Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արամ Ոսկանյան. «Ինձ համար շատ ծանր է, քանի որ թիմի 9 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն»

18489919 1321128047940218 2767508829757869899 o 1 - Արամ Ոսկանյան. «Ինձ համար շատ ծանր է, քանի որ թիմի 9 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն»

«Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը «Շիրակից» կրած պարտությունից հետո (0-1) հետևյալ կարծիքն է հայտնել խաղի վերաբերյալ.

-Շնորհավորում եմ «Շիրակին»: Գիտակցում էինք, որ Գյումրիում բարդ հանդիպում է լինելու: Մեկ ամսում երկրորդ անգամ խաղացինք այստեղ: Առաջին խաղակեսում ճնշումը մեծ էր մրցակցի կողմից, նրանք ունեցան գոլային պահեր, իսկ մենք եթե գրոհներին ճիշտ ուղղություն տայինք, նույնպես ավելի սուր կլինեինք: Ամեն դեպքում, Հովհաննես Իլանգյոզյանն ունեցավ իր պահը, երբ լավ չկասեցրեց գնդակը, այլապես մեն-մենակ կմնար դարպասապահի դիմաց:

«Շիրակն» ակտիվ սկսեց երկրորդ կեսը, ինչը հաշիվն էր թելադրում: Մենք երկու գոլային պահ ունեցանք, որոնք ստեղծեցին Վահագն Այվազյանն ու Նորայր Գյոզալյանը: Եթե դրանք օգտագործեինք, խաղը լրիվ այլ ընթացք կունենար: Գոլի դրվագում հիանալի խաղաց Արամ Հայրապետյանը, պարզապես նրա՝ գնդակը հետ մղելուց հետո ճիշտ չարձագանքեցինք: Տղաներն այսօր խաղացին մեծ նվիրումով:

«Արարատի» հետ խաղի համեմատ մեկնարկային կազմում 6 փոփոխություն էիք կատարել: Դա ինչո՞վ էր պայմանավորված:

-Դա լավ կյանից չէ: Բազմաթիվ վնասվածքներ ունենք, կան խաղացողներ, ովքեր արդեն պետք է ապաքինվեն: Որպես մարզչի՝ ինձ համար շատ ծանր է, քանի որ թիմի 9 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն: Նրանցից 4-5-ը փորձառու տղաներ են, ովքեր շատ մեծ օգուտ կտային: Բայց մենք չենք ընկճվում: Այսօր մեկնարկային կազմում էին 19-20 տարեկան 4-5 ֆուտբոլիստներ: Հաշվի առնելով նրանց խաղային փորձը՝ նրանք այսօր բավական լավ հանդես եկան:

Իսկ վնասվածք ունեցող խաղացողները շարք կվերադառնա՞ն մինչ այս մրցաշրջանի ավարտը: 

-Կան ֆուտբոլիստներ, որ թե դժվար թե վերադառնան, բայց կան նաև խաղացողներ, ովքեր գուցե կարողանան օգտակար լինել վերջին խաղերում: Օրինակ՝ Նենադ Ինյացը փոքր վնասվածք ուներ, որոշեցինք ռիսկի չդիմել, որպեսզի չխորանա վնասվածքը:

Այսօր ամբողջ խաղի ընթացքում հաջողությամբ պաշտպանվեցիք, բայց խաղավերջում գոլ բաց թողեցիք: Դրա վերաբերյալ ի՞նչ կասեք:

-Եթե նայենք «Շիրակի» ելույթներին այս առաջնությունում, ապա այդ թիմը շատ թիմերի է հաղթել 1-0 հաշվով: Կրկնում եմ՝ մենք նոր թիմ ենք, ամեն ինչ պետք է կառուցենք պաշտպանությունից: Վերջին խաղերում թիմային պաշտպանությունից գոհ եմ: 4 խաղերից 2-ում անառիկ ենք պահել սեփական դարպասը: Այդ առումով առաջընթաց կա, բայց միայն պաշտպանությունով շատ բարդ է: Մյուս բաների համար էլ ժամանակ է պետք, մեկ ամիսը շատ քիչ է: Մանավանդ, որ անընդհատ ստիպված ենք փոփոխել կազմը:


    • Ընթերցեք նաև

Բարձրագույն խումբ. Ամառային բոլոր տրանսֆերները (թարմացվում է)

«Արմավիրի» ևս մեկ ֆուտբոլիստ հանդես կգա «Բանանցում»

«Գանձասար-Կապանը» եվրոգավաթում վերջին անգամ գոլ էր խփել ավելի քան 5 տարի առաջ

«Բանանցը» 2-րդ փորձից չկարողացավ անել այն, ինչ «Շիրակին» հաջողվել էր մեկ փորձից

«Բանանցն» ու «Լոռին» իրենց աջակցությունն են հայտնել Արթուր Վանեցյանին

«Բանանցը» երկրորդ խաղում նույնպես պարտվում է և լքում պայքարը (տեսանյութ)

ԵԼ. «Սարաևո»-«Բանանց». մեկնարկային կազմերը հայտնի են

ՀՖՖ-ն արձագանքել է Շիրակի՝ Բարձրագույն լիգա վերադառանալու որոշմանը

«Շիրակը» վերադառնում է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություն

Արամ Ոսկանյան. «Սարաևոյի» հետ պետք է խաղանք առաջին համարով» (տեսանյութ)

«Շիրակի» ևս մեկ ֆուտբոլիստ տեղափոխվեց «Արարատ-Արմենիա»

«Շիրակի» պայմանը ուժի մեջ է՝ չնայած ՀՖՖ-ից ստացած թույլտվությանը

ՀՖՖ-ն «Շիրակին» թույլ է տվել մասնակցել Բարձրագույն խմբի առաջնությանը

«Շիրակը» հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություն

Հայաստանի գավաթ. կայացավ 2018/19 մրցաշրջանի խաղարկության վիճակահանությունը

«Գանձասար-Կապանը» եվրոգավաթում անցկացրել է 11 խաղ՝ կրելով 10 պարտություն