fbpx
Բաժիններ

Արամ Դավթյան․ «Վահեն հաղթել է, ամոթ մրցավարներին»

Սոչիում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի գլխավոր մենամարտում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անվան գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Punch Boxing պրոմոութերական ընկերությունը ներկայացնող Վահե Սարուխանյանը մրցեց Ռուսաստանի ուժեղագույն բռնցքամարտիկներից մեկի՝ Պավել Մալիկովի հետ:

Մարտն անցավ Վահեի բացահայտ առավելությամբ, սակայն մրցավարների միավորներով գրանցվեց ոչ-ոքի արդյունք, իսկ լրացուցիչ մրցավարը հաղթանակը շնորհեց ռուս բռնցքամարտիկին, ով էլ դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ: Հաղթողի անունը հայտարարելուց հետո խառնաշփոթ սկսվեց ռինգում:

Punch Boxing պրոմոութերական ընկերության հիմանդիր, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Արամ Դավթյանը հենց ռինգում հանդես եկավ հայտարարությամբ.

«Ամեն ինչ տեղի ունեցավ այնպես, ինչպես սովորոբար լինում է Ռուսաստանում: Վահեն մաքուր հաղթանակ տոնեց, ես դա պատրաստ եմ ապացուցել: Սա Վահեի հաղթանակն է, մնացածը մեզ չի հետաքրքում: Ամոթ մրցավարներին»,-ասաց Դավթյանը:

Հիշեցնենք, որ նույն երեկոյի ընթացքում կարիերայի 10-րդ հաղթանակն է տոնել Գոռ Երիցյանը:

Գոռ Երիցյանի հաղթանակի, անարդար մրցավարության և առաջիկա ծրագրերի մասին երկուշաբթի օրը Երևանում կայանալիք մամուլի ասուլիսի ընթացքում կխոսի ՀԲՖ փոխնախագահ, Punch Boxing-ի հիմնադիր Արամ Դավթյանը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Գոռ Երիցյանը հաղթանակ է տարել

WBO վարկածով աշխարհի Մ23 չեմպիոն Գոռ Երիցյանը օգոստոսի 17-ին մենամարտ կանցկացնի

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները 2-ամսյա հավաք կանցկացնեն ԱՄՆ-ում

Գոռ Երիցյանը՝ նոկաուտով հաղթանակի մասին. «2-րդ հարվածից հետո հասկացա, որ մրցակիցը չի կարող կանգնել ոտքերի վրա»

WBC Armenia. Հատուկ գոտի կստեղծվի հայ բռնցքամարտիկների շրջանում լավագույններին պարզելու համար

Գոռ Երիցյանին 1 րոպե պահանջվեց մրցակցին նոկաուտի ենթարկելու համար

Վահե Սարուխանյանն ու Գոռ Երիցյանը մասնակցել են հայացքների մենամարտի (լուսանկարներ)

Գոռ Երիցյանը հաջորդ մենամարտը կանցկացնի փետրվարին

Գոռ Երիցյան․ «Հետագայում ավելի մեծ քայլերով եմ առաջ շարժվելու»

Գոռ Երիցյանը նվաճեց WBO վարկածով երիտասարների աշխարհի չեմպիոնի կոչումը

Նարեկ Աբգարյանը տոնեց 12-րդ հաղթանակը և շարունակում է անպարտելի մնալ

Կայացավ Գոռ Երիցյան-Ալվին Լագումբա հայացքների մենամարտը (լուսանկարներ)

Գոռ Երիցյանը՝ երիտասարդների աշխարհի չեմպիոնի գոտու համար մենամարտի մասին. «Ես վստահ եմ իմ ուժերի վրա»

Հայտնի է Գոռ Երիցյանի մրցակիցը երիտասարդների աշխարհի չեմպիոնի գոտու համար մենամարտում

Գոռ Երիցյանը կմենամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոնի գոտու համար

Հայաստանում կկայանա պրոֆեսիոնալ բռնցքամարտի աննախադեպ շոու. Punch Boxing-ի մամուլի ասուլիսը (տեսանյութ)