fbpx

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Արարատը» եզրափակչի ուղեգրի լուրջ հայտ ներկայացրեց

Այս տարի լրանում է հայկական ֆուտբոլի երբեմնի դրոշակակիր Երևանի «Արարատի» փառահեղ հաղթանակի 45-ամյակը: 1973թ. հայկական ֆուտբոլի տարեգրությունում մի նոր վառ ու անկրկնելի էջ գրվեց: «Արարատն» իսկական մարզական սխրանք գործեց՝ նվաճելով խորհրդային ֆուտբոլի ամենապատվավոր տիտղոսները՝ երկրի չեմպիոնի ոսկե մեդալներն ու բյուրեղապակյա գավաթը:

VNews.am-ը փառահեղ հաղթանակի 45-ամյակի կապակցությամբ շարունակում է մրցաշրջան-73-ում «Արարատի»  ելույթների մասին պատմող հոդվածաշարի տպագրությունը, ինչն անկասկած հաճելի հուշեր կարթնացնի ֆուտբոլասերներից շատերի մոտ:

Էդուարդ Մարգարովի հաղթական գոլը

«Դնեպր» Դնեպրոպետրովսկ«Արարատ»՝  0-1 (00)

1 օգոստոսի, «Մետեոր» մարզադաշտ,  36 հազար հանդիսական:

Մրցավար՝  Վիկտոր Լուշին (Մոսկվա):

«Դնեպր» – Լեոնիդ Կոլտուն, Ստանիսլավ Եվսեենկո (Յուրի Սոլովյով, 61), Վադիմ Իվանով, Վլադիմիր Ֆեդորենկո, Պյոտր Նայդա, Վիկտոր Մասլով, Սերգեյ Սկլյար, Անատոլի Գրինկո, Անատոլի Պիլիպչուկ (Վիկտոր Նազարով, 46), Ալեքսեյ Խրիստյան, Վալերի Պորկույան:

«Արարատ» – Ալյոշա Աբրահամյան, Սուրեն Մարտիրոսյան, Արմեն Սարգսյան, Արկադի Հարությունյան, Նորայր Մեսրոպյան, Արկադի Անդրեասյան, Սերգեյ Բոնդարենկո, Լևոն Իշտոյան, Էդուարդ Մարգարով, Հովհաննես Զանազանյան, Նազար Պետրոսյան:

Գոլը՝ Մարգարով  62՛:

Առաջնության 18-րդ տուրում Դնեպրոպետրովսկում հետխաղյա 11մ հարվածներով զիջելով «Դնեպրին», ընդամենը 3 օր անց «Արարատը» կրկին դուրս եկավ «Մետեոր» մարզադաշտի խաղադաշտ՝ անցկացնելու ԽՍՀՄ գավաթի կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը:

Նախորդ խաղում մրցակիցները միմյանց արդեն լավ ուսումնասիրել էին, ուստի գավաթային մրցավեճը սկսվեց առանց հետախուզության: Նախորդ խաղի համեմատ «Արարատի» կազմում մեկ փոփոխություն էր կատարվել: Դաշտի կենտրոնական հատվածում կրկին իր մշտական տեղն էր զբաղեցրել թիմի ավագ Հովհաննես Զանազանյանը: Վնասվածք ստացած Նիկոլայ Ղազարյանի բացակայությամբ «Արարատի» առջևի գծում գործում էին Էդուարդ Մարգարովն ու Լևոն Իշտոյանը, որոնց գրոհների ժամանակ միանում էր նաև Նազար Պետրոսյանը:

«Արարատի» կիսապաշտպանական օղակի ֆուտբոլիստներն օգտագործելով իրենց արագաշարժությունը, անհատական տեխնիկան և մանևրելու ունակությունը, պահպանում էին թիմի համար ձեռնտու տեմպը՝ անսպասելի փոխանցումներով հաճախակի գրոհների նետելով հարձակվողներին:

«Դնեպրի» ֆուտբոլիստներն էլ ձգտում էին Աբրահամյանի դարպասին վտանգավոր պահեր ստեղծել: Նրանց հաջողվեց երկու անգամ լրջորեն սպառնալ «Արարատի» դարպասին, սակայն Աբրահամյանը չեզոքացրեց վտանգը:

Ընդմիջումից հետո արարատցիները լիովին տիրեցին նախաձեռնությանը: Տպավորիչ էր Զանազանյանի հեռահար հարվածը, որից հետո գնդակը սուրաց-անցավ դարպասաձողի վրայով: Մի քանի րոպե անց խաղարկելով անկյունայինը, Մեսրոպյանը ճիշտ գնահատելով իրավիճակը, խելամիտ փոխանցում կատարեց տուգանային հրապարակում գտնվող Մարգարովին, որն ընթացքից գնդակը մխրճեց դարպասը:

Ամեն ինչ կատարվեց շատ արագ և հմտորեն, ուստի Կոլտունը չհասցրեց նույնիսկ տեղից շարժվել: Գավաթի մրցաշարում դա Մարգարովի արդեն 4-րդ գնդակն էր:

Հաշվի մեջ առաջ անցնելով, արարատցիները բավարարվեցին ձեռք բերածով: Սակայն նրանք չանցան պաշտպանության, այլ սկսեցին գնդակ պահել, միմյանց կատարած հստակ փոխանցումներով գցել խաղի տեմպը, հանդիպումը տանել իրենց ձեռնտու հունով: Եվ դա արարատցիներին հաջողվեց:

Գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթելով «Դնեպրին», «Արարատը» եզրափակչի ուղեգրի նվաճման լուրջ հայտ ներկայացրեց: Երկու շաբաթ անց մրցակիցները պետք է գավաթային մրցավեճը շարունակեին Երևանում:

Իսկ մինչ այդ արարատցիներին բավական դժվարին մրցախաղեր էին սպասում երկրի առաջնությունում: Դրանցից առաջինը կայանալու էր գավաթային խաղից ընդամենը 3 օր անց՝ օգոստոսի 4-ին Լվովում, «Արարատի» համար դժվարին մրցակից հանդիսացող «Կարպատների»  հետ:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում, Instagram-ում և Telegram-ում:


«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Շախտյորին» չհաջողվեց վրեժխնդիր լինել

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Արարատը» նվաճեց բյուրեղապակյա գավաթը

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Վերջին փորձամրցումը գավաթի եզրափակչից առաջ

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Չենպիոնական մրցավազքը շարունակվեց

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Հաղթանակ գրոհային ոճով

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Հաղթանակ չեմպիոնի հարկի տակ

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Կայրաթն» «Արարատին» կրկին առաջատար դարձրեց

Նախագահի ցավակցական խոսքը Ալյոշա Աբրահամյանի մահվան կապակցությամբ

Հայկական ֆուտբոլի լավագույն դարպասապահը. Ալյոշա Աբրահամյան

Ալյոշա Աբրահամյանի հոգեհանգստի արարողությունը՝ օգոստոսի 28-ին

Կյանքից հեռացել է լեգենդար Ալյոշա Աբրահամյանը

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Արարատը» զիջեց առաջատարի դիրքը

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. 19 տարի անց «Արարատը» կրկին գավաթի եզրափակչում է

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Կարպատները» ֆիզիկապես գերազանցեց «Արարատին»

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Արարատի» հաղթարշավն ընդհատվեց

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Եվս մեկ քայլ գավաթի նվաճման ճանապարհին