fbpx
Բաժիններ

«Արարատ-Արմենիան» հաղթեց «Սաբուրթալոյին» և նվաճեց Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր (տեսանյութ)

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի Լիգա, Որակավորման Փուլ

14 Օգոստոս 2019 - 20:00

0

Սաբուրթալո Թբիլիսի

2

ՖԱ Արարատ-Արմենիա

0 - 1 Anton Kobyalko - 10`

0 - 2 Պետրոս Ավետիսյան - 67`

Հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթելով «Սաբուրթալոյին»՝ «Արարատ-Արմենիան» ընդհանուր պայքարում 3-2 հաշվով հաղթում է վրացական ակումբին՝ դուրս գալով Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլ:

Հատկանշական է, որ ավելացված ժամանակի 3-րդ րոպեին վրացական ակումբը գոլ խփեց, որն արձանագրվելու դեպքում թիմերը պետք է լրացուցիչ ժամանակ անցկացնեին, սակայն մրցավարը խաղից դուրս վիճակ արձանագրեց:

Եզրափակիչ փուլում «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դյուդելանժն» է: Այս ակումբին հաղթելու դեպքում Հայաստանի չեմպիոնը հանդես կգա Եվրոպա լիգայի 2019-20 խաղարկության խմբային փուլում:

«Դյուդելանժը» Լյուքսեմբուրգի 2018/19թթ․ առաջնության չեմպիոնն է: Այս թիմը նախորդ մրցաշրջանում մասնակցել է Եվրոպա լիգայի խմբային փուլին և, «Բետիսի», «Օլիմպիակոսի» ու «Միլանի հետ ընդգրկված լինելով միևնույն խմբում, դուրս մնացել պայքարից (վաստակել է 1 միավոր՝ ոչ-ոքի խաղալով «Բետիսի» հետ):

«Դյուդելանժը» եվրագավաթային ընթացիկ մրցաշրջանը սկսել է Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլից և այնտեղ զիջել Մալթայի ներկայացուցիչ «Վալետային» (2-2, 1-1): Լյուքսեմբուրգյան ակումբը, հայտնվելով Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում, հաղթահարել է մակեդոնական «Շկենդիայի» արգելքը (2-1, 1-1):

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Խաշմանյանը կփորձի վերջ դնել իր նախկին թիմի հաղթական մեկնարկին․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 4-րդ տուրին ընդառաջ

«Արարատ-Արմենիան» բարելավեց իր ռեկորդային ցուցանիշները

Լուիս Օգանա. «Առանց երկրպագուների չէինք հասնի այս արդյունքին» (տեսանյութ)

Պատմության կերտման ճանապարհին. VNews-ի ֆոտոշարքն «Արարատ-Արմենիա» – «Դյուդելանժ» խաղից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Արարատ-Արմենիայի» հաղթանակին

Գեորգի Պաշով. «Շնորհակալություն երկրպագուներին, նրանք այսօր փառահեղ էին» (տեսանյութ)

Գոռ Մալաքյան. «Էմոցիաներն աննկարագրելի են» (տեսանյութ)

Պողոս Գալստյան. «Կար վստահություն, որ այսօր հաղթելու ենք ու տոն ենք պարգևելու հայ ժողովրդին» (տեսանյութ)

Անտոն Կոբյալկո. «Բնավորության հաշվին հաղթանակ կորզեցինք» (տեսանյութ)

Պետրոս Ավետիսյան. «2-1-ը շատ վտանգավոր հաշիվ է» (տեսանյութ)

Վարդան Մինասյան. «Ամենակարևոր բանը, որ ինձ գոհացրեց, իմ թիմի բնավորությունն էր» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» խաղավերջում գոլ է խփում և հաղթում «Դյուդելանժին» (տեսանյութ)

1-1. «Դյուդելանժը» հավասարեցնում է հաշիվը (տեսանյութ)

1-0. «Արարատ-Արմենիան» առավելությունը վերածում է գոլի (տեսանյութ)

«Արարատ»-Արմենիայի» մեկնարկային կազմը «Դյուդելանժի» հետ խաղում

«Ճակատամարտին» ընդառաջ․ «Արարատ-Արմենիայի» վերջին մարզումը «Դյուդելանժի» հետ խաղից առաջ․ VNews-ի ֆոտոշարքը