Արագ շախմատի մրցաշարում Արոնյանը բաժանեց 5-7-րդ տեղերը - VNews
Բաժիններ

Արագ շախմատի մրցաշարում Արոնյանը բաժանեց 5-7-րդ տեղերը

Լևոն Արոնյանն անհաջող հանդես եկավ արագ և կայծակնային շախմատի առցանց մրցաշարի մրցումների 3-րդ օրը՝ 3 մրցախաղերում վաստակելով ընդամենը 2 միավոր:

Հայ գրոսմայստերը պարտություններ կրեց Հիկարու Նակամուրայից և Ուեսլի Սոյից, իսկ արագ շախմատի մրցաշարի ավարտական՝ 9-րդ տուրում հաղթեց Լերնիեր Դոմինգեսին:

Այսպիսով, արագ շախմատի մրցաշարում Արոնյանը վաստակած 9 միավորով 5-7-րդ տեղերը բաժանեց Պենտալա Հարիկրիշնայի և Հիկարու Նակամուրայի հետ: Լավագույն արդյունքի հասավ Ուեսլի Սոն՝ վաստակելով 13 միավոր: Առաջատարից մեկ միավորով հետ մնաց Մագնուս Կառլսենը:

Այսօր և վաղը մրցաշարի մասնակիցները երկու շրջանով կայծակնային մրցախաղ կանցկացնեն, որոնց արդյունքները կգումարվեն արագ շախմատի մրցաշարում գրանցած ցուցանիշներին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Լևոն Արոնյան. «Եթե պետք լինի, ես կմիանամ Հայոց բանակին»

Altibox Norway Chess. Արոնյանը հաղթեց Կառլսենին և եզրափակեց լավագույն եռյակը

Altibox Norway Chess. Արոնյանը հաղթեց «արմագեդոնում»

Altibox Norway Chess. Արոնյանը կրկին պարտվեց «արմագեդոնում»

Altibox Norway Chess. Արոնյանն «արմագեդոնում» կրկին պարտվեց Ֆիրուջային

Altibox Norway Chess. Կարուանան ռևանշի հասավ Արոնյանի նկատմամբ

Altibox Norway Chess. Լևոն Արոնյանը կրկին ստանձնեց առաջատարի դերը

Altibox Norway Chess. Արոնյանը զիջեց առաջատարի դիրքը

Altibox Norway Chess. Արոնյանը Կարուանայի հետ գլխավորեց աղյուսակը

Altibox Norway Chess. Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց

Արոնյան. «Ես այլևս չեմ կարող լռել, քանի որ իմ երկիրը հարձակումների է ենթարկվում Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից»

Արոնյանն արժանացավ 27500 դոլար պարգևավճարի

Հաղթական մեկնարկից հետո Արոնյանը վատթարացրեց ցուցանիշները

Լևոն Արոնյանը զիջեց առաջատարի դիրքը

Լևոն Արոնյանն առաջատարներից մեկն է

Միակ պարտությունն Արոնյանին զրկեց գլխավոր մրցանակից