Առանց Պոգբայի․ «Ռեալի» 3 գլխավոր տրանսֆերային նպատակները - VNews
Բաժիններ

Առանց Պոգբայի․ «Ռեալի» 3 գլխավոր տրանսֆերային նպատակները

1228853662.jpg.0 - Առանց Պոգբայի․ «Ռեալի» 3 գլխավոր տրանսֆերային նպատակները
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 04:30

-

-

Մադրիդի «Ռեալը» մտադիր չէ ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը:

Ինչպես հաղորդում է AS պարբերականը, «Արքայական ակումբում» լիովին հրաժարվել են ֆրանսիացուն հրավիրելու մտքից: Ղեկավարության դիրքորոշումը չի փոխել նաև Պոգբայի վերջին հայտարարությունը, որով նա «երազանք» է անվանել մադրիդյան ակումբում խաղալու հնարավորությունը: Կիսապաշտպանը տարեկան ստանում է շուրջ 15 մլն եվրո աշխատավարձ, իսկ Իսպանիայի չեմպիոնը պատրաստ չէ այդպիսի պայմաններ առաջարկել 2018 թվականի աշխարհի չեմպիոնին:

«Ռեալի» համար առաջնահերթ է մնում «Ռենի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի և Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդի հետ պայմանագրեր ստորագրելը: 17-ամյա խաղացողին ցանկանում են հրավիրել 2021 թվականին, իսկ նորվեգացու տեղափոխությունը կփորձեն իրականացնել 2022 թվականին, երբ կավարտվի հարձակվող Կարիմ Բենզեմայի հետ գործող համաձայնագրի ժամկետը:

«Ռեալը» պահպանում է մեծ հետաքրքրությունը նաև ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի նկատմամբ։

Զիդանը հիասթափված է՝ իր նպատակներին չհասնելու պատճառով

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Անդրեաս Պերեյրայի աննման գոլը «Բրենտֆորդի» դեմ խաղում (տեսանյութ)

Դորտմունդի «Բորուսիան» նոր «7» համար ունի

Մբապեի հայտարարությունը, որ հուսահատեցնում է «Ռեալին». «Դա իմ երազանքն է»

Սկզբից Ռամոսը, հիմա Վարանը․ ինչու՞ «Ռեալը» նույն պահին հրաժարվեց իր պաշտպանության հենասյուներից

«Յուվենտուսը» շուտով կարող է հայտարարել 2 տրանսֆերի մասին

«Ռեալի» ֆուտբոլիստը վարակվել է կորոնավիրուսով

ՉԼ հաղթողը՝ ավելի հզո՞ր. 3 «բոմբ» տրանսֆերներ, որ սպառնում է անել «Չելսին»

Կումանը չեղարկել է 2 տրանսֆեր

Ջո Հարթը մոտ է «Տոտենհեմից» հեռանալուն

«Յուվենտուսում» որոշում են կայացրել Կիեզայի վերաբերյալ

«Չելսին» աստղաբաշխական առաջարկ է արել «Ինտերին» Լուկակուի համար

Ռեշֆորդի ու «Մանչեսթեր Յունայթեդի» մյուս աստղերի հորդորը Պոգբային

Վարանի հեռանալու պատճառներից մեկը Մբապեի տրանսֆերն է․ Պերեսն անցնում է գործի

«Մանչեսթեր Սիթին» առաջին առաջարկն է պատրաստում Գրիլիշի համար

«Արսենալը» ծրագրում է գնել թոփ հարձակվողի

Կունդեն համաձայնության հասավ անգլիական գրանդի հետ