Ապտակ, ՉԼ-ից դուրս շպրտվել ու պաշտոնանկություն. ինչ եղավ «Չելսիի» հետ՝ «Յուվեի» դեմ նախորդ խաղում - VNews
Բաժիններ

Ապտակ, ՉԼ-ից դուրս շպրտվել ու պաշտոնանկություն. ինչ եղավ «Չելսիի» հետ՝ «Յուվեի» դեմ նախորդ խաղում

edenhazardchelsea13042020 - Ապտակ, ՉԼ-ից դուրս շպրտվել ու պաշտոնանկություն. ինչ եղավ «Չելսիի» հետ՝ «Յուվեի» դեմ նախորդ խաղում
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգա, Խմբային Փուլ 2 տուր

29 Սեպտեմբեր 2021 - 23:00

1

Յուվենտուս

0

Չելսի

1 - 0 Ֆեդերիկո Կիեզա - 46`

Չեմպիոնների լիգայում այսօր «Չելսին» Թուրինում կհյուրընկալվի «Յուվենտուսին»: Առաջին հայացքից՝ եվրոպական թոփ խաղ, որը պետք է ոգևորություն առաջացներ երկու թիմերի շրջանում էլ: Բայց «Չելսիի» ու երկրպագուների տրամադրությունը կարող է ընկնել «Յուվեի» դեմ խաղի մասին մտածելիս: Վերջին առճակատումն այս թիմերի միջև ստացվել է պատմական, բայց լոնդոնցիների համար միայն բացասական իմաստով:

2012-ի նոյեմբերն էր, երբ կրկին խմբային փուլի շրջանակում «Չելսին» խաղում էր «Յուվենտուսի» դեմ Թուրինում: Այլ կերպ ասած՝ ՉԼ գործող գավաթակիրը խաղում էր անցումային փուլում գտնվող թիմի հետ: Հանդիպումն ավարտվեց «Չելսիի»՝ 0-3 հաշվով պարտությամբ՝ Անտոնիո Կոնտեի նոր-նոր կառուցվող թիմում. լոնդոնյան թիմը դարձավ ՉԼ առաջին գավաթակիրը, որ հաջորդ խաղարկությունում չի կարողանում հաղթահարել խմբային փուլը:

Դա խմբային փուլի 5-րդ տուրն էր: «Չելսին» սկսել էր ձախողել մրցաշրջանը՝ ամիսներ առաջ հերոսացած Ռոբերտո դի Մատեոյի գլխավորությամբ: Իտալացին 2011/12 մրցաշրջանը սկսել էր որպես «Չելսիի» երիտասարդական թիմի մարզիչ, բայց մրցաշրջանի ընթացքում լոնդոնցիների անհաջող արդյունքների պատճառով ստիպված եղավ փոխարինել Անդրե Վիլաշ-Բոաշին: Թե ինչ եղավ հետո, իսկապես հուզիչ էր՝ «Չելսին» հաղթեց Չեմպիոնների լիգան, ինչի շնորհիվ իտալացին 2 տարվա պայմանագիր կնքեց առաջին թիմի հետ՝ որպես պարգև:

«Ազնվականները» լավ էին սկսել մրցաշրջանը՝ Պրեմիեր լիգայի առաջին 8 խաղում լինելով անպարտելի. 7 հաղթանակ (այդ թվում՝ սկզբունքային մրցակիցներ «Արսենալի» և «Տոտենհեմի» նկատմամբ), 1 ոչ-ոքի: Բայց «Ուայթ Հարթ Լեյնում» 4-2 հաշվով տարած հաղթանակը երջանկության վերջին պահերն էին, որ դի Մատեոն ապրում էր Լոնդոնում:

Champions League winner Di Matteo sacked by Chelsea | CNN

Լոնդոնյան այդ դերբիից հետո «Չելսիի» ազատ անկումը մեկնարկեց. 3 անընդմեջ խաղերում՝ «Մանչեսթեր Յունայթեդի», «Սուոնսիի» և «Լիվերպուլի» դեմ մրցավեճերում «Չելսին» չհաղթեց, իսկ «Վեսթ Բրոմվիչից» կրած պարտությունից հետո դի Մատեոյի հեռացման մասին խոսակցություններն արդեն ակտիվացան:

«Չելսիի»՝ ՉԼ տիտղոսը պաշտպանելու գործընթացն իր սցենարով բավական նման է թիմի ուղղուն Պրեմիեր լիգայում: Օրինակ՝ խմբային փուլի առաջին տուրում խոստումնալից նոր տրանսֆեր Օսկարը 2 ֆանտաստիկ գոլ խփեց Բուֆոնի դարպասը, բայց «Սթեմֆորդ Բրիջում» կայացած խաղն ավարտվեց 2-2 հաշվով: Դանիական «Նորշելանին» «Չելսին» հաղթեց արտագնա խաղում, բայց անակնկալ պարտություն կրեց ֆանտաստիկ մարզավիճակում գտնվող «Շախտյորից», որտեղ, ի դեպ, փայլուն ելույթներ էր ունենում այդ տարի Հենրիխ Մխիթարյանը: «Սթեմֆորդում» «հանքափորներին» հաղթել ստացվեց, բայց 5-րդ տուրում Թուրինում կայանալիք խաղին «Չելսին» այլ տարբերակ, քան հաղթելը, պարզապես չուներ՝ հաջորդ փուլ դուրս գալու համար:

Մեր ընտրանին.

Դի Մատեոն հուսահատ փորձարկումներ էր անում տարբեր խաղերին, ու «Յուվեի» դեմ վճռորոշ հանդիպումն էլ բացառություն չէր: Թուրինում իտալացին որոշեց Սեզար Ասպիլիկուետային օգտագործել աջ վինգերի, իսկ Ազարին՝ կենտրոնական հարձակվողի դիրքում, Մատային տեղափոխեց ձախ եզր, Օսկարն էլ խաղաց 10 համարի դիրքում: Կենտրոնական հարձակվողի դիրքում աղետալի իրավիճակ էր. Դիդյե Դրոգբան ամռանն էր տեղափոխվել «Գալաթասարայ», Դանիել Սթարիջը վնասվածք ուներ, իսկ Ֆերնանդո Տորեսը նախորդած 18 խաղերում չափազանց անկայուն խաղ էր ցույց տվել:

«Չելսիի» մարտավարությունն, այնուամենայնիվ, պաշտպանողական էր ու հիմնված էր միայն հակագրոհների, Ազարի արագությունների վրա: Տակտիկական փոփոխություններն անսպասելի չէին՝ պետք էր ոչ ստանդարտ գործողություններ անել թիմի խաղի պատկերը փոխելու և 1/8 եզրափակիչում տեղն ապահովելու համար:

Բայց մի՞թե պետք էր «Յուվենտուսի» դեմ այդքան շատ խաղալ պաշտպանությունից. Կոնտեի թիմը, այո՜, որոշ դիրքերում ու խաղադաշտի որոշ հատվածներում ուներ առավելություն, բայց այն նոր կառուցվող թիմ էր ու Եվրոպայի լավագույնների թվին ամենևին էլ չէր դասվում այդ ժամանակ: «Յուվեի» հարձակման գիծը հիշելը միայն բավական է՝ այդ ամենը հասկանալու համար. Կվադվո Ասամոա, Միրկո Վուչինիչ և Ֆաբիո Կվալյարելա՝ ֆուտբոլիստներ, որոնց արդեն մոռացել են թուրինցի երկրպագուները, իսկ «Յուվեն» «Չելսիին» նախորդած երկու խաղերում պարտվել էր «Ինտերին» ու «Լացիոյին»:

Juventus 3-0 Chelsea: Tactical Analysis of UEFA Champions League Thriller | Bleacher Report | Latest News, Videos and Highlights

Այդուհանդերձ՝ «Չելսին» խաղադաշտ դուրս եկավ գերպաշտպանողական մարտավարությամբ, ու սկզբում թվում էր, որ այն աշխատում է: Սեփական դարպասը պաշտպանել ստացվում էր, երբեմն էլ «Չելսին» հակագրոհում էր. Օսկարը միայնակ անցավ ամբողջ խաղադաշտը, փոխանցեց գնդակն Ազարին, որի հարվածը հետ մղեց Բուֆոնը: Դի Մատեոն ցանկանում էր ապացուցել, որ նա մեծ խաղերի և մեծ փուլերում հաջողության հասնող մասնագետ է: Բայց առաջին վատ նորությունը եկավ 38-րդ րոպեին. Պիռլոյի հեռահար հարվածի ուղղությունը շեղեց Կվալյարելան. գնդակն ապակողմնորոշված Չեխի դարպասում էր:

Ընդմիջումից հետո «Յուվենտուսի» մարզադաշտում հավաքված երկրպագուներն ականատես եղան «Չելսիի» տոտալ կապիտուլիացային: Կոնտեն հասկացավ, որ այս «Չելսիի» դեմ կարելի է ավելի մեծ ուժերով հարձակվել ու լուծել բոլոր հարցերը: Ասամոայի եզրից կատարած փոխանցումից հետո Արտուրո Վիդալը երկրորդ գոլը խփեց: Դի Մատեոն խաղադաշտ դուրս բերեց Ֆերնանդո Տորեսին՝ խաղը փոխելու համար, բայց իսպանացին, ինչպես «Չելսիում» իր խաղերի մեծամասնության դեպքերում, 0 ազդեցություն ունեցավ խաղի վրա: Ավելին, խաղավերջում Սեբաստիան Ջովինկոն գնդակն ուղարկեց չգիտես՝ ինչու դարպասից 30 մետր դուրս եկած Չեխի դարպասը:

Աբրամովիչի համբերության բաժակը լցվեց. «Յուվեի» դեմ խաղի հաջորդ օրը դի Մատեոն հեռացվեց, բայց դրանով «Չելսիի» ճգնաժամը չավարտվեց: Եկավ Ռաֆա Բենիտեսը, որին երկրպագուները ջերմ ընդունելության չարժանացրին՝ «Լիվերպուլում» ունեցած անցյալի համար: Այդ ճնշման տակ և ֆուտբոլիստների ոչ օպտիմալ մարզավիճակի/հոգեբանական վիճակի ֆոնին Բենիտեսը չկարողացավ հաղթել իր առաջին 3 խաղերում: Այդ մրցաշրջանի միակ դրական կողմը նվաճած Եվրոպա լիգան էր, բայց Չեմպիոնների լիգան նվաճելուց մեկ տարի անց դա ոչ թե նվաճում էր, այլ՝ անկման ցուցիչ:

Ինչ իրավիճակ է հիմա՝ 9 տարի անց

Այդ խաղից ու իրավիճակից անցել է 9 տարի: Շատ բան է փոխվել, շատ ջրեր են հոսել. նոր-նոր կառուցվող «Յուվենտուսը» հասցրեց 9 անգամ անընդմեջ դառնալ Իտալիայի չեմպիոն, 2 անգամ հասնել ՉԼ եզրափակիչ, իսկ հետո աստիճանաբար քանդվել ու կորցնել ամուր թիմի իր կարգավիճակը թե՛ Իտալիայում, թե՛ Եվրոպայում: «Չելսիում» էլ քիչ փոփոխություններ չեն եղել. նույն Կոնտեն, որն այդ թուրինյան երեկոյի ժամանակ «Չելսիի» մրցակիցն էր, 2016-ին գլխավորեց «Չելսին», նրանց հետ հաղթեց Պրեմիեր լիգան, հեռացավ՝ Աբրամովիչի հետ վեճով, իսկ հիմա թիմը գլխավորում է Տոմաս Տուխելը, որը լոնդոնցիներին հասցրել է այլ խաղամակարդակի:

Գերմանացին ուժեղացրեց «Չելսիի» բոլոր խաղային գոտիները, թիմի հետ հաղթեց Չեմպիոնների լիգան ու ամռանն էլ ավելի ուժեղացավ՝ գնելով Ռոմելու Լուկակուին: «Չելսին» այսօրվա խաղի ֆավորիտն է՝ ավելի վստահ խաղի, ավելի աստղային կազմի ու երկար պահեստայինների նստարանի շնորհիվ, մինչդեռ «Յուվենտուսն» այլևս չունի այն ամուր պաշտպանությունը, որն ուներ 3-4 տարի առաջ, հարձակման գծում կորցրել է Ռոնալդուին: Ավելին, այսօրվա խաղին վնասվածքների պատճառով չեն մասնակցի Պաոլո Դիբալան և Ալվարո Մորատան: «Յուվեն» անհաջող է մեկնարկել նաև Ա սերիայում՝ առաջին 6 խաղում տանելով ընդամենը 2 հաղթանակ:

Juventus player raves about £50m Chelsea star ahead of Wednesday

2012-ի այդ երեկոյից «Չելսիում» մնացած միակ ֆուտբոլիստը, ավագը, աջ/կենտրոնական պաշտպան Սեզար Ասպիլիկուետան, որն այդ խաղում վինգերի դիրքում էր խաղում, լավ է հիշում «Յուվեի» դեմ հանդիպման դառը փորձն ու խաղընկերներին առաջնորդելու է՝ դեպի երկար սպասված վրեժը:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Յուվենտուսը» հաղթեց ու մտավ եվրագավաթային գոտի (տեսանյութ)

Ֆատին չի մասնակցի «Բավարիայի» դեմ խաղին

«Վեսթ Հեմը» գոլառատ խաղում հաղթեց «Չելսիին» (տեսանյութ)

«Բավարիա» – «Բարսելոնա» խաղը՝ առանց հանդիսականների

Պատկանո՞ւմ է միտքը Լեո Մեսիին, թե՞ ոչ. VNews-ի Quiz-ը

«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Յուվենտուսը» հետաքրքրված են Դեմբելեի ծառայություններով

«Չելսին», «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին» հաղթանակներ տոնեցին (տեսանյութ)

«Չելսիի» մեկնարկային կազմը «Ուոթֆորդի» դեմ խաղում

Ֆատին հույս ունի մասնակցել «Բավարիայի» դեմ խաղին

Ժորժինյոյի գործակալը խոսել է ֆուտբոլիստի ապագայի մասին

«Յուվենտուսի» կիսապաշտպանը կարող է տեղափոխվել «Արսենալ»

«Բավարիա» – «Բարսելոնա» և ևս 3 հանդիպում կանցկացվի առանց հանդիսականների

«Ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք». Մեսին արժանի չէր «Ոսկե գնդակին». կա 3 պատճառ

«Ռեալի» համար Անտոնիո Ռյուդիգերն առաջնահերթություն է

Շվայնշտայգերը՝ Ռանգնիկի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ նշանակվելու մասին

«Յուվենտուսի» աստղը՝ «Չելսիի» ու «Բավարիայի» նշանառության տակ