Արագավազքի նոր թագավորը․ Իտալացի վազորդի անհավանական նվաճումը - VNews
Բաժիններ

Արագավազքի նոր թագավորը․ Իտալացի վազորդի անհավանական նվաճումը

jacobs - Արագավազքի նոր թագավորը․ Իտալացի վազորդի անհավանական նվաճումը

Թվում է, թե արագավազքում միշտ հաղթում են կամ ամերիկացիները, կամ Բոլտը։ Բայց որ անհայտ իտալացին, ով մինչև 2021-ի մայիսը ոչ մի անգամ չէր գերազանցել 10 վայրկյանի շեմը դառնա Օլիմպիական չեմպիո՞ն․դա անհավանական է:

Մինչ Ջեյքոբսը եվրոպացիները միայն 4 անգամ էին հաղթել 100մ արագավազքում ՝ գերմանացի Արմին Հարին (1960), Վալերի Բորզովը (1972), բրիտանացիներ Ալան Ուելսը (1980) և Լինֆորդ Քրիստին (1992): Այս մրցաձևում Եվրոպան 29 տարի առանց հաղթանակների էր մնացել և ահա եկավ իտալացի Լամոնտ Ջեյկոբսի հերթը ՝ շտկելու տհաճ վիճակագրությունը։

Ամերիկյան արմատներով իտալացին

Ջեյքոբսը զարմանալի ճակատագիր ունի.նա ծնվել է ԱՄՆ-ում։ Հայրը Թեքսասից է, ԱՄՆ բանակի նախկին զինծառայող։

Ջեյքոբսը գրեթե հիշողություն չունի Ամերիկայից ու հորից․

«Ես անգլերեն չեմ խոսում։ Վատ եմ տիրապետում այդ լեզվին։ Ապրում եմ Իտալիայում՝ մորս հետ. Նա ինձ տանում էր աթլետիկայի, դաստիարակում, ցույց տալիս կյանքի ճանապարհը։ Ես պաշտում էի ավտոսպորտը, բայց մայրս դեմ էր։ Երբ մեծացա, ուզում էի հնագետ կամ տիեզերագնաց դառնալ, բայց դրա համար պետք էր սովորել, իսկ ես 8-րդ դասարանում արդեն մոռացել էի դպրոցի մասին։ Բացի այդ, սիրում էի վազքն ու հեռացատկը։ Իմ կուռքը միշտ էլ եղել է Էնդրյու Հոուն (ամերիկացի արագավազորդ-խմբ․)», պատմում է մարզիկը։

Մարզաձևի փոփոխություն վաղ տարիքում

Լամոնտը մանկուց զբաղվել է արագավազքով, բայց առանց մեծ հաջողությունների։ Հետո փոխել է մարզաձևը, ընտրել հեռացատկը, հաղթել Իտալիայի առաջնությունում և գերազանցել ազգային ռեկորդը (8,48),ճիշտ է,անթույլատրելի քամու պայմաններում:

Մեր ընտրանին

Սակայն Ջեյքոբսի տվյալները, այնուամենայնիվ, արագավազորդի են ՝ բարձր հասակ (188 սմ), ֆենոմեոնալ մեկնարկային արագություն, հիանալի տեմպ։ Մարզիչ Ֆաբիո Կամոսսին ժամանակին դա նկատեց։ Հետաքրքիր է, որ Ֆաբիոն Օլիմպիական խաղերի մասնակից է և իտալացի լավագույն հեռացատկորդներից մեկը․

«Ես երբեք նրան հեռացատկի կողմը չեմ ուղղել, – բացատրել է մարզիչը իտալական մամուլին։ – Ես չէի ուզում կործանել տղայի կարիերան։ Ընդհակառակը, նա վաղուց հասունացել էր մեծ հաղթանակների համար, բայց նրան խանգարում էր սեփական ուժերի նկատմամբ հավատի բացակայությունը»։

lamar jacobs - Արագավազքի նոր թագավորը․ Իտալացի վազորդի անհավանական նվաճումը

Խնդիրներ հոր հետ

Անձնական պատմության մեջ կարևոր տեղ ունի հոր հետ փոխհարաբերությունները։ Երբ մայրը նրան տեղափոխեց Իտալիա, հայրը մեկնեց Կորեա և շարունակեց ծառայությունը։ Նրանք 20 տարուց ավելի չեն խոսել իրար հետ, իսկ շփման մեջ առաջին քայլերն անելուն վազորդը կտրականապես դեմ է եղել․

«Դպրոցում միշտ էլ խնդիրներ եմ ունեցել։ Ուսուցիչներն ասում էին ՝ նկարիր ընտանիք, բայց ես միայն մայրիկիս էի նկարում: Ընկերներս հարցնում էին․ո ՞ վ է քո հայրը, բայց նա գոյություն չուներ իմ համար, չնայած նրան, որ ես կրում էր նրա ազգանունը»,- հիշում է Ջեյքոբսը։

Ես ատում էի հորս՝ ինձ լքելու համար: Բայց հիմա ես հասկանում եմ, որ նա տվել է ինձ կյանք, մկաններ և արագություն։ Հիմա հասկանում եմ, որ մեր միջև եղած անդունդի մեջ ես էլ եմ մեղավոր»,- շարունակում է վազորդը։

lamar2 - Արագավազքի նոր թագավորը․ Իտալացի վազորդի անհավանական նվաճումը

Նա Օլիմպիական չեմպիոն է

Ամերիկացիներն, իհարկե, իրենք են մեղավոր, որ այսօր պարտվեցին 100 մետրանոց արագավազքում ՝ մրցաշարի առաջատար Թրեյվոն Բրոմելը, երկու լավագույն արդյունքներ (9.77 և 9.80) գրանցողը, ձախողվեց կիսաեզրափակիչում, իսկ աշխարհի գործող չեմպիոն Քրիստիան Քոուլմենը չանցավ երեք դոպինգ-թեստերը և ընդհանրապես բաց թողեց Օլիմպիական խաղերը:
Ջեյքոբսն օգտվեց հրաշալի հնարավորությունից, երբ «գահը թափուր էր»։ Բայց նրա պատմությունը և նոր եվրոպական ռեկորդը (9.80) – թերևս մեծ հաղթանակների սկիզբն է միայն։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ուսեյն Բոլտ. «Ռոնալդուն իսկական մեքենա է»

Երևանի քաղաքապետը «Էրեբունի-Երևան 2800»-ամյակի հուշամեդալով է պարգևատրել մարմնամարզիկ Արթուր Դավթյանին (լուսանկարներ)

Վարչապետը հյուրընկալել է հայ օլիմպիականներին (տեսանյութ)

«Առանց չելենջների». Ավետիք Վարդանյանը ամփոփեց իր առաջին Օլիմպիական խաղերը

Բաչկով. «Երկար տարիների ընթացքում կարողացա Հայաստանի համար բոլոր կարևոր մրցաշարերից մեդալ նվաճել»

ՏՈԿԻՈ 2020. Վերջին պահին ԱՄՆ հավաքականը շրջանցեց չինացիներին, մեդալային հաշվարկ

ՏՈԿԻՈ 2020-ի փակման արարողությունը՝ VNews-ի ֆոտոշարքում

ՏՈԿԻՈ 2020. Բրազիլիայի հավաքականը՝ Օլիմպիական չեմպիոն (տեսանյութ)

ՏՈԿԻՈ 2020. Հովհաննես Բաչկովը կլինի Խաղերի փակման արարողությանը Հայաստանի դրոշակակիրը

ՏՈԿԻՈ 2020. Բրազիլիա – Իսպանիա. Մեկնարկային կազմեր

ԱՄՆ հավաքականի 16-րդ չեմպիոնությունն Օլիմպիական խաղերում՝ VNews-ի ֆոտոշարքում

ՏՈԿԻՈ 2020-ում գրանցվել է կորոնավիրուսի 22 նոր դեպք

ՏՈԿԻՈ 2020. Դանի Ալվեսը խոսել է Իսպանիայի դեմ կայանալիք եզրափակիչի մասին

Բասկետբոլի ԱՄՆ հավաքականը՝ ՏՈԿԻՈ 2020-ի հաղթող

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Վազգեն Թևանյան. «Ոչ մի պարտություն չի կարող իմ մեջ կոտրել նպատակներիս հասնելու ձգտումը»