fbpx

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Կայրաթն» «Արարատին» կրկին առաջատար դարձրեց

Այս տարի լրանում է հայկական ֆուտբոլի երբեմնի դրոշակակիր Երևանի «Արարատի» փառահեղ հաղթանակի 45-ամյակը: 1973թ. հայկական ֆուտբոլի տարեգրությունում մի նոր վառ ու անկրկնելի էջ գրվեց: «Արարատն» իսկական մարզական սխրանք գործեց՝ նվաճելով խորհրդային ֆուտբոլի ամենապատվավոր տիտղոսները՝ երկրի չեմպիոնի ոսկե մեդալներն ու բյուրեղապակյա գավաթը:

VNews.am-ը փառահեղ հաղթանակի 45-ամյակի կապակցությամբ շարունակում է մրցաշրջան-73-ում «Արարատի»  ելույթների մասին պատմող հոդվածաշարի տպագրությունը, ինչն անկասկած հաճելի հուշեր կարթնացնի ֆուտբոլասերներից շատերի մոտ:

Պատմությունը կրկնվեց

«Արարատ»  – «Կայրաթ» Ալմա Աթա ՝  4-0 (2-0)

Երևան, 1 սեպտեմբերի, «Հրազդան» մարզադաշտ, 40 հազար հանդիսական:

Մրցավար՝ Իոսիֆ Սամուսենկով (Մոսկվա):

«Արարատ» – Ալյոշա Աբրահամյան – 5, Սուրեն Մարտիրոսյան – 4, Արմեն Սարգսյան – 4, Ալեքսանդր Կովալենկո – 4, Նորայր Մեսրոպյան – 4, Արկադի Անդրեասյան – 4 (Սերգեյ Պողոսյան, 61 – ա/գ), Սերգեյ Բոնդարենկո – 4, Լևոն Իշտոյան – 4, Էդուարդ Մարգարով – 4, Հովհաննես  Զանազանյան – 4, Նիկոլայ Ղազարյան – 4 (Նազար Պետրոսյան, 65 – ա/գ):

«Կայրաթ» – Կուրալբեկ Օրդաբաև – 3, Վալերի Կրուգլիխին – 4, Ալեքսանդր Ժույկով – 4, Սեիլդա Բայշակով – 3, Վլադիմիր Ալտուխով – 3, Վիկտոր Կոտկով – 4, Վլադիսլավ Մարկին – 3, Վալերի Երկովիչ – 3 (Վլադիմիր Չեբոտարյով, 46 – 3), Սերգեյ Ռոժկով – 3, Անատոլի Իոնկին – 4, Վլադիմիր Լիխոշերստնիխ – 3:

Գոլերը՝  Բոնդարենկո  26՛, Իշտոյան 43՛, 65՛, Մարգարով  55՛:

Զգուշացվեցին Աբրահամյանը, Ալտուխովը և Ռոժկովը:

Առաջնության նախորդ 4 տուրերում միավոր չվաստակելով, «Արարատը» Կիևի «Դինամոյին» էր զիջել առաջատարի դիրքը: Եվ ահա սեպտեմբերի 1-ին «Կայրաթի» հետ կայանալիք առաջնության 22-րդ տուրի խաղում արարատցիներին լավ հնարավորություն էր ընձեռվել կրկին գլխավորելու մրցաշարային աղյուսակը, քանի որ ավելի վաղ տուրի հանդիպումն անցկացրած Կիևի «Դինամոն» Մոսկվայում 1-2 հաշվով պարտվել էր «Սպարտակին»:

Եվ արարատցիները հիանալի օգտագործեցին առաջատարի դերը ստանձնելու ընձեռված հնարավորությունը: Եվ այդ հարցում կրկին օգնության եկավ «Կայրաթը»: Հետաքրքիր զուգադիպությամբ «Արարատն» առաջնությունում առաջին անգամ առաջատարի դերը ստանձնել էր 9-րդ տուրում Ալմա Աթայում «Կայրաթին» 4-1 հաշվով հաղթելուց հետո:

Այդ խաղից հետո «Արարատը» մրցաշարային աղյուսակը գլխավորել էր մինչև 21-րդ տուրը, որում պարտվել էր Կիևի «Դինամոյին» ու վերջինիս էր զիջել առաջատարի դիրքը: Եվ ահա կրկին հաղթելով «Կայրաթին», «Արարատը» գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Այնպես որ, պատմությունը կրկնվեց:

Իհարկե, արարատցիների համար հեշտ չէր հաղթահարել հոգեբանական արգելքը, որ ստեղծվել էր նախորդ հանդիպումներում կրած անհաջողություններից հետո: Եվ հենց դա էր պատճառը, որ «Կայրաթի» հետ հանդիպման խաղասկզբում նրանք մի տեսակ կաշկանդված էին գործում:

Իսկ հյուրերը բավական ագրեսիվ սկսեցին հանդիպումը: Արդեն 2-րդ րոպեին Ռոժկովը քիչ էր մնացել բացեր հաշիվը, սակայն անձնուրաց խաղաց Աբրահամյանը՝ ոտքերի առջևից վերցնելով գնդակը: Քիչ անց Աբրահամյանը ևս մեկ անգամ փրկեց թիմին վերահաս գոլից, երբ դարպասի դիմաց հայտնվեց Իոնկինը: 10 րոպե անց «Արարատի» դարպասապահը կրկին փայլեց իր վարպետությամբ՝ հետ մղելով Լիխոշերստնիխի վտանգավոր հարվածը:

Աբրահամյանի գերազանց խաղն ըստ արժանվույն գնահատվեց մարզիչների կողմից: Նա արարատցիներից միակն էր, ով արժանացավ 5 գնահատականի:

Բարեբախտաբար, արարատցիներն աստիճանաբար ուշքի եկան, վերագտան իրենց բնորոշ խաղն ու կարողացան գրավել մրցակցի դարպասը: 26-րդ րոպեին Անդրեասյանի անհատական անցումից հետո գնդակը հասցեագրվեց հյուրերի տուգանային հրապարակ և Բոնդարենկոն հուժկու հարվածով բացեց հաշիվը:

Մինչև ընդմիջման գնալն Իշտոյանը կրկնապատկեց հաշիվը՝ գլխի հարվածով եզրափակելով Մեսրոպյանի սրընթաց անցումից հետո կատարված փոխանցումը:

2-րդ խաղակեսում արարատցիների առավելությունը մրցակցի նկատմամբ արդեն ակնհայտ էր: Մարգարովն ու Իշտոյանը ևս երկու անգամ գրավեցին «Կայրաթի» դարպասը՝ ապահովելով «Արարատի» խոշոր հաշվով հաղթանակը:

Այսպիսով, «Արարատն» ընդամենը մեկ տուր անց կրկին իրեն վերադարձրեց առաջատարի դիրքը, որն այլևս մինչև առաջնության ավարտը ոչ մեկին չզիջեց:

Աշոտ Հայրապետյան

 

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Արարատը» նվաճեց նաև չեմպիոնական բարձունքը

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Վերջին վճռորոշ քայլը դեպի չեմպիոնական բարձունքը

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Կամային հաղթանակ, որն ավելի իրական դարձրեց չեմպիոնության նվաճումը

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Շախտյորին» չհաջողվեց վրեժխնդիր լինել

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Արարատը» նվաճեց բյուրեղապակյա գավաթը

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Վերջին փորձամրցումը գավաթի եզրափակչից առաջ

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Չենպիոնական մրցավազքը շարունակվեց

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Հաղթանակ գրոհային ոճով

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Հաղթանակ չեմպիոնի հարկի տակ

Նախագահի ցավակցական խոսքը Ալյոշա Աբրահամյանի մահվան կապակցությամբ

Հայկական ֆուտբոլի լավագույն դարպասապահը. Ալյոշա Աբրահամյան

Ալյոշա Աբրահամյանի հոգեհանգստի արարողությունը՝ օգոստոսի 28-ին

Կյանքից հեռացել է լեգենդար Ալյոշա Աբրահամյանը

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Արարատը» զիջեց առաջատարի դիրքը

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. 19 տարի անց «Արարատը» կրկին գավաթի եզրափակչում է

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Կարպատները» ֆիզիկապես գերազանցեց «Արարատին»