-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Թուրքիայի Գեբզե քաղաքում վերջնագիծը հատեց մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի առաջնությունը:
Պատանիների մրցաշարում առաջնության ավարտից մեկ տուր առաջ Արամ Հակոբյանը հավակնում էր մեդալի: Ցավոք, նրան չհաջողվեց մրցանակակիր դառնալ: Հակոբյանը հաշտություն կնքեց հնդիկ գրոսմայստեր Աբհիմանյու Պուրանիկի հետ և վաստակած 7,5 միավորով զբաղեցրեց 8-րդ տեղը:
Հայաստանի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը հաշտություն կնքելով չինացի Բայ Ցզինշի հետ, ևս վաստակեց 7,5 միավոր և լրացուցիչ գործակիցներով գրավեց 16-րդ տեղը:
Մանուել Պետրոսյանը պարտվեց ուզբեկ Նոդիրբեկ Յակուբոևին: Մանուելը 6,5 միավորով հանգրվանեց 35-րդ հորիզոնականում:
Ավարտական տուրում հայ պատանիներից միակ հաղթանակը տոնեց Շանթ Սարգսյանը, ով առավելության հասնելով թուրք Մելիհ Կանի նկատմամբ, 5,5 միավորով զբաղեցրեց 76-րդ տեղը:
Պատանիների մրցաշարում աշխարհի չեմպիոնի տիտղոսը դեռևս առաջնության ավարտից մեկ տուր առաջ նվաճել էր իրանցի գրոսմայստեր Պարհամ Մաղսուդլուն, ով ավարտական տուրում միակ պարտությունը կրեց: Նա 11 հնարավորից վաստակեց 9,5 միավոր:
2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրին 8,5-ական միավոր վաստակած հնդիկ գրոսմայստեր Աբհիմանյու Պուրանիկը և ռուսաստանցի Սերգեյ Լոբանովը:
Աղջիկների մրցաշարում Սիրանուշ Ղուկասյանը մրցաշարն ավարտեց հաղթանակով՝ առավելության հասնելով պերուացի Ալեյլա Իլարիոյի նկատմամբ: Սիրանուշը 7 միավորով զբաղեցրեց 15-րդ տեղը:
Աշխարհի չեմպիոնուհու տիտղոսը նվաճեց ռուսաստանցի Ալեքսանդր Մալցևսկայան, ով վաստակեց 8,5 միավոր: Նա լրացուցիչ գործակիցներով գերազանցեց արծաթե մեդալին արժանացած ուզբեկ շախմատիստուհի Գուլրուխբեգիմ Տոխիրջոնովային: 8 միավորով բրոնզե մրցանակակիր դարձավ վրացի Նինո Խոմերիկին:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո