fbpx

Արամ Հակոբյանը մրցանակային տեղերի հավակնորդների թվում է

Թուրքիայի Գեբզե քաղաքում վերջնագծին է մոտենում մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի առաջնությունը: Այսօր կայացան 9-րդ տուրի հանդիպումները:

Վիճակահանության քմահաճույքով 9-րդ տուրում միմյանց հետ մրցեցին մրցանակային տեղերի համար պայքարող Արամ Հակոբյանն ու Մանուել Պետրոսյանը, որոնք 6 միավորով հետապնդում էին առաջատարներին:

Այդ մրցախաղում հաջողությունն ուղեկցեց Արամ Հակոբյանին, ով հաղթանակի շնորհիվ վաստակեց 7 միավոր և մրցաշարի ավարտից երկու տուր առաջ նույնպիսի արդյունք ունեցող 4 շախմատիստների հետ հետապնդում է միանձնյա առաջատար, իրանցի գրոսմայստեր Պարհամ Մաղսուդլուին:

Վերջինս հերթական հաղթանակը տոնելով, իր մոտակա մրցակիցներից առաջ է անցել 1,5 միավորով և շատ մոտ է չեմպիոնի տիտղոսը նվաճելուն: Այնպես որ Հակոբյանը, ով ի դեպ մրցաշարում միակ պարտությունը կրել է հենց Մաղսուդլուից, կարող է հավակնել միայն 2-3-րդ տեղերին:

Իսկ ահա Մանուել Պետրոսյանը մրցաշարում առաջին պարտությունը կրելով, զգալիորեն դժվարացրեց մրցանակակիր դառնալու իր խնդիրը: Դրա համար նրան անհրաժեշտ է հաղթել ավարտական երկու տուրերում էլ: Մանուելն ունի 6 միավոր:

Վերջնագծի մատույցներում վերելքով է հանդես գալիս Հայաստանի գործող չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը, ով 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Նրա մրցակիցը նորվեգացի Բենջամին Հալդորսենն էր: Հայկը ևս վաստակեց 6 միավոր:

3 անընդմեջ պարտություններից հետո վերջապես կես միավոր վաստակեց Շանթ Սարգսյանը՝ հաշտություն կնքելով մոնղոլ Բյամբասուրեն Գարիդմագնայի հետ: Շանթն ունի 4 միավոր:

Աղջիկների մրցաշարում Սիրանուշ Ղուկասյանը ոչ-ոքի խաղաց չիլիացի Բելեն Գոմեսի հետ: Ղուկասյանը վաստակել է 5 միավոր:

Չեմպիոնուհու տիտղոսի համար պայքարը գնալով ավելի է սրվում: 9-րդ տուրից հետո աղյուսակը 7-ական միավորով գլխավորում են միանգամից 5 շախմատիստուհիներ:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Մեր առաջնության «ամենաբարեհամբույր» մրցակիցները․ Ամենահետաքրքիրը՝ «Բանանց» – «Շիրակ» խաղին ընդառաջ

Զավեն Անդրիասյանը նվաճեց գլխավոր մրցանակը

«Փյունիկը» «մոռացել» է հաղթելու մասին, «Բանանցն» էլ «ճախրում» է․ Ամենահետաքրքիրը՝ «Փյունիկ» – «Բանանց» խաղին ընդառաջ

Աշխարհի պատանեկան առաջնություն. Շանթ Սարգսյանի առաջատարի դիրքն անսասան է

Աշխարհի պատանեկան առաջնություն. Շանթ Սարգսյանն ու Աննա Սարգսյանն առաջատարների խմբում են

Արամ Հակոբյանն ու Սիրանուշ Ղուկասյանը բարելավել են ցուցանիշները ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

Էդվարդ Կպոդոն վերադառնում է Գյումրի․ Ամենահետաքրքիրը՝ «Շիրակ» – «Բանանց» խաղին ընդառաջ

Արամ Հակոբյանին չհաջողվեց մրցանակակիր դառնալ

Արամ Հակոբյանը մեդալների հավակնորդների թվում է

Արամ Հակոբյանն առաջատարներին հետապնդողների թվում է

Հայ շախմատիստներից միակ հաղթանակը տոնեց Մանուել Պետրոսյանը

Հայ շախմատիստներից լավագույնն Արամ Հակոբյանի արդյունքն է

Արամ Հակոբյանը զիջեց առաջատարի դիրքը

Արամ Հակոբյանն առաջատարների խմբում է

Հայաստանցի 5 շախմատիստներ սկսում են պայքարն աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար

«Կռիվ» է լինելու առաջատարի և փոխչեմպիոնի միջև․ Ամենահետաքրքիրը՝ «Բանանց» – «Փյունիկ» խաղին ընդառաջ