«Արարատ-Արմենիան» երկու հոբելյան նշեց, Օտուբանջոն ու Բուչնևն էլ տարիքային ռեկորդներ սահմանեցին - VNews
Բաժիններ

«Արարատ-Արմենիան» երկու հոբելյան նշեց, Օտուբանջոն ու Բուչնևն էլ տարիքային ռեկորդներ սահմանեցին

VBET ՀՊԼ-ի 9-րդ տուրը՝ 10 փաստով

ar arm 2 - «Արարատ-Արմենիան» երկու հոբելյան նշեց, Օտուբանջոն ու Բուչնևն էլ տարիքային ռեկորդներ սահմանեցին

9-րդ տուրի հանդիպումներով ավարտվեց VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի հոբելյանական՝ 30-րդ առաջնության առաջին շրջանը: Տուրի կենտրոնական խաղում խոշոր հաշվով հաղթանակ տոնելով, «Արարատ-Արմենիան» ավելի ամրապնդեց առաջատարի իր դիրքը՝ մոտակա հետապնդող «Արարատից» միավորների տարբերությունը հասցնելով 7-ի: ԲԿՄԱ-ն էլ վերջապես առաջին հաղթանակը տոնեց՝ ընդհատելով 8 անընդմեջ պարտությունների շարքն ու առաջին անգամ դարպասը պահեց անառիկ:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

  1. Տուրն անցավ դաշտի տերերի զգալի առավելությամբ, որոնք տոնեցին 3 հաղթանակ, 2 խաղ ավարտեցին ոչ-ոքի: Առաջնությունում կայացած 43 հանդիպումներից 20-ում հաղթել են դաշտի տերերը, 15-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 8-ում գրանցվել է ոչ-ոքի:

al 960x960 - «Արարատ-Արմենիան» երկու հոբելյան նշեց, Օտուբանջոն ու Բուչնևն էլ տարիքային ռեկորդներ սահմանեցին

5 հանդիպումներում խփվեց 12 գոլ (միջինը՝ 2,4 գոլ մեկ խաղում): Անցկացված 43 հանդիպումներում գրանցվել է 115 գոլ (միջինը՝ 2,6 գոլ մեկ խաղում):

  1. «Արարատ-Արմենիան» շարունակելով անպարտելի խաղերի շարքը, 2 հաճելի հոբելյան նշեց: «Արարատի» նկատմամբ հաղթանակը 50-րդն էր, իսկ Մաիլսոն Լիմայի խփած առաջին գոլը՝ 150-րդը VBET ՀՊԼ-ում: Լիման 8 գնդակով միանձնյա գլխավորեց առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը: Առաջնության վերջին 5 հանդիպումներում նա 6 գոլի հեղինակ է դարձել՝ միայն «Սևանի» հետ մրցավեճում չգտնելով մրցակցի դարպասի բանալին:

«Արարատի» հետ առաջնության վերջին 4 հանդիպումներում «Արարատ-Արմենիան»  առաջին հաղթանակը տոնեց: Մինչ այդ նախորդ առաջնության 3 հանդիպումներում «Արարատ-Արմենիան»  ընդամենը 2 միավոր էր վաստակել՝ առաջին երկու խաղերում այդպես էլ չգտնելով «Արարատի»  դարպասի բանալին: Վերջին հաղթանակն «Արարատի» նկատմամբ «Արարատ-Արմենիան»  տոնել էր անցյալ տարվա հուլիսի 6-ին՝ 1-0:

ar arm 1 960x640 - «Արարատ-Արմենիան» երկու հոբելյան նշեց, Օտուբանջոն ու Բուչնևն էլ տարիքային ռեկորդներ սահմանեցին

«Արարատ-Արմենիան»  ընթացիկ առաջնությունում խոշոր հաշվով 5-րդ հաղթանակը տոնեց: Մինչ այդ Դմիտրի Գունկոյի սաները 3 անպատասխան գնդակ էին ուղարկել «Ալաշկերտի», «Փյունիկի» և «Ուրարտուի» դարպասները, 5-2 հաշվով էլ առավելության էին հասել «Նոայի» նկատմամբ: Իսկ «Արարատն» ընթացիկ առաջնությունում խոշոր հաշվով առաջին պարտությունը կրեց՝ երկրորդ անընդմեջ խաղում չգտնելով մրցակիցների դարպասի բանալին:

  1. «Սևանը» Պամբոս Քրիստոդուլուի գլխավորությամբ առաջնությունում առաջին պարտությունը կրեց՝ ընդհատելով անպարտելի 6 խաղերի շարքը, որոնցում նաև դարպասն էր անառիկ պահել: Այդ հանդիպումներում «Սևանը» 12 միավոր էր վաստակել՝ տոնելով 3 հաղթանակ, նույնքան խաղ ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի: Նախորդ պարտությունն առաջնությունում «Սևանը» կրել էր Արմեն Շահգելդյանի օրոք՝ 2-րդ տուրում, օգոստոսի 7-ին 1-4 հաշվով զիջելով «Ուրարտուին»: Այդ խաղից հետո էլ Շահգելդյանը պաշտոնանկ էր արվել:

sevan 2 960x641 - «Արարատ-Արմենիան» երկու հոբելյան նշեց, Օտուբանջոն ու Բուչնևն էլ տարիքային ռեկորդներ սահմանեցին

  1. «Փյունիկը» շատ մոտ էր 2,5 տարի անց առաջնությունում վերջապես «Ալաշկերտին» հաղթելուն, սակայն ավելացված ժամանակում ձեռքից բաց թողեց հաղթանակը: «Ալաշկերտի» հետ անցկացրած առաջնության վերջին 6 հանդիպումներից 2-ում «Փյունիկը» պարտվել է, 4-ում գրանցվել է ոչ-ոքի: Արդեն 6 խաղ փյունիկցիներն անպարտելի են առաջնությունում:

Վերջին հաղթանակն «Ալաշկերտի»  նկատմամբ «Փյունիկը»  տոնել է 2019թ. ապրիլի 27-ին: Հանդիպման ելքը վճռել էր «Ալաշկերտի» ավագ Արտակ Գրիգորյանի ինքնագոլը:

  1. Պետրոս Ավետիսյանն առաջին խաղն անցկացրեց VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթցիկ առաջնությունում՝ վերադարձը խաղադաշտ նշելով 11մ հարվածով խփած գոլով: Բարձրագույն խմբում դա Ավետիսյանի 29-րդ գոլն էր: Պետրոսը 6 գնդակով եզրափակում է «Նոայի» բոլոր տարիների լավագույն ռմբարկուների եռյակը, որը 14-ական գոլով գլխավորում են Վլադիմիր Ազարովն ու Մաքսիմ Մայրովիչը:

petros 960x642 - «Արարատ-Արմենիան» երկու հոբելյան նշեց, Օտուբանջոն ու Բուչնևն էլ տարիքային ռեկորդներ սահմանեցին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

«Ալաշկերտի» դեմ չկայացած խաղում «Սևանին» տեխնիկական պարտություն է գրանցվել

«Նոայի» առեղծվածային խաղերի շարքը շարունակվեց, «Փյունիկը» կրկնեց «Արարատ-Արմենիայի» անպարտելիության ռեկորդը

Մաիլսոն Լիման արդյունավետության տարիքային նոր ռեկորդ սահմանեց

VBET ՀՊԼ. «Նոա» – «Արարատ-Արմենիա» խաղը՝ VNews-ի ֆոտոշարքում

VBET ՀՊԼ. Լիմայի գոլը հաղթանակ պարգևեց «Արարատ-Արմենիային»՝ «Նոայի» դեմ խաղում (տեսանյութ)

«Սևանի» նախագահը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ

VBET ՀՊԼ. «Փյունիկը» հաղթեց «Վանին» (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Նոա» – «Արարատ-Արմենիա». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

VBET ՀՊԼ. «Վան» – «Փյունիկ». Մեկնարկային կազմեր

VBET ՀՊԼ. «Նորավանքն» ու «Արարատը» հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Նորավանք» – «Արարատ». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

VBET ՀՊԼ. «Ուրարտուն» ջախջախեց ԲԿՄԱ-ին, Դեսիրեն՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Ուրարտու» – «ԲԿՄԱ Երևան». Մեկնարկային կազմեր

ՀՖՖ-ի հայտարարությունը «Սևանի»՝ «Ալաշկերտի» դեմ խաղին չներկայանալու վերաբերյալ

«Սևանը» հայտարարել է, որ չի ներկայանալու «Ալաշկերտի» դեմ խաղին

Դմիտրի Գունկոն ընդդեմ իր նախկին թիմի, որին դեռ չի հաջողվել հաղթել «Արարատ-Արմենիային». Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ-ի 14-րդ տուրից առաջ