին պատմում: Նրանց խոսքով, արդեն 2002 թվականի Մունդիալից հետո նա հսկայական ճանաչում ուներ հայրենիքում ու դրա սահմաններից դուրս:

Քչերը գիտեն, որ՝

  • Երազանքի իրականացմանը Կլովիսը ստիպված է եղել սպասել դեռևս 20 տարի: 1990 թվականին աշխարհի առաջնությունը պետք է կայանար Իտալիայում: Սակայն այն ժամանակ երիտասարդ Կլովիսի կինը չէր ցանկանում ամուսնուն բաց թողնել Ապենինյան թերակղզի…մինչև նա տան համար չգնի գերմանան դաշնամուր: Աշխարհի խաղերը դիտելու համար դաշնամուր չէ, նվագախմբի երաժշտական գործիքներ էլ կարելի է գնել: Մի քանի օր անց արդեն Կլովիսը Հռոմի «Ֆյումիչինո» օդակայանում էր:

  • Իտալիայում ապրուստն ապահովելու համար Կլովիսը գտնում է նաև երկրորդ աշխատանքը. նրան հաջողվում է աշխատանքի անցնել պիցերիայում՝ չնայած այն հանգամանքին, որ այդ ժամանակ նա ուներ իր սեփական ռեստորանը: Այդպես նա ձեռք բերեց իր առաջին ընկերներին, ովքեր հետագայում սկսեցին իր հետ ցատկել երկրից երկիր՝ որսալու  Բրազիլիայի հավաքականի հաջողությունը:
  • 1994 թվականի աշխարհի առաջնությանը, որը կայացավ ԱՄՆ-ում, Կլովիսը մեկնեց որդու հետ՝ որպեսզի վերջինս նրան օգնի լեզվական խնդիրները հաղթահարելու համար: Աստիճանաբար, նրա ֆանատական շրջապատը մեծացավ ու այն սկսեց կոչվել Gaucho da Copa («աշխարհի գավաթի կովբոյները»): Նա էլ այդ խմբի առաջատարն էր:

  • Իր «ֆանատական կյանքի» ընթացքում Gaucho da Copa-ն հասցրել է այցելել ավելի քան 60 երկիր, այցելել աշխարհի 7 առաջնության, Կոնֆեդերացիայի գավաթի 4 խաղարկության, Ամերիկայի գավաթի 6 խաղարկության ու Օլիմպիական խաղերի:
  • Այդպիսի մի այցելություններից մեկի ժամանակ էլ «կովբոյը» որոշեց իր հետ տանել աշխարհի գավաթի կրկնօրինակը: Այն դարձավ նրա խորհրդանիշը:
  • 2002 թվականին նա իր «բանդայով» մեկնեց Հարավային Կորեա ու Ճապոնիա՝ աշխարհի առաջնության: Ճանապարհորդությունը լիարժեք դարձնելու համար նա որոշեց վարձել ավտոմեքենա: Սակայն առաջացան խնդիրներ, մեքենան չէր տրամադրվում այդ հիմունքներով: Կլովիսը հիանալի լուծում գտավ. նա այդ ավտոմեքենան գնեց՝ վատնելով ավելի քան 3 տարի հավաքած գումարի 80 տոկոսը: Սակայն Բրազլիայի չեմպիոնությունն ամեն ինչ իր տեղը գցեց:
  • 2014 թվականի Մունդիալի վերջին խաղին Կլովիսն իր լեգենդար գավաթը նվիրեց աշխարհի չեմպիոն հռչակված Գերմանիայի հավաքականի երկրպագուներին:

  • Լեգենդար ֆանի շարժումը կիսատ թողնելը մեղք կլիներ, մանավանդ, որ նա ծրագրում էր այցելել նաև Ռուսաստան: Նրա փոխարեն Մոսկվա եկան նրա որդիները՝ Ֆրանկն ու Գուստավոն: Ընդ որում նրանք ճանապարհորդության համար պատրաստել էին նոր գավաթ: «Մենք մեր հոր շունչն ու ներկայությունը զգում ենք այս գավաթի մեջ: Դրա համար այն միշտ մեզ հետ է լինելու: Մենք քեզ սիրում ենք, հայրիկ», – ասել են որդիները:

 

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Ճտերն ամռանն են հաշվում». Թոփ-5 ամառային տրանսֆեր, որոնք արդեն իրականություն են

Յոախիմ Լյովը հրաժարվել է 3 ֆուտբոլիստի ծառայություններից

Լոպետեգին պատմել է՝ Իսպանիայի հավաքականը լքելու և «Ռեալ» տեղափոխվելու մասին մանրամասներ

Կառլուշ Կեյռուշն իր աշխատանքը կշարունակի Լատինական Ամերիկայում

Սկալոնին չի խոսել Մեսիի հետ

Նոբել Առուստամյանը պատմել է Չավիի ու Գատուզոյի՝ հայկական կոնյակի հանդեպ սիրո և Մխիթարյանի հետ շփման մասին

Նեյմարի պատասխանը Պելեին. «Ոչ մի անգամ սիմուլյացիայի չեմ գնացել աշխարհի առաջնության ժամանակ»

Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանն իր ամբողջ պարգևավճարը տրամադրել է բարեգործությանը

Ամփոփում-2018. Տարվա լավագույն դարպասապահները. ՔՎԵԱՐԿՈւԹՅՈւՆ

Կանտեն ընտրություն է կատարել 2 ակումբի միջև

Մբապեն խոսել է Մեսիի ու Ռոնալդուի՝ «Ոսկե գնդակը» նվաճելու հնարավորությունների մասին

Դիդյե Դեշանի անսպասելի պատասխանը Լորան Կոսյելնիին

Լորան Կոսյելնին ասել է, թե որն է Ֆրանսիայի հավաքականից հեռանալու իրական պատճառը

Էդեն Ազարն ասել է, թե ով պետք է ստանա «Ոսկե գնդակը»

Պոգբան հայտնել է առաջնությունում իր անվստահ խաղի պատճառը

Պոլ Պոգբան թանկարժեք նվերներ է պատրաստել հավաքականի իր թիմակիցների համար