-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
VNews.am-ը շարունակում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ առաջնության աշնանային հատվածում թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք «Լոռիին»:
1․ Բարձրագույն խմբում 3-րդ մրցաշրջանն անցկացնող «Լոռին» 29-րդ առաջնության աշնանային հատվածն ավարտեց 4-րդ հորիզոնականում: Նոր գլխավոր մարզչի՝ իսրայելցի մասնագետ Ալբերտ Սոլոմոնովի գլխավորությամբ կազմը գրեթե լիովին փոփոխած «Լոռին» փաստացի 10 խաղ անցկացրեց, որից «Գանձասար-Կապանի» հետ հանդիպման արդյունքը (0-1) չեղյալ համարվեց: Փոխարենը վանաձորցիներին 0-3 հաշվով տեխնիկական պարտություն գրանցվեց «Ուրարտուի» հետ մեկնարկային խաղին չներկայանալու համար: Այսպիսով, մրցաշարային աղյուսակում «Լոռիի» անվան դիմաց 17 միավոր գրանցվեց (+5=2-3, 11-11), ինչը հնարավոր միավորների 56,6 տոկոսն է:
Նախորդ մրցաշրջանի 10 խաղից հետո «Լոռին» իսպանացի մասնագետ Դավիդ Կամպանյայի գլխավորությամբ իր ակտիվում 18 միավոր (+5=3-2, 12-12) ուներ:
«Արարատի» ելույթների ամփոփումն աշնանային հատվածում՝ 10 փաստով
2. Սեփական հարկի տակ անցկացրած 6 հանդիպումներում «Լոռին» վաստակեց 10 միավոր (+3=1-2, 6-5), ինչը հնարավոր միավորների 55,5 տոկոսն է: Վանաձորում «Լոռին» նվազագույն հաշվով պարտվել է միայն «Վանին» և «Արարատ-Արմենիային»:
Հյուրընկալվելիս անցկացրած 4 հանդիպումներում վանաձորցիներն իրենց օգտին գրանցեցին 7 միավոր (+2=1-1, 5-6), ինչը հնարավոր միավորների 58,3 տոկոսն է: Հետաքրքիր է, որ մրցակիցների հարկի տակ «Լոռին» միևնույն 2-1 հաշվով հաղթել է «Վանին» և «Արարատ-Արմենիային», որոնց պարտվել էր սեփական հարկի տակ: Իսկ միակ անհաջողությունն «Ուրարտուից» կրած տեխնիկական պարտությունն էր:
3․ Առաջնության աշնանային հատվածում «Լոռին» 3 խաղ անպարտելի մնաց՝ վաստակելով 7 միավոր: Միայն 2 խաղում («Փյունիկ»՝ 1-0, «Արարատ»՝ 1-0) «Լոռիի» դարպասն անառիկ մնաց: Իսկ ահա «Վանի» և «Արարատ-Արմենիայի» հետ սեփական հարկի տակ կայացած խաղերում «Լոռիին» չի հաջողվել գրավել մրցակիցների դարպասը՝ պարտվելով նվազագույն հաշվով: Միայն «Շիրակին» է հաջողվել մեկից ավելի գոլ խփել «Լոռիին»՝ 2 անգամ գրավելով վանաձորցիների դարպասը: Սակայն այդ գոլերը շիրակցիներին չեն փրկել պարտությունից (2-3):
«Արարատ-Արմենիայի» ելույթների ամփոփումն աշնանային հատվածում՝ 10 փաստով
4․ «Լոռիի» մասնակցությամբ հանդիպումներում ընդամենը 2 11մ հարված է նշանակվել է, 2-ն էլ՝ թիմի դարպասին: Արտյոմ Գոմելկոյի պաշտպանած դարպասը գրավել են «Արարատ-Արմենիայի» հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն և գանձասարցի Վբեյմար Անգուլոն:
5․ «Լոռիի» խփած 11 գոլերի հեղինակներ դարձան 7 ֆուտբոլիստներ: Հայերից իր օգտին գոլ է գրանցել միայն Արամ Քոչարյանը՝ բացելով գոլերի հաշիվը «Լոռիում»: Ալեքսիս Ջիմի-Բենդը, Նաոր Աբուդին, Տիմուր Ռուդոսելսկին, Ալմոգ Օհայոնը և Պավել Օսիպովը բացեցին գոլերի հաշիվը ՀՀ առաջնություններում, իսկ Կլաուդիր Մարինի Ջունիորն առաջին գոլերը խփեց «Լոռիի» կազմում: Հենց նա էլ 3 գնդակով թիմում ամենաարդյունավետն է առաջնության աշնանային հատվածում:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո