fbpx

#Ապրող_ֆոտոներ_9. Պարտված Ռոնալդինյոն, հաղթած Պույոլն ու Գամպերի գավաթը

Գրեթե միշտ, երբ որևէ բառ կամ էմոցիա չես կարողանում արտահայտել, դրա փոխարեն ցույց ես տալիս ինչ-որ լուսանկար, որն առավել քան խոսուն է: Ֆոտոլրագրողները, սովորաբար, կարողանում են ֆիքսել այնպիսի լուսանկարներ, որոնք լավագույնս արտահայտում են այն, ինչ տեղի է ունեցել այդ դրվագում: Ֆուտբոլային պատմության մեջ շատ են եղել հանդիպումներ, որոնք իրենցով հիշվող չեն, կամ էլ դրանց արդյունքը ոչ մի նշանակություն չի ունեցել, սակայն այդ խաղից հիշվող է դարձել որևէ լուսանկար:

VNews.am-ը շարունակում է իր նոր՝ #Ապրող_ֆոտոներ շարքը նաև 2019-ին: Մենք ամեն անգամ փորձելու ենք անդրադարձ կատարել լուսանկարներին, որոնք դուք միանշանակ տեսել եք: Դրանք իրենց մեջ շատ հաճախ պարունակում են այնպիսի գաղտնիքներ կամ պատմություններ, որոնց մասին քչերը գիտեն:

2002 թվականի աշխարհի առաջնությունից հետո ամբողջ մոլորակն իմացավ, որ ֆուտբոլի պատմության մեջ կա երկրորդ Ռոնալդոն՝ Ռոնալդո դի Ասիս Մորեյրան, նույն ինքը՝ Ռոնալդինյոն: Խաղադաշտում նրա կատարած հնարքները յուրահատուկ ու չկրկնվող էին: Ընդունված է համարել, որ 21-րդ դարի սկզբում «կախարդի» կախարդական խաղը մեծապես նպաստեց ֆուտբոլի մեծագույն մասսայականացմանը: Նրա խաղին սիրահարվում էին բոլորն անխտիր՝ ակումբի ղեկավարներից մինչև հասարակ երկրպագուներ, անվանի նախկին ու ներկա ֆուտբոլիստներ:

Բնականաբար , նման տաշած քարը խոտածածկին հենց այնպես չէր կարող մնալ: «Բարսելոնան» գնեց նրան ՊՍԺ-ից ու դարձրեց մոլորակի լավագույնը: Սակայն գրանցված հաջողություններից Ռոնալդինյոյի աստղայինը տարավ բառի բուն իմաստով գրողի ծոցը: Բրազիլացին վատնեց իր տաղանդը՝ մարզվելու փոխարեն գիշերային ակումբներ գնալով, թիմակիցներին անտեսելով ու թիկնապահներ վարձելով: «Բարսայում» նման բաները տանել չեն կարողանում, որքան էլ որ նրանք սիրեն որևէ մեկին: Այդպես Ռոնին խաչ քաշեց իր կարիերայի կատալոնյան կարիերայի վրա՝ «Աստծո» կոչումը հանձնելով Մեսիին ու տեղափոխվելով Իտալիա:

2008-ին «Միլան» տեղափոխվելու ընթացքում արդեն Ռոնալդինյոից մնացել էր միայն փոշին, որը ժամանակ առ ժամանակ բարձրանում էր ստադիոններում: Սակայն ֆուտբոլը ֆանտաստիկ հանելուկ է. Ռոնալդինյոն խաղադաշտում ոչինչ չէր անում, ակնհայտորեն քայլում էր, գոլ չէր խփում ու փոխանցում չէր կատարում, սակայն կարող էր խաղի ընթացքում միայն մեկ հնարք իրականացնել ու բոլորը նրան կշարունակեին աստվածացնել:

Ռոնալդինյոյին չէին մոռացել նաև «Կամպ Նոու» ստադիոնում: Կատալոնիայի գլխավոր մարզադաշտում ամեն տարի նախատեսված «Ժոն Գամպերի գավաթ» անունը կրող ընկերական խաղում  «Բարսելոնան» որպես մրցակից ընտրել էր «Միլանին»: Այս ընտրությունը պատահական չէր: Ակումբը ցանկանում էր հարգանքի տուրք մատուցել Ռոնիին ակումբին նվիրած հրաշալի տարիների համար: Հանդիպման մեկնարկում  բոլոր ֆուտբոլիստները դուրս եկան խաղադաշտ բացառությամբ բրազիլացու: Նրա պատվին ստադիոնի էկրաններին հայտնվեցին լավագույն հնարքներով դրվագները, իսկ երբ հայտարարվեց Ռոնիի անունը, ամբողջ «Կամպ Նոուն» հոտնկայս ծափահարությամբ դիմավորեց իրենց աստղին:

Խաղի ընթացքում Ռոնին գոլով կամ գոլային փոխանցմամբ աչքի չընկավ, սակայն երկրպագուներին (ընդ որում, ինչպես «Միլանի», այնպես էլ «Բարսելոնայի») ուրախացրեց իր աննկարեգրելի գեղեցիկ տեխնիկայով ու փոխարինվեց 77-րդ րոպեին, դարձյալ ավելի քան 100,000 երկրպագուների բուռն ծափահարությունների ուղեկցությամբ: Բուն հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով, իսկ նախատեսված հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին «Բարսելոնայի» տղաները: Պարգևատրման արարողության ժամանակ գրանցվեց մի կադր, որը հետո դարձավ սպորտի աշխարհում ընկերասիրության ու մարդասիրության գլխավոր խորհրդանիշը:

Պարգևատրման արարողության ժամանակ մեդալներն ու գավաթը ստացած «Բարսայի» ֆուտբոլիստները շնորհավորում էին միմյանց, երբ հանկարծ «Բարսայի» անփոխարինելի ավագ Կառլես Պույոլն իր մոտ կանչեց Ռոնալդինյոյին: Պույոլը բրազիլացի ֆուտբոլիստի ականջին մի քանի բառ շշնջաց, որից հետո գավաթը հանձնեց նրան ու հեռացավ: Ռոնալդինյոն մնաց գավաթը ձեռքին:

Ռոնալդինյոն գավաթով մոտեցավ «Բարսայի» այդ ժամանակվա նախագահ Սանդրո Ռոսելին, շնորհակալություն հայտնեց, իսկ հետո մտավ իր նախկին թիմակիցների շրջապատ, գրկախանռվեց յուրաքանչյուրի հետ ու հեռացավ:

«Բարսելոնայի» ավագ Կառլես Պույոլի հեղինակությունը բավական էր, որպեսզի ամբողջ խաղի ընթացքում հաղթանակի համար պայքարած կատալոնական թիմը պատվավոր մրցանակը հանձներ մեկին, ով իր ներկայությամբ ու իր խաղով «Բարսայի» համար նվաճեց բոլոր հնարավոր ու անհնար տիտղոսները, «Բարսային» վերադարձրեց համաշխարհային ֆուտբոլի էլիտա:

Արդյունքում երկու թիմերը ստացան միայն մեդալներ, իսկ Ռոնալդինյոն ևս մեկ անգամ վայելեց «Կամպ Նոու» ստադիոնում հավաքված երկրպագուների, մրցակիցների ու թիմակիցների անսասան սերն ու հարգանքը և ստադիոնից հեռացավ պարտվածի ֆուտբոլիստի, բայց հաղթանակած հերոսի կարգավիճակով:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Ինտերին» ու «Բարսելոնային» 10 միլիոն եվրո է բաժանում համաձայնության հասնելու համար

Գնդակին տիրող Նոյերը, «անբախտ» «Լիոնը», «Բարսայի» հակառեկորդը. ՉԼ խաղային օրվա ամենահետաքրքիր թվերն ու փաստերը

Ծանր հիվանդ երեխաները վիրտուալ շփում ունեցան «Լիոնի» և «Բարսելոնայի» ֆուտբոլիստների հետ (տեսանյութ, լուսանկար)

Լուիս Սուարեսի խայտառակ վիճակագրությունը Չեմպիոնների լիգայում, որին դժվար է հավատալ

«Բարսելոնայում» Չեմպիոնների լիգայում ամենաշատ հանդիպում անկացրած ֆուտբոլիստները. Մեսին հավասարվեց Ինիեստային

Պիկե. «Ռեալը» միշտ բողոքում է մրցավարներից, բայց «Ատլետիկոյից» հետո ձայները դուրս չի գալիս»

Ամեն ինչ կվճռվի «Կամպ Նոուում»․ «Լիոնը» և «Բարսելոնան» «չոր» խաղ անցկացրին (տեսանյութ)

Գվարդիոլա․ «Բախտավոր տղա էի՝ կազմումս ունենալով Մեսիին, Չավիին, Ինիեստային ու մյուսներին»

«Լիոն» – «Բարսելոնա»․ Հայտնի են մեկնարկային կազմերը

Փոքրիկը կրկնել է Մեսիի անհավատալի հնարքը (տեսանյութ)

«Նողկալի հանճարներ»/«Հանճարեղ նողկալիներ». Թոփ-5 լեգենդ, որոնք քանդել են ընտանիքն հանուն սիրախաղի

ՊՍԺ-ի երկրպագուները ֆիքսել են, թե ինչ է պատկերված Մբապեի հեռախոսին և զայրացել (լուսանկար)

Հայտնի է դարձել, թե ինչու տարիներ առաջ Բենզեման չի տեղափոխվել «Բարսելոնա»

Կապելո․ «Ֆուտբոլում այժմ ընդամենը մեկ հանճար կա»

«Լիոնի» մարզիչն ընդամենը մեկ բառով է բնութագրել Մեսիին

Համեստ «Ժիրոնան»՝ ահեղ «Ռեալի» և «Բարսելոնայի» սարսափ