Առանց ակումբի մնացած Մանջուկիչը կարող է վերադառնալ Ա սերիա - VNews
Բաժիններ

Առանց ակումբի մնացած Մանջուկիչը կարող է վերադառնալ Ա սերիա

Հարձակվող Մարիո Մանջուկիչը կարող է վերադառնալ Իտալիայի Ա սերիա: Այս մասին հաղորդում է Calciomercato․com-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ 34-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բոլոնիան»: Իտալական ակումբը խնդիրներ ունի հարձակման գծում: Խորվաթն այս պահին գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում:

Սեպտեմբերին տեղեկություններ էին տարածվել, որ Մանջուկիչին իր կազմում է ցանկանում տեսնել Մոսկվայի «Լոկոմոտիվը», սակայն ֆուտբոլիստը չէր կարողացել ակումբի հետ համաձայնության գալ պայմանագրի պայմանների շուրջ:

2018 թվականի աշխարհի փոխչեմպիոնը ձմռանն ազատ գործակալի կարգավիճակով միացել էր քաթարական «Ալ Դուհայլին»՝ ստորագրելով մինչև 2021 թվականը գործող պայմանագիր: Նա այդ թիմում անցկացրած 7 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ: Խորվաթ ֆուտբոլիստն ավելի վաղ հանդես է եկել «Բավարիայում», Մադրիդի «Ատլետիկոյում» և «Յուվենտուսում»:

«Այաքսի» նոր «ադամանդը», որի համար եվրոպական գրանդները պայքարի մեջ են մտել

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեսիի համար անգլիական նոր գնորդ է հայտնվել

«Բարսելոնայի» նոր թիրախը «Լիվերպուլի» աստղն է

Չալհանօղլուն կարող է շուտով դառնալ անգլիական ակումբի ֆուտբոլիստ

«Չելսին» նոր աստղային տրանսֆեր է նախապատրաստում

«Լիվերպուլը» ցանկանում է վան Դեյկի բացը լրացնել «նոր դե Լիխտով»

«Ռեալն» ու «Ինտերը» կարող են փոխանակում իրականացնել

«Բարսելոնան» արդեն 130 մլն. եվրո է վճարել Դեմբելեի դիմաց

Գործակալ. «Իսկոն ցանկանում է փորձել իրեն այլ առաջնությունում»

Ուպամեկանոն որոշում է ընդունել ապագայի վերաբերյալ

Զլատան. «Հանուն նրա՝ պատրաստ էի անվճար խաղալ «Բոլոնիայում»

Կուման․ «Չեմ պատկերացնում Մեսիին այլ ակումբում»

Կանավարոյի որդին տեղափոխվել է «Լացիո»

Հալանդի հայրը պատմել է որդու ծրագրերի մասին

Ռաֆայել Վարանը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

Աղբյուր. «Ման Սիթի» ձմռանը առաջարկ կկատարի Մեսիի համար

Սամուել Էտո՛օն մոտ է իսպանական ակումբում կարիերան վերսկսելուն