-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Գրոսմայստեր Արամ Հակոբյանը հաջող հանդես եկավ ԱՄՆ-ում անցկացված շախմատի SPICE Cup միջազգային մրցաշարում:
9 հնարավորից վաստակած 6 միավորով հայ գրոսմայստերը 3-5-րդ տեղերը բաժանեց կուբացի Լա Բրուզոն Բատիստայի և ամերիկացի Յունյեսկի Քեսադա Պերեսի հետ՝ արժանանալով 1500 դոլար պարգևավճարի: Հակոբյանը 1,5 միավորով հետ մնաց մրցաշարի հաղթող, ուկրաինացի գրոսմայստեր Իլյա Նիժնիկից:
Արամ Հակոբյանը մրցաշարը սկսեց 3 անընդմեջ հաղթանակով, իսկ ընդհանուր առմամբ շահեց 4 պարտիա, նույնքան մրցախաղ ավարտեց ոչ-ոքի, միակ պարտությունը կրեց 2-րդ տեղը զբաղեցրած հունգարացի Բենջամին Գլեդուրայից:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո