fbpx

#Ապրող_ֆոտոներ_8. Բալոտելիի արցունքները, անսպասելի հայրությունն ու ռասիզմը (լուսանկար)

Գրեթե միշտ, երբ որևէ բառ կամ էմոցիա չես կարողանում արտահայտել, դրա փոխարեն ցույց ես տալիս ինչ-որ լուսանկար, որն առավել քան խոսուն է: Ֆոտոլրագրողները, սովորաբար, կարողանում են ֆիքսել այնպիսի լուսանկարներ, որոնք լավագույնս արտահայտում են այն, ինչ տեղի է ունեցել այդ դրվագում: Ֆուտբոլային պատմության մեջ շատ են եղել հանդիպումներ, որոնք իրենցով հիշվող չեն, կամ էլ դրանց արդյունքը ոչ մի նշանակություն չի ունեցել, սակայն այդ խաղից հիշվող է դարձել որևէ լուսանկար:

VNews.am-ը շարունակում է իր նոր՝ #Ապրող_ֆոտոներ շարքը նաև 2019-ին: Մենք ամեն անգամ փորձելու ենք անդրադարձ կատարել լուսանկարներին, որոնք դուք միանշանակ տեսել եք: Դրանք իրենց մեջ շատ հաճախ պարունակում են այնպիսի գաղտնիքներ կամ պատմություններ, որոնց մասին քչերը գիտեն:

2018 թվականի մայիսի վերջին Իտալիայի ազգային հավաքականը 3-1 հաշվով առավելության հասավ Սաուդյան Արաբիայի նկատմամբ: Այս խաղը կրում էր ընկերական բնույթ, և ոչնչով, բացի հաշվից, գրավիչ, հետաքրքիր չէր: Սակայն հանդիպման ընթացքում իրենց «ամբողջ հմայքով փայլեցին» Իտալիայի հավաքականի ֆաները: Նրանք բացել էին հատուկ պաստառ՝ ուղղված Մարիո Բալոտելիին: Այո, այո՝ ռասիստական պաստառ: «Մեր թիմի ավագը սպիտակամորթ պիտի լինի» գրվածքով որոշ երկրպագուներ դեմ արտահայտվեցին այն վարկյածին, որ «Սկուադրա Աձուրայի» ավագը լինի Մարիոն:

Իր հետխաղային հարցազրուցում Բալոտելին նշել է, որ նման խնդրի հետ բախվելն արդեն սովորական է դարձել իր համար: Միևնույն ժամանակ հարձակվողը վարկած է առաջ քաշել, որի համաձայն պաստառը ոչ թե ռասիզմ է, այլ պարզապես հիվանդագին խանդ հավաքականի մյուս ֆուտբոլիստների նկատմամբ: «21-րդ դարն է, արթնանալու ժամանակն է», – եզրափակել է Բալոտելին:

Առհասարակ, 2018-ի ընթացքում Մարիոն շատ է հայտնվել ռասիստական սկանդալների կենրտոնում: «Բասթիայի» հետ հանդիպման ընթացքում սևամորթ ֆուտբոլիստն ստիպված է եղել լսելու վիրավորանքներ իր հասցեին, որոնց նա ոչ մի կերպ չի արձագանքել: Սակայն մի քանի ամիս անց՝ «Դիժոնի» հետ խաղում, Բալոտելին չի դիմացել ու բողոքել է մրցավարին՝ մրցակից թիմի երկրպագուների ռասիստական բնույթի վիրավորանքների համար: Ի զարմանս իտալացու, մրցավարը նրան պատժել է դեղինով:

«Եվրապական ֆուտբոլն ընդդեմ ռասիզմի» կազմակերպությունը կոչ է արել Ֆրանսիայի առաջնության ղեկավարությանը փոխել իր որոշումն ու անցկացնել հետաքննություն: Արդյունքում, մի քանի օր անց, Բալոտելիի դեղին քարտը չեղարկվեց, սակայն «Դիժոնը» չպատժվեց: Բալոտելին այս դեպքից հետո Ֆրանսիայում այլևս  ռասիստական խնդրի հետ չբախվեց, սակայն առիթը բաց չթողեց ու ևս մեկ անգամ հիշատակեց մաշկի գույնի պատճառով իր առջև առաջ եկող խնդիրների մասին:

Սակայն Մարիո Բալոտելիի շուրջ առաջացած ամենամեծ ռասիստական սկանդալը տեղի է ունեցել ոչ թե հարևան Ֆրանսիայում, այլ հարազատ դարձած Իտալիայում, որի հավաքականին նա, ժամանակին, ԵՎՐՈ- 2012-ի եզրափակիչի ուղեգիր էր պարգևել՝ կանգնեցնելով գերմանական անխափան մեքենան:

Իտալիայի 2013/2014 մրցաշրջանի առաջնության 23-րդ տուրի «Նապոլիի» հետ արտագնա հանդիպման ընթացքում Բալոյի խաղը չգոհացրեց մարզչին, ու նա փոխարինվեց 73-րդ րոպեին: Վայրկյաններ անց, նստելով պահեստայինների նստարանին, արտաքնապես 0 էմոցիա արտահայտող Սուպեր Մարիոն սկսեց արտասվել, իսկ երբ զգաց, որ տեսախցիկները ֆիքսել են նրա արցունքները, շտապ կերպով թաքնվեց բաճկոնի տակ:

Արտասվող Բալոտելիի նկարն արագորեն դարձավ վարակիչ ու տարածվեց ամբողջ աշխարհով: Նրա «արցունքոտ» լուսանկարի մասին խոսում էին ամենուրեք ու բոլորը՝ հեռուստատեսային փարձագետները, քաղաքական գործիչները, նախկին մարզիչները, երկրպագուներն ու պարզապես հասարակ մարդիկ:

3 վարկած.

  • Քանի որ Մարիո Բալոտելին բազմիցս մինչև այդ հայտնվել էր ռասիստական սկանդալների կենտրոնում ինչպես հայրենիքում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, նրա արցունքները կապեցին հենց այդ խնդրահարույց հարցի հետ: Սակայն կարծիքը ոչ բոլորն են կիսել: Մասնավորապես, «Միլանի» այդ ժամանակվա գլխավոր մարզիչ Կլարենս Զեեդորֆի կարծիքով Մարիոյի արցունքների պատճառը պարզապես անբավարար խաղն էր: 

«Իմ կարծիքով Բալոտելին արտասվում էր անհաջող հանդիպման և փոխարինման համար: Նա ողջ մարդ է, նրա մեջ էմոցիաներ են ապրում, որոնք երբեմն նման կերպ են արտահայտվում: Մարիոն չի կարողանում անտարբեր մնալ «Միլանի» արդյունքներից: Ոչ մի վատ կամ արտասովոր բան չեմ տեսնում, առավել ևս ռասիզմ»: 

Իհարկե, որոշ հարցերով կարելի է համաձայնել Զեեդորֆի հետ և հիշել Բալոտելիի այլ արձագանքներ, երբ նա փոխարինելու հրահանգ է ստացել: «Մանչեսթեր Սիթիի» կազմում հանդես գալու ժամանակահատվածում Բալոտելին թիմի հետ մեկնել էր ԱՄՆ՝ միջմրցաշրջանային հավաքի: Այդ ընթացքում Բալոտելին իր թիմի կազմում ընկերական հանդիպման մասնակցելիս աչքի ընկավ անկարգապահությամբ՝ հարվածային պարզ դիրքից գնալով արկածախնդրության ու վրիպելով մի քանի մետրից: Դրանից հետո գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին նրան փոխարինեց, ինչին Բալոտելին բավական բուռն արձագանքեց: Բայց առանց արցունք:

  • Իհարկե, գլխավոր վարկածը ռասիզմն էր: Իտալիայի հյուսիսի բնակիչները միշտ էլ աչքի են ընկել իրենց տարբերվող, երբեմն նաև բռի ու կոպիտ պահվածքով: Ռասիստական արտահայտությունները, բնականաբար, չէին կարող «անտեսված» մնալ: Սակայն ակումբի ղեկավարությունը կտրուկ հերքել է ռասիզմի որևէ դրսևորում:

«Մեր ակումբը լիարժեք դիրքորոշում ունի այս հարցի վերաբերյալ: Մենք հերքում ենք ռասիզմի վերաբերյալ բոլոր մեղադրանքները: Մարիո Բալոտելիի հասցեին նման բնույթի վիրավորական արտահայտություններ չեն հնչել: Առհասարակ «Սան Պաոլո» մարզադաշտում նման դրսևորումներ չեն գրանցվել երբևիցե»: 

Վերջին կետի հետ չենք համաձայնի, քանի որ այս հայտարարությունից ամիսներ առաջ, այդ նույն ստադիոնում Նեապոլցի երկրպագուները խիստ սուլոցներով էին ընդունում «Յուվեի» այդ ժամանակվա առաջատարներից մեկին՝ Պոլ Պոգբային: Սուլոցների ընթացքում հնչել են նաև ռասիստական հայտարարություններ:

  • Էլ ի՞նչ սկանդալ, որում լրագրողի «մատը խառը» չլինի: Չբավարարվելով միայն ռասիզմի վարկածով, մեր իտալացի գործընկերները «փորփրել են» մի հետաքրքիր պատմություն, որի համաձայն խաղից օրեր առաջ հայտնի է դարձել, որ Բալոտելին արտաամուսնական դուստր ունի: Բալոտելիի նախկին ընկերուհին անցկացրել է ԴՆԹ անալիզ, որը հաստատել է ֆուտբոլիստի հայրությունը երեխայի ծնունդից 2 տարի անց:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Յուվենտուսն» ու դե Լիխտը համաձայնության հասան

Կրոս. «Ռոնալդուի հեռանալը «Ռեալից» երջանկացրեց բոլորին»

Աղբյուր. Ադրիեն Ռաբիոն մոլորեցրել է «Յուվենտուսին»

Գվարդիոլա. «Վաղ թե ուշ ես վերադառնալու եմ Բարսելոնա, բայց…»

Դե Լիխտ. «Մանկուց ցանկացել եմ Ռոնալդուն լինել»

Պոգբան կարող է «պառակտել» «Ռեալը»

Սիլվա. «Հաջորդ մրցաշրջանը վերջինը կլինի ինձ համար «Մանչեսթեր Սիթիում»

Բուֆոնը վերադառնում է «Յուվենտուս»

Կանավարո. «Սարիի տեղափոխությունը «Յուվե» ոչ թե դավաճանություն է, այլ պրոֆեսիոնալիզմ»

«Ռեալը» ծրագրում է գնել «Նապոլիի» ֆուտբոլիստին

Գոնսալո Հիգուայինը ոչ ոքի պետք չէ՞

«Յուվենտուսն» ու «Այաքսը» փոխանակման են պատրաստվում

«Յունայթեդը» մերժել է ՊՍԺ-ի գայթակղիչ առաջարկը Նեյմարին փոխանակել իր աստղի հետ

Դանի Ալվեսի ապագայի 5 հավանական տարբերակները

Ֆուտբոլի պատմության ամենաթանկ պաշտպա՞նը. «Մանչեսթեր Սիթին» նոր ռեկորդ է պատրաստում

Դե Լիխտը Պոգբային «մոտեցնում» է «Ռեալին»