«Արարատ-Արմենիան» ներկայացրեց իր հերթական նորեկին - VNews
Բաժիններ

«Արարատ-Արմենիան» ներկայացրեց իր հերթական նորեկին

«Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը հայտնում է․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ ակումբին է միացել 26-ամյա կիսապաշտպան Հերադի Ռաշիդին:

Հերադին հանդես է եկել շվեդական «Ակրոպոլիս», «Դալկուրդ», «Սիրիանսկա» և այլ ակումբներում:

Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը հանդիսացել է շվեդական «ԱԻԿ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ, որի կազմում 2018 թվականին դարձել է Շվեդիայի չեմպիոն:

Բարի գալուստ, Հերադի!»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ ծնունդով կոնգոցի, Շվեդիայի քաղաքացիություն ունեցող ֆուտբոլիստն ԱԻԿ-ի կազմում Շվեդիայի 2020թ․ առաջնությունում մասնակցել է 11 խաղի (8-ը՝ մեկնարկային կազմում)՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ:

Ռաշիդին Չեմպիոնների լիգայի գավաթի 2019/20թթ․ խաղարկության որակավորման 1-ին փուլում մասնակցել է «Արարատ-Արմենիայի» դեմ կայացած պատասխան մրցավեճին, որում շվեդական թիմը հաղթել է 3-1 հաշվով և դուրս եկել հաջորդ փուլ:

Ձմեռային մինչմրցաշրջանում Հայաստանի չեմպիոնի կազմն ավելի վաղ համալրել էին Վբեյմար Անգուլոն, Դավիթ Տերտերյանը (2-ն էլ՝ «Գանձասար-Կապան»), Դանու Սպատարուն («Նոա») և Եգոր Կլիմենչուկը («Լվով», Ուկրաինա):

«Արարատ-Արմենիայից» հեռացած ֆուտբոլիստը տեղափոխվում է Արամ Ոսկանյանի թիմ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Նոր պաշտպանի հետքերով. «Բարսելոնայի» թիրախը Բունդեսլիգայից է

Անգլիական ակումբը ֆավորիտ է Հալանդի տրանսֆերի գնման համար պայքարում

«Արարատ-Արմենիան» նոր գլխավոր մարզիչ նշանակեց

«Արարատ-Արմենիայից» նշեցին Կամպանյայից բաժանվելու պատճառները

Բացառիկ. Ով է դառնալու «Արարատ-Արմենիայի» նոր գլխավոր մարզիչը

Դավիդ Կամպանյան հեռացավ «Արարատ-Արմենիայից»

«Յուվենտուսն» ընտրում է՝ բաժանվել Ռոնալդուի՞ց, թե՞ Դե Լիխտից

«Պատերազմ» Եվրոպայում՝ «Լիոնի» ֆուտբոլիստի համար

«Օպերացիա Հալանդ». ինչ շանսեր ունեն ակումբները և ովքեր են տրանսֆերի գլխավոր դեմքերը

Հալանդը ցանկանում է իսպանական գրանդ տեղափոխվել

Եղիշե Մելիքյանն ընդդեմ նախկին թիմի՝ «Ալաշկերտի»․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 17-րդ տուրից առաջ

«Յուվենտուսը» գնեց «Շալկեի» ֆուտբոլիստին

3 թոփ տրանսֆեր. «Մանչեսթեր Յունայթեդի» հավանական մեկնարկային կազմը՝ 2021/22-ին

«Բավարիան» մտադիր է պաշտպանական ահեղ զույգ ստեղծել

«Լոռին» տրանսֆերային պատուհանի վերջին րոպեներին համալրվել է սերբ ֆուտբոլիստով

Դավիդ Կամպանյա. «Ցավալի է պարտվել այս կերպ, քանի որ սկզբում վերահսկում էինք ամբողջ խաղը» (տեսանյութ)