«Արարատ-Արմենիան» ամենամեծ թռիչքն է գրանցել IFFHS-ի վարկանիշային աղյուսակում - VNews
Բաժիններ

«Արարատ-Արմենիան» ամենամեծ թռիչքն է գրանցել IFFHS-ի վարկանիշային աղյուսակում

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) ներկայացրել է 2019թ. արդյունքներով ֆուտբոլային լիգաների և ակումբների իր դասակարգումը:

«Արարատ-Արմենիան» կազմակերպության կողմից դիտարկված ակումբների ցանկում ամենամեծ թռիչքն է կատարել՝ 1542-րդ տեղից բարձրանալով 233-րդ տեղ: Հրապարակվել է առաջին 606 տեղերը զբաղեցրած ակումբները, որի մեջ հայկական ակումբներից հայտնվել է միայն «Արարատ-Արմենիան»: Վրացական ակումբներից «Դինամո Թբիլիսին» 161-րդն է, «Սաբուրթալոն»՝ 198-րդը, «Չիխուրան»՝ 321-րդը: Առաջին տեղը զբաղեցրել է Չեմպիոնների լիգան նվաճած «Լիվերպուլը», հաջորդում են «Բարսելոնան», «Մանչեսթեր Սիթին», «Ֆլամենգոն», «Սելթիկը»:

Կազմակերպության մեթոդաբանությամբ բոլոր միջազգային ու տեղական մրցաշարերում հաղթանակի, ոչ-ոքիի ու պարտության համար սահմանված են միավորներ ըստ մրցաշարի մակարդակի, միավորների հանրագումարով էլ որոշվում է թիմերի տեղը դասակարգման աղյուսակում:

IFFHS-ը աշխարհի ուժեղագույն լիգա է համարում Անգլիայի Պրեմիեր լիգան, հաջորդում են Բրազիլիայի, Իսպանիայի, Իտալիայի առաջնությունները: Հայաստանի առաջնությունը բարձրացել է դասակարգման մեջ 16 հորիզոնականով և այժմ 80-րդն է՝ զիջելով հարևան Ադրբեջանին (56-րդ տեղ) և Վրաստանին (51-րդ տեղ):

Հայաստանը՝ եվրոպական ֆուտբոլային քարտեզում. 7 ուշագրավ կետ ՈՒԵՖԱ-ի նոր զեկույցից

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կլոպ․ «Որևէ շանս չունեինք Կոուտինյոյին հեռու պահելու «Բարսելոնա» տեղափոխությունից»

Որքան կորուստ կկրեն ԱՊԼ-ի ակումբները, եթե մրցաշրջանը կիսատ մնա

«Լիվերպուլը» փոխել է իր որոշումն ու ներողություն է խնդրել երկրպագուներից

ՈՒԵՖԱ-ի նախագահ․ «Տարբերակ չեմ տեսնում, որի դեպքում «Լիվերպուլը» կարող է անտիտղոս մնալ»

Վան Դեյկ. «Ցանկանում եմ դառնալ «Լիվերպուլի» լեգենդը»

Բերբատով․ «Լիվերպուլն» արժանի է Անգլիայի չեմպիոնի կոչմանը»

Sky Sports-ը կազմել է ԱՊԼ-ի այս առաջնության խորհրդանշական հավաքականը

Մեկ ակումբի ֆուտբոլիստներ․ Ովքեր են «200-ի ակումբի» 21 անդամները

«Քիչ էր մնում Ջերարդը խեղդեր Ալոնսոյին». Կրաուչի հետաքրքիր բացահայտումը

Լյորենտեն իր շանն Էնֆիլդ է անվանել

«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը կորոնավիրուսի ստուգման թեստ է հանձնել

Կայացել է ՀՖՖ Գործկոմի նիստը. Ակումբներին է փոխանցվելու հովանվորչական գումարները

«Լիվերպուլը» վախենում է, որ Կլոպը կհեռանա՝ Գերմանիայի հավաքականը գլխավորելու

CIES․ Կորոնավիրուսից ամենաշատը կտուժեն «Սիթիի», «Բարսելոնայի» ու «Լիվերպուլի» կազմերը

Ալիսոնը գնդակը նետել է տուն ու նշել Ռոնալդուի ոճով (տեսանյութ)

Վան Դեյկն ասել է՝ ով է ամենաբարդ մրցակիցը, որի դեմ խաղացել է