Առաջին կին մրցավարը, որ կսպասարկի Եվրոպա լիգայի խաղ - VNews
Բաժիններ

Առաջին կին մրցավարը, որ կսպասարկի Եվրոպա լիգայի խաղ

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի Լիգա, Խմբային Փուլ 1 տուր

22 Հոկտեմբեր 2020 - 23:00

3

Լեսթեր Սիթի

0

Զարյա Լուգանսկ

1 - 0 Ջեյմս Մեդիսոն - 29`

2 - 0 Harvey Lewis Barnes - 45`

3 - 0 Կելեչի Իհեանաչո - 67`

Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 1-ին տուրի շրջանակում կայանալիք «Լեսթեր» – «Զարյա» հանդիպումը կսպասարկի Ֆրանսիայից հրավիրված մրցավարական անձնակազմը: Այս մասին հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Սա մրցաշարի պատմության մեջ առաջին դեպքն է, որ խաղը վարելու է կին մրցավար: Այդ պարտականությունը վստահվել է 36-ամյա Ստեֆանի Ֆրապարին: Նրան օգնելու են Սիրիլ Մյունյեն և Բենժամեն Պաժեսը: Չորրորդ մրցավարը Ժոան Ամելն է:

Ֆրապարն ավելի վաղ արդեն աշխատել է տղամարդկանց ֆուտբոլի եվրագավաթային մրցավեճում: Նա սպասարկել է 2019 թվականի ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի խաղը, որում մրցել են «Լիվերպուլն» ու «Չելսին» (2-2, 11-մետրանոցներով՝ 5-4)՝ այդ ցուցանիշով ևս առաջինը լինելով կին մրցավարների շրջանում: 2019 թվականի ապրիլին հայտարարվել էր, որ Ֆրապարը դառնալու է Ֆրանսիայի բարձրագույն դիվիզիոնի մրցավեճ սպասարկած առաջին կին մրցավարը: Նա ապրիլի 28-ին նորամուտն է նշել Լիգա 1-ում՝ վարելով 34-րդ տուրի «Ամիեն» – «Ստրասբուր» հանդիպումը:

«Լեսթեր» – «Զարյա» խաղը կայանալու է հոկտեմբերի 22-ին:

ՉԼ. «Կրասնոդարի» հայտացուցակում «Ռենի» դեմ խաղի համար հայ ֆուտբոլիստ կա

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Հոֆենհայմի» մեկնարկային կազմը «Մյոլդեի» դեմ խաղում

«Գործի կեսը կամ պայքար հանուն հաջորդ փուլի». Եվրոպա լիգայի պատասխան խաղերն ու ֆավորիտների մարզավիճակը

Բապտիստա. «Ռոման» ամեն ինչ ունի Եվրոպա լիգայի հաղթող դառնալու համար»

ԵԼ. «Տոտենհեմն» ընդհանուր 8-1 հաշվով հաղթեց «Վոլֆսբերգին» ու դուրս եկավ 1/8 եզրափակիչ (տեսանյութ)

Դելե Ալիի շքեղ գոլը շրջադարձ հարվածով (տեսանյութ)

ԵԼ. «Հոֆենհայմն» ու «Արսենալը» ոչ-ոքի խաղացին, «Նապոլին» պարտվեց, մյուս արդյունքները (տեսանյութ)

ԵԼ. «Յունայթեդի» ու «Տոտենհեմի»՝ խոշոր հաշվով հաղթանակները, «Միլանի» սայթաքումը, մյուս արդյունքները (տեսանյութ)

ԵԼ. «Ռոման» հաղթեց «Բրագային», Մխիթարյանը գոլ խփեց, բայց չարձանագրվեց (տեսանյութ)

Առաջին կեսից հետո «Ռոման» հաղթում է «Բրագային», Մխիթարյանը մասնակցեց գոլային գրոհին (տեսանյութ)

«Բրագա» – «Ռոմա». Մխիթարյանի նախավարժանքը (տեսանյութ)

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Բրագայի» դեմ խաղում

Էքսպերիմենտների երեկո Եվրոպա լիգայում. Ինչ մարզավիճակում են «Ռոման», «Միլանն» ու «Ման.Յունայթեդը»

Իսկ հիմա՝ Եվրոպա լիգա. «Ռոմայի» հայտացուցակը «Բրագայի» դեմ խաղի համար

ՈՒԵՖԱ-ն փոխել է նաև «Վոլֆսբերգ» – «Տոտենհեմ» հանդիպման անցկացման վայրը

Փոխվել են «Յունայթեդի» և «Արսենալի» մասնակցությամբ ԵԼ հանդիպումների անցկացման վայրերը

Փոխվել են «Բորուսիա Մ.» – «Մանչեսթեր Սիթի», «Մյոլդե» – «Հոֆենհայմ» խաղերի ստադիոնները