«Արարատ-Արմենիան» կրկնեց «Արարատի» 13-ամյա վաղեմության լավագույն ցուցանիշը - VNews
Բաժիններ

«Արարատ-Արմենիան» կրկնեց «Արարատի» 13-ամյա վաղեմության լավագույն ցուցանիշը

VBET ՀՊԼ-ի 7-րդ տուրը՝ 10 փաստով

Screenshot 1 64 - «Արարատ-Արմենիան» կրկնեց «Արարատի» 13-ամյա վաղեմության լավագույն ցուցանիշը

Առաջնության 7-րդ տուրում հերթական հաղթանակները տոնելով, «Արարատ-Արմենիան»  ու «Արարատն» ավելի մեծացրին միավորների տարբերությունն իրենց հետապնդողներից: Իսկ ահա գործող չեմպիոն «Ալաշկերտին»  առայժմ ոչ մի կերպ չի հաջողվում անդրանիկ հաղթանակը տոնել:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

  1. Տուրն անցավ հյուրերի առավելությամբ, որոնք տոնեցին 2 հաղթանակ, կրեցին մեկ պարտություն, 2 խաղ էլ ավարտեցին ոչ-ոքի: Առաջնությունում կայացած 33 հանդիպումներից 15-ում հաղթել են դաշտի տերերը, 13-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 5-ում գրանցվել է ոչ-ոքի:

7-րդ տուրում գրանցվեց ընթացիկ առաջնության ամենացածր արդյունավետությունը. 5 հանդիպումներում խփվեց ընդամենը 8 գոլ (միջինը՝ 1,6 գոլ մեկ խաղում): Անցկացված 33 հանդիպումներում գրանցվել է 97 գոլ (միջինը՝ 2,9 գոլ մեկ խաղում):

  1. «Արարատ-Արմենիան» շարունակեց հաղթարշավը՝ մեկնարկից տոնելով 7-րդ անընդմեջ հաղթանակը: Այս ցուցանիշը ոչ միայն ռեկորդային է թիմի պատմության մեջ, այլև լավագույնն է վերջին 13 առաջնություններում: Մինչ այդ, 2008թ. «Արարատն» էր մեկնարկային 7 հանդիպումներում էլ հաղթել:

Ararat Armenia 960x640 - «Արարատ-Արմենիան» կրկնեց «Արարատի» 13-ամյա վաղեմության լավագույն ցուցանիշը

Իսկ ՀՀ առաջնությունների բացարձակ ռեկորդը «Փյունիկին» է պատկանում: 2002թ. փյունիկցիներն արգենտինացի Օսկար Լոպեսի գլխավորությամբ առաջնությունում մեկնարկել էին 14 անընդմեջ հաղթանակով: Ճիշտ է, այդ հաղթանակներից մեկը տեխնիկական էր: 5-րդ տուրում «Արարատը» խաղասկզբում լքել էր խաղադաշտը և «Փյունիկին» 3-0 հաշվով տեխնիկական հաղթանակ էր գրանցվել:

«Արարատ-Արմենիան» ընթացիկ առաջնությունում խոշոր հաշվով 4-րդ հաղթանակը տոնեց, ինչը ևս լավագույն արդյունքն է մասնակից թիմերի մեջ: ՀՀ կրկնակի չեմպիոնը մինչ այդ միևնույն 3-0 հաշվով հաղթել էր «Ալաշկերտին» և «Փյունիկին», 5-2 հաշվով առավելության էր հասել «Նոայի» նկատմամբ:

  1. Իսկ ահա «Ալաշկերտի» համար մեկնարկը շարունակում է մնալ ամենաանհաջողներից մեկը թիմի պատմության մեջ: Առաջնության 5-րդ խաղում էլ ալաշկերտցիներին չհաջողվեց հաղթանակ տոնել: «Ալաշկերտը» կրկնեց 2013/14թթ. մրցաշրջանի իր վատագույն արդյունքը՝ մեկնարկային 5 հանդիպումներում վաստակելով ընդամենը 2 միավոր:

2013/14թթ. մրցաշրջանում նորամուտը նշելով Բարձրագույն խմբում, «Ալաշկերտը» միայն 11-րդ խաղում էր առաջին հաղթանակը տոնել, երբ թիմի ղեկը ստանձնել էր Արմեն Գյուլբուդաղյանցը:

  1. Պամբոս Քրիստոդուլուի գլխավորությամբ «Սևանը» շարունակեց իր անպարտելի խաղերի շարքն առաջնությունում: Նրա օրոք VBET ՀՊԼ-ի նորեկն անցկացրած 5 հանդիպումներում 11 միավոր է վաստակել՝ տոնելով 3 հաղթանակ, 2 խաղ ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի, դարպասը պահելով անառիկ:

pambos 960x641 - «Արարատ-Արմենիան» կրկնեց «Արարատի» 13-ամյա վաղեմության լավագույն ցուցանիշը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

VBET ՀՊԼ. «Ալաշկերտը» խուսափեց պարտությունից «Փյունիկի» դեմ խաղում (տեսանյութ)

«Սևանի» ղեկավարները և անձնակազմի անդամները բռնություն են կիրառել ՀՖՖ պատվիրակի և մրցավարական անձնակազմի նկատմամբ

VBET ՀՊԼ. «Փյունիկ» – «Ալաշկերտ». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

VBET ՀՊԼ. «Նոան» հաղթեց «Սևանին»` տանելով 3 անընդմեջ հաղթանակն առաջնությունում (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Նոա» – «Սևան». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Պետրոս Ավետիսյանի հարցազրույցը «Նոայի» մամուլի ծառայությանը (տեսանյութ)

6 միավորի արժեք ունեցող արարատյան հերթական դերբին, ստուգարք եվրոպական քննությունից առաջ. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ-ի 9-րդ տուրից առաջ

VBET ՀՊԼ-ի 30-րդ հոբելյանական առաջնությանը նվիրված պրոմո հոլովակը (տեսանյութ)

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ և 12-րդ տուրերի խաղացանկը

VBET ՀՊԼ․ «Արարատ-Արմենիա»-«Ալաշկերտ» հանդիպման ժամանակացույցը

Գուֆրանը հրաժեշտի ուղերձով դիմել է «Արարատ-Արմենիայի» երկրպագուներին և անձնակազմին

«Արարատ-Արմենիայի» ավագ Յոան Գուֆրանը կասեցրել է ֆուտբոլային գործունեությունը

Գևորգ Ղազարյանը վերադարձել է ընդհանուր խմբի մարզումներին

VBET ՀՊԼ. Ամսվա լավագույն ֆուտբոլիստը

VBET ՀՊԼ. Ամսվա լավագույն մարզիչը

Դավիթ Մարտիրոսյանը՝ «Ուրարտուի» գործադիր տնօրեն