«Արագած», «Դիլիջան», «Ինտեր», «Մասիս» և «Տորպեդո» ֆուտբոլային ակումբների բողոքները մերժվել են - VNews
Բաժիններ

«Արագած», «Դիլիջան», «Ինտեր», «Մասիս» և «Տորպեդո» ֆուտբոլային ակումբների բողոքները մերժվել են

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում այսօր՝ հուլիսի 13-ին կայացել է ՀՖՖ Ակումբների Արտոնագրման Բողոքարկման կոմիտեի նիստը, որի ընթացքում քննության էին դրվել «Արագած», «Դիլիջան», «Ինտեր», «Մասիս» և «Տորպեդո» ֆուտբոլային ակումբների բողոքները՝ ընդդեմ ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմին) 25.06.2020թ-ին կայացրած որոշումների՝ հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Նիստի արդյունքում Կոմիտեն որոշել է՝

Մերժել ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի՝ (1-ին ատյանի մարմին) 25.06.2020թ-ին կայացրած որոշման դեմ «Մասիս ՖԱ» ՍՊԸ-ի բողոքը և ակումբի Առաջին խմբի արտոնագրի մերժումը թողնել ուժի մեջ:

Մերժել ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի՝ (1-ին ատյանի մարմին) 25.06.2020թ-ին կայացրած որոշման դեմ «ՖԱ Արագած» ՀԿ-ի բողոքը և ակումբի Առաջին խմբի արտոնագրի մերժումը թողնել ուժի մեջ:

Մերժել ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի՝ (1-ին ատյանի մարմին) 25.06.2020թ-ին կայացրած որոշման դեմ «ՖԱ Տորպեդո» ՍՊԸ-ի բողոքը և ակումբի Առաջին խմբի արտոնագրի մերժումը թողնել ուժի մեջ:

Մերժել ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի՝ (1-ին ատյանի մարմին) 25.06.2020թ-ին կայացրած որոշման դեմ «ՖԱ Ինտեր» ՍՊԸ-ի բողոքը և ակումբի Առաջին խմբի արտոնագրի մերժումը թողնել ուժի մեջ:

Մերժել ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի՝ (1-ին ատյանի մարմին) 25.06.2020թ-ին կայացրած որոշման դեմ «ԴՖԱ» ՓԲԸ-ի բողոքը և ակումբի Առաջին խմբի արտոնագրի մերժումը թողնել ուժի մեջ:

Համաձայն ՀՖՖ Կանոնադրության Հոդված 63-ի, ինչպես նաև ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման կանոնակարգի (2020թ. խմբագրության) դրույթների՝ ակումբներն իրավունք ունեն բողոքարկելու ՀՖՖ Ակումբների Արտոնագրման Բողոքարկման կոմիտեի որոշումը միայն Լոզանի Սպորտային հարցերով արբիտրաժային դատարանի (ԿԱՍ) առջև՝ որոշման վերաբերյալ ծանուցելուց հետո աշխատանքային 10 օրվա ընթացքում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


ՀՖՖ-ն փորձել է պարզել՝ Վբեյմարից ու Սոլոմոն Իմե Ուդոյից ով է ավելի լավ հայերեն խոսում (տեսանյութ)

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստանի հավաքականի 7 նորեկներին (տեսանյութ)

Մելիքբեկյանը հանդիպել է մարզերում ՀՖՖ ներկայացուցիչների հետ

Հայ մրցավարները կսպասարկեն Եվրոպա լիգայի որակավորման փուլի հանդիպումը

«Ալաշկերտ-2»-«Արարատ-2» հանդիպումը հետաձգվել է՝ կորոնավիրուսի դեպքերի պատճառով

«Լոռիի» պահանջը չունի իրավական որևէ հիմք»․ ՀՖՖ պատասխանը «Լոռիի» հայտարարությանը

ՀՖՖ. ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների գլխավոր քարտուղարները մասնակցել են տեսակոնֆերանսի

Հայտնի է Հայաստանի՝ 2019/20 մրցաշրջանի լավագույն մարզչի անունը

Կայացել է Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի վիճակահանությունը

ՀՖՖ Բողոքարկման կոմիտեն ուժի մեջ թողեց ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի որոշումները

Ինչո՞ւ են դադարեցված Վանաձորի, Սևանի, Արմավիրի և Սիսիանի մարզադաշտերի վերակառուցման աշխատանքները

Հայաստանի 2019-20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ կորոշվի նաև երկրպագուների վարկածով

Մեկնարկում է Հայաստանի 2019/2020 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը

Աբովյանի քաղաքային մարզադաշտը կվերանորոգվի

Շիրակի մարզի 12 բնակավայրերում կառուցվել են արհեստական խոտածածկով ֆուտբոլային խաղադաշտեր

«Լոռի» – «Արարատ» հանդիպումը չի կայանա. ֆուտբոլիստներից մեկի՝ COVID-19 թեստը դրական է