-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
ՖԻԴԵ-ն հրապարակել է հոկտեմբերի վարկանիշային աղյուսակը, որի մեջ հաշվի առնված չեն օլիմպիադայում անցկացված մրցախաղերի արդյունքները: Լևոն Արոնյանը պահպանել է վարկանիշը (2780) և մեկ տեղով բարձրանալով, եզրափակում է լավագույն հնգյակը:
Վարկանիշային ցուցակը նախկինի պես գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը (2839), ով ևս պահպանել է վարկանիշը: Լավագույն հնգյակում են նաև Ֆաբիանո Կարուանան (2827), Շահրիյար Մամեդյարովը (2820) և Դին Լիժենը (2804):
ՖԻԴԵ-ի հոկտեմբերի վարկանիշային աղյուսակի 100 ուժեղագույնների շարքում տեղ են զբաղեցրել Հայաստանի ևս երկու ներկայացուցիչներ՝ Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը:
Գաբրիել Սարգսյանը ևս պահպանել է վարկանիշը (2691), սակայն 2 հորիզոնականով նահանջել է ու զբաղեցնում է 52-րդ տեղը: Իսկ ահա Հրանտ Մելքումյանը պահպանելով վարկանիշը (2660), մեկ տեղով բարձրացել է՝ զբաղեցնելով 85-րդ հորիզոնականը:
Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը պահպանել է թե վարկանիշը (2409), թե զբաղեցրած 54-րդ հորիզոնականը: Լիլիթ Մկրտչյանը թեև պահպանել է վարկանիշը (2384), սակայն 2 հորիզոնականով առաջադիմել է ու զբաղեցնում է 74-րդ հորիզոնականը:
Մինչև 20 տարեկան 100 ուժեղագույն շախմատիստների վարկանիշային աղյուսակում ամերիկահայ Սամուել Սևյանը 2634 վարկանիշով 7-րդ տեղում է, իսկ ռուսաստանցի Դավիթ Պառավյանը 2629 վարկանիշով 8-րդն է:
Հայաստանը ներկայացնող 3 շախմատիստներից լավագույն արդյունքն ունեցող հանրապետության մեծահասակների չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը 4-ով նվազեցրել է վարկանիշը (2593) և 14-րդ տեղից նահանջել է 17-րդ հորիզոնական:
Մինչև 20 տարեկանների աշխարհի փոխչեմպիոն, արագ շախմատի Հայաստանի չեմպիոն Մանուել Պետրոսյանը 7-ով նվազեցրել է վարկանիշը (2574) ու 3 հորիզոնականով նահանջելով, զբաղեցնում է 22-րդ տեղը: Իսկ ահա Արամ Հակոբյանը 11-ով ավելացնելով վարկանիշը (2565) 34-րդ տեղից բարձրացել է 27-րդ հորիզոնական:
Մինչև 20 տարեկան աղջիկների վարկանիշային աղյուսակում Հայաստանը ներկայացնում են երկու շախմատիստուհիներ: Աննա Սարգսյանը պահպանել է թե վարկանիշը (2331), թե զբաղեցրած 15-րդ հորիզոնականը:
Իսկ Սիրանուշ Ղուկասյանը 15-ով ավելացրել է վարկանիշը (2220) և 76-րդ տեղից բարձրացել է 61-րդ հորիզոնական:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո