fbpx

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Վերջին վճռորոշ քայլը դեպի չեմպիոնական բարձունքը

Այս տարի լրանում է հայկական ֆուտբոլի երբեմնի դրոշակակիր Երևանի «Արարատի» փառահեղ հաղթանակի 45-ամյակը: 1973թ. հայկական ֆուտբոլի տարեգրությունում մի նոր վառ ու անկրկնելի էջ գրվեց: «Արարատն» իսկական մարզական սխրանք գործեց՝ նվաճելով խորհրդային ֆուտբոլի ամենապատվավոր տիտղոսները՝ երկրի չեմպիոնի ոսկե մեդալներն ու բյուրեղապակյա գավաթը:

VNews.am-ը փառահեղ հաղթանակի 45-ամյակի կապակցությամբ շարունակում է մրցաշրջան-73-ում «Արարատի»  ելույթների մասին պատմող հոդվածաշարի տպագրությունը, ինչն անկասկած հաճելի հուշեր կարթնացնի ֆուտբոլասերներից շատերի մոտ:

Ոսկե մեդալների համար պայքարը գործնականում հանգուցալուծվեց

ԲԿՄԱ Մոսկվա –  «Արարատ»՝ 0-1 (0-1)

Մոսկվա, 24 հոկտեմբերի, «Դինամո» մարզադաշտ, 8 հազար հանդիսական:

Մրցավար՝ Վլադիմիր Ալով (Լենինգրադ):

ԲԿՄԱ – Լեոնիդ Շմուց, Վալենտին Ուտկին, Վլադիմիր Բաբենկո, Վլադիմիր Կիսլյակով, Վլադիմիր Կապլիչնի, Սերգեյ Շլապակ, Ֆարիդ Խիսամուտդինով (Բորիս Կոպեյկին, 58), Ալեքսանդր Սյոմին, Վլադիմիր Ֆեդոտով, Ալեքսանդր Կոզլովսկիխ, Վլադիմիր Դուդարենկո:

«Արարատ» – Ալյոշա Աբրահամյան, Սանասար Գևորգյան, Արմեն Սարգսյան, Ալեքսանդր Կովալենկո, Նորայր Մեսրոպյան, Արկադի Անդրեասյան, Սերգեյ Բոնդարենկո, Լևոն Իշտոյան, Էդուարդ Մարգարով (Նազար Պետրոսյան, 73), Սերգեյ Պողոսյան, Նիկոլայ Ղազարյան (Սուրեն Մարտիրոսյան, 89):

Գոլը՝ Իշտոյան  33՛:

Մինսկի «Դինամոյի» հետ հանդիպումից 4 օր անց «Արարատը» Մոսկվայում 29-րդ տուրի հանդիպումն անցկացրեց ԲԿՄԱ-ի հետ: Այդ օրը տեղի էին ունենում եվրոպական երեք գավաթների մրցաշարերի հերթական փուլի հանդիպումները, ուստի առաջնության 29-րդ տուրի մյուս խաղերը խաղացանկով նշանակված էին հոկտեմբերի 28-ին: Իսկ այդ օրն «Արարատն» առաջնության վերջին խաղում սեփական հարկի տակ հյուրընկալելու էր «Զենիթին»:

Փաստորեն, «Արարատն» ու ԲԿՄԱ-ն առաջինն էին հատելու վերջնագիծը, մինչդեռ առաջնության ավարտական տուրի հանդիպումները կայանալու էին նոյեմբերի 1-ին և 2-ին: Այնպես որ հաղթանակի դեպքում «Արարատը» ևս մեկ վճռորոշ քայլ կկատարեր դեպի չեմպիոնական բարձունքը՝  3 միավորով գերազանցելով Կիևի «Դինամոյին»:

Տարիներ շարունակ ԲԿՄԱ-ն արարատցիների համար ամուր «ընկույզ» էր համարվում և ամենաանհարմար մրցակիցն էր: Բավական է նշել, որ մինչև 1970թ. «Արարատին» ոչ մի կերպ չէր հաջողվում հաղթել բանակայիններին՝  անցկացրած 18 հանդիպումներից միայն 5-ն ավարտելով ոչ-ոքի:

Առաջին հաղթանակն «Արարատը» տոնել էր միայն 1970թ., այն էլ Մոսկվայում (2-1), իսկ ահա հաջորդ մրցաշրջանից սկսած մրցակիցների միջև կայացած 5 հանդիպումներն էլ ավարտվել էին արարատցիների հաղթանակով ընդհանուր 6-0 հաշվով: Բացի այդ էլ, 1971թ. սկսած «Արարատը» Մոսկվայում մոսկովյան թիմերի հետ մրցավեճում անպարտելի էր: Վիճակագրությունն իրոք հուսադրող էր:

Թեև անբարենպաստ եղանակին, ձյունապատ խաղադաշտում բավական հետաքրքիր ու սուր մրցակցություն ծավալվեց: Արդեն 2-րդ րոպեին պաշտպան Ուտկինը եզրային անցումից հետո վտանգավոր փոխանցում կատարեց տուգանային հրապարակ, սակայն Դուդարենկոն մի ակնթարթ ուշացավ, այլապես գնդակը կարող էր հայտնվել «Արարատի» դարպասում:

Շուտով արարատցիներն էլ վտանգավոր պահ ստեղծեցին մրցակցի դարպասին, սակայն Պողոսյանի հարվածը շեղ ստացվեց: 29-րդ րոպեին Մարգարովը խորքից ճշգրիտ փոխանցումով Իշտոյանին գրոհի նետեց: Վերջինս արագորեն շրջանցելով Կապլիչնուն, դուրս եկավ դարպասապահի դիմաց, սակայն հարվածը մի փոքր շեղ ստացվեց:

Մի քանի րոպե անց Իշտոյանը կրկին հայտնվեց հարվածային դիրքում ու այս անգամ հաջողությամբ եզրափակեց Պողոսյանի և Մարգարովի մասնակցությամբ կազմակերպված գրոհը:

Բաց թողած գոլից հետո բանակայինները զգալիորեն աշխուժացան: Թեև նրանց հարվածները նպատակին չէին հասնում, սակայն լարվածության մեջ էին պահում մեր դարպասապահին ու պաշտպաններին:

Երկրորդ խաղակեսը ևս անցավ փոխնիփոխ գրոհներով: Բանակայիններն ամեն կերպ ջանում էին վերականգնելու հավասարակշռությունը: Վտանգավոր էր Ֆեդոտովի հուժկու հարվածը, որից հետո գնդակը սուրաց-անցավ դարպասի հորիզոնական ձողի վրայով:

Արարատցիները որոշ ժամանակ նահանջել ու հստակ պաշտպանվում էին՝ հարմար առիթը բաց չթողնելով կտրուկ հակագրոհներ կազմակերպելու: Դրանցից մեկը 87-րդ րոպեին կարող էր նոր հաջողություն բերել արարատցիներին: Անդրեասյանը հարվածի դուրս բերեց Ղազարյանին, սակայն վերջինս չօգտագործեց հարմար պահը: Արարատցիները խաղը հասցրին հաղթական ավարտի:

Անչափ կարևոր այդ հաղթանակի շնորհիվ «Արարատը» Կիևի «Դինամոյից» միավորների տարբերությունը հասցրեց 3-ի և չեմպիոնի տիտղոսը նվաճելու լուրջ հայտ ներկայացրեց: Ճիշտ է, «Դինամոն» մեկ խաղ պակաս էր անցկացրել, սակայն ուկրաինացի ֆուտբոլիստներին ծանր մրցախաղեր էին սպասում Ալմա Աթայում և Տաշքենդում: Իսկ «Արարատին» անհրաժեշտ էր հոկտեմբերի 28-ին «Հրազդանում» հաղթել «Զենիթին» և պաշտոնապես հռչակվել երկրի չեմպիոն:

Աշոտ Հայրապետյան

 

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Արարատը» նվաճեց նաև չեմպիոնական բարձունքը

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Կամային հաղթանակ, որն ավելի իրական դարձրեց չեմպիոնության նվաճումը

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Շախտյորին» չհաջողվեց վրեժխնդիր լինել

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Արարատը» նվաճեց բյուրեղապակյա գավաթը

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Վերջին փորձամրցումը գավաթի եզրափակչից առաջ

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Չենպիոնական մրցավազքը շարունակվեց

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Հաղթանակ գրոհային ոճով

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Հաղթանակ չեմպիոնի հարկի տակ

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Կայրաթն» «Արարատին» կրկին առաջատար դարձրեց

Նախագահի ցավակցական խոսքը Ալյոշա Աբրահամյանի մահվան կապակցությամբ

Հայկական ֆուտբոլի լավագույն դարպասապահը. Ալյոշա Աբրահամյան

Ալյոշա Աբրահամյանի հոգեհանգստի արարողությունը՝ օգոստոսի 28-ին

Կյանքից հեռացել է լեգենդար Ալյոշա Աբրահամյանը

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Արարատը» զիջեց առաջատարի դիրքը

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. 19 տարի անց «Արարատը» կրկին գավաթի եզրափակչում է

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Կարպատները» ֆիզիկապես գերազանցեց «Արարատին»