Առաջնության «ամենահայկական» թիմը թարմացրեց իր հակառեկորդը․ «Շիրակի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով - VNews
Բաժիններ

Առաջնության «ամենահայկական» թիմը թարմացրեց իր հակառեկորդը․ «Շիրակի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

VNews.am-ը շարունակում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ առաջնության աշնանային հատվածում թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք «Շիրակին»:

1․ Զգալիորեն փոփոխված կազմով Գյումրիի «Շիրակը» 29-րդ առաջնության աշնանային հատվածն ավարտեց 8-րդ հորիզոնականում՝ անցկացրած 10 հանդիպումներում վաստակելով ընդամենը 5 միավոր (+1=2-7, 8-29), ինչը հնարավոր միավորների 16,6 տոկոսն է: «Գանձասար-Կապանի» հետ չեղարկված խաղում էլ «Շիրակը» պարտվել էր խոշոր՝ 0-5 հաշվով:

Նախորդ առաջնության նույն ժամանակահատվածի համեմատ «Շիրակը» զգալիորեն վատթարացրել է ցուցանիշները: 2019/20թթ. առաջնության 10 հանդիպումներում «Շիրակը» 14 միավոր ավելի էր վաստակել (+5=4-1, 14-8):

«Արարատի» ելույթների ամփոփումն աշնանային հատվածում՝ 10 փաստով

2․ «Շիրակի» նախկին կիսապաշտպան Տիգրան Դավթյանը դարձավ Բարձրագույն խմբի առաջնություններում հարազատ թիմի ղեկը ստանձնած ընդամենը 5-րդ գլխավոր մարզիչը՝ փոխարինելով 9 տարի անընդմեջ ակումբը գլխավորած Վարդան ԲիչախչյանինԴավթյանը նորամուտը նշեց «Նոայի» հետ խաղում գրանցված գոլառատ ոչ-ոքիով՝ 2-2:

Բիչախչյանի գլխավորությամբ շիրակցիները ՀՀ առաջնություններում 305 խաղ են անցկացրել (+123=81-101, 387-374), մեկ անգամ նվաճել են ՀՀ չեմպիոնի տիտղոսը, 2-ական անգամ արժանացել են Հայաստանի գավաթակրի, սուպերգավաթակրի տիտղոսներին, արծաթե և բրոնզե մեդալներին:

Ավելի շատ հանդիպումներ (339) «Շիրակն» անցկացրել է Անդրանիկ Ադամյանի գլխավորությամբ: Տարբեր տարիներին գյումրեցիներին մարզել են նաև Ժորա Բարսեղյանն (109 խաղ) ու Սամվել Պետրոսյանը (14 խաղ):

«Արարատ-Արմենիայի» ելույթների ամփոփումն աշնանային հատվածում՝ 10 փաստով

3․ Սովորաբար Գյումրիում հաջող հանդես եկող «Շիրակն» առաջնության աշնանային հատվածում շատ անհաջող ելույթներ ունեցավ սեփական հարկի տակ՝ 4 խաղում վաստակելով ընդամենը մեկ միավոր (+0=1-3, 1-10), ինչը հնարավոր միավորների 8,3 տոկոսն է: Գյումրիում շիրակցիները միևնույն 0-3 հաշվով պարտվել են «Արարատին», «Նոային» և «Ուրարտուին»:

Մրցակիցների դաշտերում անցկացրած 6 հանդիպումներում «Շիրակը» վաստակեց ընդամենը 4 միավոր (+1=1-4, 7-19), ինչը հնարավոր միավորների 22,2 տոկոսն է: Հյուրընկալվելիս միակ հաղթանակը գյումրեցիները տարել են «Փյունիկի» նկատմամբ՝ 2-0:

4․ Առաջնության աշնանային հատվածում «Շիրակը» թիմային նոր հակառեկորդ սահմանեց՝ մեկնարկային 10 հանդիպումներում (ներառյալ նաև «Գանձասար-Կապանի» հետ չեղարկված խաղը) այդպես էլ չճաշակելով հաղթանակի քաղցրությունը (2 ոչ-ոքի, 8 պարտություն, գնդակների տարբերությունը՝ 6-34): Նախկին հակառեկորդը գրանցվել էր 2010թ. առաջնության մեկնարկում, երբ «Շիրակը» Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ չէր հաղթել մեկնարկային 8 հանդիպումներում՝ պարտվելով մրցակիցներին:

«Ալաշկերտի» ելույթների ամփոփումն աշնանային հատվածում՝ 10 փաստով

«Շիրակը» կրկնեց ամենախոշոր հաշվով պարտության իր հակառեկորդը՝ 0-7 հաշվով զիջելով «Արարատ-Արմենիային»: Դա ընթացիկ առաջնությունում գրանցված ամենախոշոր հաշիվն է: Նախկինում շիրակցիները ՀՀ առաջնություններում 7 անպատասխան գնդակ էին ընդունել «Փյունիկից» (2006թ.) և «Միկայից» (2009թ.):

Գյումրեցիներն ընթացիկ առաջնությունում արդեն խոշոր հաշվով 6 պարտություն են կրել, ինչը մասնակից թիմերի մեջ յուրօրինակ տխուր ռեկորդ է: Այդ առումով «Շիրակի» համար ռեկորդային էր 2010 թ. առաջնությունը, որում թիմը խոշոր հաշվով 9 պարտություն էր կրել:

11 հանդիպումներից (ներառյալ նաև «Գանձասար-Կապանի» հետ չեղարկված խաղը) միայն մեկում շիրակցիները սեփական դարպասն անառիկ պահեցին, 6-ում գյումրեցիներին չհաջողվեց գոլ խփել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Արտակ Գրիգորյանի գոլն «Ալաշկերտին» հաղթանակ պարգևեց «Լոռիի» դեմ խաղում (տեսանյութ)

Դավիդ Դավիդյանն ստացավ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի աշնանային հատվածի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Երկրպագուների վերադարձը և հերթական կարևոր խաղերը․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 16-րդ տուրից առաջ

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրի և VBET Հայաստանի գավաթի 1/4 եզրափակիչի առաջին խաղերի ժամանակացույցը

Պետրոս Ավետիսյանը՝ «Նոայի» ֆուտբոլիստ

«Լոռին» «Ալաշկերտին» տեխնիկական պարտություն գրանցելու կոչ է արել

Պետրոս Ավետիսյանը վերադառնում է Հայաստան. պայմանագիրն արդեն ստորագրված է

«Արարատը» կրկնեց «Արարատ-Արմենիայի» ռեկորդային շարքը, Խաշմանյանի հոբելյանական հաղթանակը

«Արարատ» – «Արարատ-Արմենիա». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Արարատյան դերբի կամ 2 առաջատարների խաղ․ Ինչ է պետք իմանալ «Արարատ» – «Արարատ-Արմենիա» հանդիպումից առաջ

Արտակ Գրիգորյանի տպավորիչ ցուցանիշը․ այդ նվաճմանը մինչ այս հասել էր ընդամենը 13 ֆուտբոլիստ

2 խաղ, 1 գոլ, 1 կարմիր քարտ․ VBET Պրեմիեր լիգայում եռիշխանություն հաստատվեց (տեսանյութ)

«Լոռի» – «Ալաշկերտ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Շիրակ» – «Վան»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Բրազիլացի 30-ամյա ֆուտբոլիստը կխաղա Հայաստանում