Առաջին միլիարդատերը ֆուտբոլում. Ինչպե՞ս է Ռոնալդուն միլիոններ դիզում - VNews
Բաժիններ

Առաջին միլիարդատերը ֆուտբոլում. Ինչպե՞ս է Ռոնալդուն միլիոններ դիզում

cr777 1 - Առաջին միլիարդատերը ֆուտբոլում. Ինչպե՞ս է Ռոնալդուն միլիոններ դիզում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 03:49

-

-

«Մինչև օրս հիշում եմ, որ ուսուցիչս ինձ ասաց, որ ֆուտբոլը ինձ անգամ ուտելիք չի տա»,-մի առիթով պատմել է Կրիշտիանու Ռոնալդուն։ Այսօր Ռոնալդուն առաջին միլիարդատեր ֆուտբոլիստն է։ Նրա ռեկորդները դուրս են եկել ֆուտբոլային խաղադաշտի սահմաններից ու ոգեշնչել հազարավորներին, որոնցից մի մասը, ինչպես Ռոնալդուն ժամանակին, ապրում են ծայրահեղ աղքատության մեջ։ Ռոնալդուի բացառիկ աշխատասիրության ու նպատակասլացությանը դուք ծանոթ եք նրա ֆուտբոլային կարիերայից, որպես գործարար նա պակաս հաջողակ չէ։

Գոլֆիստ Թայգեր Վուդսը առաջին միլիարդատեր մարզիկն է, 2007-ին բռնցքմարտիկ Ֆլոյդ Մեյզվեզերը դարձել է 2-րդը, իսկ Ռոնալդուն թիմային մարզաձևը ներկայացնող առաջին խաղացողն է, որը վաստակել է միլիարդ։ 17 տարի ֆուտբոլային կարիերա ու մեկ միլիարդ։ Իսկ ինչպե՞ս, գլխավոր հարցի պատասխանը կտանք այստեղ։

Որքա՞ն է կազմում Կրիշտիանու Ռոնալդուի ընդհանուր եկամուտը

ronaldo is more than a footballer he s a multi national business 2018 10 06 960x773 - Առաջին միլիարդատերը ֆուտբոլում. Ինչպե՞ս է Ռոնալդուն միլիոններ դիզում

Պորտուգալիայի հավաքականի ավագի զուտ եկամուտը, ըստ տարբեր աղբյուրների, հասնում է 500 մլն դոլարի, սակայն ոչ ոք չի կարող հաստատել այս տեղեկությունը, բացի ֆուտբոլիստի ընկերությունից։

Ըստ Forbes-ի՝ Ռոնալդուն աշխարհում ամենաբարձր վարձատրվող երկրորդ ֆուտբոլիստն է «Բարսելոնայի» աստղ Լիոնել Մեսիից հետո։ Կրիշտիանուն 2019-ին վաստակել է շուրջ 109 մլն. դոլար (աշխատավարձ + բոնուսներ)։ Այս ցուցանիշով նա առաջ է անցել ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Նեյմարից։ Այդուհանդերձ, արգենտինացին ու բրազիլացին պետք է Ռոնալդուից սովորեն, թե ինչպես պետք է ճիշտ ներդնել ու բաշխել եկամուտները։

Որքա՞ն է կազմում Ռոնալդուի աշխատավարձը «Յուվենտուսում»

Հավաստի աղբյուրները պնդում են, որ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը «Յուվենտուսում» տարեկան վաստակում է շուրջ 34 մլն. դոլար։

Այս փաստը բացառիկ է մի քանի պատճառով. Ռոնալդուն իտալական ֆուտբոլի պատմության ամենաբարձր վարձատրվող 30 անց ֆուտբոլիստն է, հարձակվողը 3 անգամ ավելի շատ է ստանում Ա սերիայի երկրորդ ամենաշատ վաստակող ֆուտբոլիստից։ Այսպես, Ռոնալդուն մինչև 2022 թվականը թուրինյան ակումբում ընդհանուր առմամբ հարստանալու է մոտ 132 մլն. դոլարով՝ հաշվի առնելով, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով 7 համարի տարեկան աշխատավարձը նվազել է 4,5 մլն դոլարով։ Այնուամենայնիվ, այս տարի ֆուտբոլային գործունեության արդյունքում նա արդեն վաստակել է 46 մլն. դոլար։

Աստղաբաշխական աշխատավարձի տեսանկյունից պորտուգալացու մրցակիցներն են Լիոնել Մեսին (շաբաթական 567 հազար դոլար), Նեյմարը (644 հազար դոլար) ու Չինաստանում կյանքը վայելող Կառլոս Տևեսը (698 հազար դոլար)։

Սա էլ  համաձայն մեկ այլ աղբյուրի տվյալների՝

 

View this post on Instagram

 

Որքան գումար է ստանում Ռոնալդուն Յուվենտուսում 💴🤑

A post shared by Vivaro News (@vnews.sport) on

Որքա՞ն է Ռոնալդուն ստանում հովանավորչական պայմանագրերից

«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրի եկամուտի առյուծի բաժինը ստացվում է հովանավորչական պայմանագրերից, մասնավորապես՝Nike-ի հետ կնքված ցմահ համաձայնագրից, որը գնահատվում է 1 միլիարդ դոլար։ Նման գործարքով հպարտանում են նաև Մայքլ Ջորդանը ու Լեբրոն Ջեյմսը։

ԿրիՌոն սպորտային հագուստի արտադրությամբ զբաղվող ընկերությունից ստանում է տարեկան 25 մլն. դոլար, ընդ որում՝ սրանում ներառված չեն հավելավճարները։ Օրինակ՝ 2016-ին ու 2017-ին «Ոսկե գնդակ» մրցանակը նվաճելու համար ֆուտբոլիստը ստացել է 4,5 մլն դոլար հավելավճար։ Եթե կա ինչ-որ մեկը, որը կարծում է այս համագործակցությունից շահում է ֆուտբոլիստը, ապա դուք պետք է իմանաք, որ Hookit-ը 2016-ին պարզել է, որ Facebook-ում, Instagram-ում ու Twitter-ում Ռոնալդուի 329 հրապարակումը Nike-ի քսակը լցրել է 479 մլն. եվրոյով։

Cristiano Ronaldo with Mercurial Superfly hd 1600 960x540 - Առաջին միլիարդատերը ֆուտբոլում. Ինչպե՞ս է Ռոնալդուն միլիոններ դիզում

Բացի Nike-ից, Ռոնալդուն մի շարք այլ բրենդների ու ընկերությունների հետ է համագործակցում. Armani, Tag Heuer, Egyptian Steel, Herbalife, Italia Independent, Clear, PokerStars և Castrol։

Որքա՞ն հետևորդներ ունի Ռոնալդուն սոցցանցերում

Ռոնալդուն ու ռեկորդները անբաժան են նաև խաղադաշտի սահմաններից դուրս. նա առաջին մարզիկն է, որը Facebook-ում, Instagram-ում ու Twitter-ում միասին վերցրած հատել է 200 մլն հետևորդի սահմանը։

Հիմա Instagram-ում Կրիշը ունի 220 մլն. հետևորդ ու այս ռեկորդով նա ոչ թե առաջին մարզիկն է, այլ առաջին մարդը ամբողջ աշխարհում։ Միայն անցած տարի խաղացողը այս սոցկայքի միջոցով ավելի շատ է վաստակել, քան ֆուտբոլային խաղադաշտում՝ 49 մլն. դոլար։ Ամեն կոմերցիոն հրապարակման համար նա ստանում է միջինում 975 հազար դոլար։ Շեշտենք, որ այս թվերը անիմջականորեն փոխկապակցված են վերևում նշված հովանավորչական պայմանագրերի հետ։

 

View this post on Instagram

 

🤑🤑

A post shared by Vivaro News (@vnews.sport) on

Ի՞նչ բիզնեսներ ունի Ռոնալդուն

Ինչպես խաղադաշտում, այնպես էլ բիզնեսում Ռոնալդուն երբեք չի բավարարվում ձեռք բերածով։ Բացի մի շարք ապարանքանիշներ ներկայացնելուց, նա ստեղծել է սեփական բրենդը՝ CR7-ը։ Այն հիմնականում կենտրոնացած է ներքնազգեստի ու խնամքի պարագանների արտադրության վրա, իսկ վերջերս ընդլայնվել է՝ զարկ տալով հագուստի, հանգստի ու տան համար նախատեսված իրերի ստեղծմանը։

cristiano ronaldo underwear collection fw1 pp - Առաջին միլիարդատերը ֆուտբոլում. Ինչպե՞ս է Ռոնալդուն միլիոններ դիզում

Այս ամենին գումարած Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուն ունի հյուրանոցների սեփական ցանցը՝ Pestana CR7 անվանմամբ։ Նրա հյուրանոցներից մեկը տեղակայված է Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում, մյուս ֆուտբոլիստի ծննդավայրում՝ Մադեյրա կղզում։

Չնայած հարձակվողը հեռացել է Մադրիդից «Ռեալի» հետ անցկացրած փառահեղ 9 տարիներից հետո, սակայն նա Իսպանիայի մայրաքաղաք ժամանակ առ ժամանակ վերադառնալու պատճառ ունի. 2016-ին նա մուտք է գործել նաև մարզասրահների բիզնես՝ պայմանագիր կնքելով ամերիկյան առողջապահական Crunch ընկերության հետ ու առողջ ապրելակերպի սիրահարների առաջ բացելով CR7 Fitness սրահը։

brand fragrances 960x1472 - Առաջին միլիարդատերը ֆուտբոլում. Ինչպե՞ս է Ռոնալդուն միլիոններ դիզում

Եվ սա դեռ ամենը չէ. գործարարը 2019-ի մարտից Իսպանիայում գործարկել է մազերի փոխպատվաստման կլինիկա՝ Insparya:

«Այս նախագիծը հաջողություն կունենա, քանի որ մենք նպատակ ունենք օգնել իսպանացիներին և իսպանական տնտեսությանը», – բացման ժամանակ հայտարարել է Ռոնալդուն:

Ի՞նչ բարեգործություններ է անում Ռոնալդուն

Անարդար կլինի խոսել Կրիշտիանուի միլիոնների մասին ու չհիշատակել նրա բարեգործական նախաձեռնությունները։ Լեգենդար գոլահարը 2015-ին Domestic.org -ի վարկածով ճանաչվել էր ամենաշատ բարերարություններ կատարած մարզիկը։

Կայքը ընդգծում է, որ ֆուտբոլիստը օգտագործել է իր փառքը լույս սփռելու այնպիսի խնդիրների վրա, ինչպիսիսն են երեխաների քաղցը, ճարպակալումը ու կենսաբազմազանությունը։ Ուշադրության է արժանի նաև այն փաստը, որ Ռոնալդուն 83 հազար դոլար է նվիրաբերել ուղեղի վիրահատության կարիք ունեցող 10-ամյա երեխայի համար, ինչպես նաև 165 հազար դոլարի ներդրում է կատարել պորտուգալական քաղցկեղի կենտրոնում։

Չեմպիոնների լիգայի 2016 թվականի եզրափակիչից հետո, ըստ ոչ հաստատված լուրերի, խաղացողը խնդրել է իր գործակալ Ժորժե Մենդեշին 700 հազար դոլար կազմող իր պարգևավճարը նվիրաբերել հասարակական կազմակերպության։ Պորտուգալիայի հավաքականի աստղը աջակցում է նաև UNICEF, World Vision և Save the Children մարդասիրական կազմակերպություններին։

nintchdbpict000018039255 960x683 - Առաջին միլիարդատերը ֆուտբոլում. Ինչպե՞ս է Ռոնալդուն միլիոններ դիզում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Անչելոտի. «Ժամանակն է, որ հաղթեմ «Նոու Կամպում»

«Ռեալի» հայտացուցակը Էլ Կլասիկոյի համար

Ռոնալդուն «գրոհում է». «Ես կփակեմ նրանց բերանը»

Tuttosport. Ռոնալդուն «Յուվենտուսում» խախտեց հավասարությունն ու օրենքները

Ռոնալդու. «Ես թիմն առաջնային եմ համարում»

Պիկեն՝ Էլ Կլասիկոյի մասին. «Պետք է իրատես լինել»

Դիբալայի առանձնատունը թալանել են «Զենիթ» – «Յուվենտուս» խաղի ժամանակ

Բրունու Ֆերնանդեշ. «Ռոնալդուի բարբառը վատագույններից է Պորտուգալիայում»

Անչելոտին՝ «Բարսելոնայի» դեմ առաջիկա խաղի մասին

Աբրամովիչն անձամբ է ցանկանում Ազարի վերադարձը

«Բարսելոնան» միանում է Մբապեի տրանսֆերի համար մղվող պայքարին

Լապորտա. «Վստահ եմ՝ «Բարսան» կհաղթի «Ռեալին»

Էլ Կլասիկոյի գլխավոր մրցավարը

Ռոնալդուն նոր ռեկորդներ հեղինակեց, թարմացրեց նախկինում գրանցածը

«Չելսին» ջախջախեց «Մալմյոյին», «Յուվենտուսը» նվազագույն հաշվով հաղթեց, մյուս արդյունքները (տեսանյութ)

Վալբուենան՝ Բենզեմայի գործի մասին. «Կգնամ մինչև վերջ. 6 տարի սպասել եմ»