Առաջին հաղթանակը Կամպանյայի օրոք, Մաիլսոնը կրկնեց Կոբյալկոյի և Արամ Հակոբյանի ցուցանիշը - VNews
Բաժիններ

Առաջին հաղթանակը Կամպանյայի օրոք, Մաիլսոնը կրկնեց Կոբյալկոյի և Արամ Հակոբյանի ցուցանիշը

«Արարատ-Արմենիա» - «Ֆոլա» հանդիպումը՝ 10 փաստով

Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում «Արարատ-Արմենիան» չափազանց դրամատիկ ու անզիջում պայքարում, լրացուցիչ ժամանակում կարողացավ 4-3 հաշվով հաղթել Լյուքսեմբուրգի չեմպիոն «Ֆոլային» և հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց: Որակավորման 3-րդ փուլում «Արարատ-Արմենիան» կրկին սեփական հարկի տակ կմրցի Սլովենիայի չեմպիոն «Ցելեի» հետ:

Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ «Արարատ-Արմենիայի» հաղթանակի շնորհիվ 2020/21թթ. եվրագավաթների խաղարկությունում Հայաստանի թիմերն առաջին 3 միավորը վաստակեցին: Մինչ այդ հայկական 4 թիմերը՝ «Արարատ-Արմենիան», «Նոան», «Ալաշկերտն» ու «Շիրակն» անցկացրած 4 հանդիպումներում էլ մրցակիցներին զիջել էին ընդհանուր 1-9 հաշվով:

Լուսանկարը՝ «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայության

2․ «Արարատ-Արմենիան» 2-րդ անգամ անընդմեջ հաջողությամբ հաղթահարեց Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլի արգելքը: Հիշեցնենք, որ եվրագավաթների նախորդ խաղարկությունում ՀՀ չեմպիոնը Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում առավելության էր հասել Ջիբրալթարի «Լինկոլն Ռեդ Իմպսի» նկատմամբ (2-0, 2-1):

3․ «Արարատ-Արմենիան» 2-րդ տարին անընդմեջ մրցեց Լյուքսեմբուրգի ներկայացուցչի հետ: Այս անգամ Հայաստանի չեմպիոնին հաջողվեց հաղթահարել մրցակցի արգելքը և մտնել Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլ:

Հիշեցնենք, որ 2019/20թթ. Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում «Արարատ-Արմենիան» Լյուքսեմբուրգի «Դյուդելանժի» հետ երկխաղյա դիմակայությունում (2-1, 1-2) մրցակցին զիջել էր 11մ հարվածաշարում՝ 4-5:

Լուսանկարը՝ «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայության

Դավիդ Կամպանյա․ «Ինձ համար ամենակարևորն այն է, որ թիմը ծանր պահին չկոտրվեց և պայքարեց» (տեսանյութ)

4․ Հայկական թիմերի մասնակցությամբ եվրագավաթների հանդիպումներում 2-րդ անգամ գրանցվեց 4-3 հաշիվ: Առաջին անգամ դա տեղի էր ունեցել 1997/98թթ. Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի ՄՏԿ – «Փյունիկ» պատասխան խաղում, որում հաղթել էր հունգարական թիմը: Ընդ որում փյունիկցիները մրցակցին զիջում էին 0-4 հաշվով և միայն հանդիպման վերջին 10 րոպեներին նվազագույնի հասցրին հաշվի տարբերությունը:

Իսկ հանդիպման հիմնական ժամանակում գերարդյունավետ ոչ-ոքի (3-3) գրանցվել էր 2002/2003թթ. Ինտերտոտոյի գավաթի «Շիրակ»-«Սանտա Կլարա» Պորտուգալիա մրցախաղում: Առաջին խաղում շիրակցիները հյուրընկալվելիս մրցակցին զիջել էին 0-2 հաշվով: Գյումրիում «Շիրակը» պարտվում էր 1-3 հաշվով, սակայն նախ Արարատ Հարությունյանը 11մ հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը, ապա խաղի վերջին րոպեին Կարեն Ալեքսանյանը խփեց 3-րդ գնդակը:

5․ Եվրոպա լիգայի մրցաշարերում «Արարատ-Արմենիան» 5-րդ հաղթանակը տոնեց: Մնացած 2 խաղերում Հայաստանի չեմպիոնը պարտվել է: «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներն այդ հանդիպումներում խփել են 14 գնդակ, սեփական դարպասը բաց են թողել 9 գոլ:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

«Ռոման» հաղթեց, Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ, մյուս արդյունքները (տեսանյութ)

Մխիթարյանը փոխարինման մտավ ու 15 րոպե անց դարձավ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

«Հոֆենհայմի» մեկնարկային կազմը «Ցրվենա Զվեզդայի» դեմ խաղում

ՈՒԵՖԱ-ն նկատողություն է արել ադրբեջանական «Քարաբախին»

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Յանգ Բոյսի» դեմ խաղում

«Ռոմայի» հավանական մեկնարկային կազմը՝ «Յանգ Բոյսի» դեմ խաղում

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Ռոմայի» հայտացուցակը՝ «Յանգ Բոյսի» հետ խաղի համար

Առաջին կին մրցավարը, որ կսպասարկի Եվրոպա լիգայի խաղ

Չեմպիոնն ամենախոշոր հաշվով հաղթանակը տոնեց, Ոսկանյանն ու Գրիգորյանը հոբելյանական խաղեր անցկացրին

Տիգրան Դավթյան. «Երիտասարդ թիմ է, փորձառու թիմ չէ, որ կարողանա այսպիսի իրավիճակներից դուրս գալ» (տեսանյութ)

Դավիդ Կամպանյա. «Մենք ունենք պլան A, B, C» (տեսանյութ)

Սարգիս Շահինյան․ «Թիմի լեգեոներները շատ սրտացավ են հայ ազգի նկատմամբ, ամեն օր հարցնում են նորությունների մասին» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» ջախջախեց «Շիրակին» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիա» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Երևանյան 5 խաղերով վերադառնում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգան․ Ամենաուշագրավ փաստերը՝ 8-րդ տուրին ընդառաջ