«Արարատ-Արմենիան» Եվրոպայի ամենաքիչ գոլ բաց թողած թիմն է․«Ատլետիկոն» ու «Արարատը»՝ լավագույնների թվում - VNews
Բաժիններ

«Արարատ-Արմենիան» Եվրոպայի ամենաքիչ գոլ բաց թողած թիմն է․«Ատլետիկոն» ու «Արարատը»՝ լավագույնների թվում

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Եվրոպայի ամենաքիչ գոլ բաց թողնող թիմն է։ VNews-ը հաշվարկել է Եվրոպայի բոլոր ընթացիկ առաջնությունների թիմերի ցուցանիշները։ Երևանցիները 9 խաղում ընդամենը 3 գոլ են բաց թողել:

Հայաստանի չեմպիոնի ցուցանիշն էլ ավելի նշանակալի է դարձնում այն հանգամանքը, որ այդ 3 գոլերը բաց է թողել մեկնարկային 3 խաղերում։ Հաջորդ 7 հանդիպումներում Կամպանյայի թիմն անառիկ է պահել դարպասը։

3 գոլ բաց է բաց թողել նաև ջիբրալթարյան «Սենթ Ժոզեֆը», որը սակայն մեկ խաղ քիչ է անցկացրել։

Լավագույն պաշտպանություն ունեցող թիմերի թվում են Սթիվեն Ջերարդի գլխավորած «Գլազգո Ռեյնջերսը» և Դիեգո Սիմեոնեի «Ատլետիկոն»։ Երկու թիմերն էլ գլխավորում են իրենց երկրների առաջնությունների մրցաշարային աղյուսակը։

Լավագույն տասնյակին շատ մոտ է տեղակայվել Երևանի «Արարատը», որը 13-րդն է։ Վարդան Բիչախչյանի թիմը իսպանական ու շոտլանդական թիմերի պես 6-ական գոլ է բաց թողել, սակայն ավելի քիչ խաղերում։

Հատկանշական է, որ թոփ-20 թիմերի թվում են նաև «Փյունիկն» (8) ու «Ալաշկերտը» (8)։

Մեր հաշվարկով միջինը մեկ խաղում գոլ բաց չթողնելու ցուցանիշով առաջատարը «Շերիֆն» է՝ 0,25։ Մոլդովացիները 20 խաղում 5 գոլ են բաց թողել։

Երկրորդ տեղում «Ռեյնջերսն» է (0,26), երրորդում՝ «Սլավիան» (0,3), չորրորդում՝ «Արարատ-Արմենիան» (0,33), իսկ հնգյակը եզրափակում է երևանցիներին Եվրոպա լիգայից դուրս թողած «Ցրվենա Զվեզդան» (0,36)։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Նորեկն ամենաարդյունավետն էր 11մ հարվածով չպատժված թիմում․ «Ուրարտուի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Տրանսֆերային ձմեռ-2021․ Հայկական ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Արարատը» պայմանագիր է կնքել Դիմիտրի Պոբուլիչի հետ

Մաիլսոն Լիման պայմանագիր է կնքել նոր ակումբի հետ

Մաիլսոն Լիման հայտարարել է «Արարատ-Արմենիայից» հեռանալու մասին

Հայտնի են «Փյունիկի» մրցակիցները ընկերական խաղերում

«Արարատից» լեգեոներ հեռացավ

«Արարատ-Արմենիայի» հարձակվողը հեռացավ թիմից

Դավիդ Յուրչենկոն տեղափոխվեց հայկական ակումբ

Մուսա Դեմբելե. «Իմ սիրելի ֆուտբոլիստը Տորեսն էր. ես ուրախ եմ, որ խաղալու եմ «Ատլետիկոյում»

Հայտնի է՝ որտեղ կկայանա «Փյունիկի» արտասահմանյան հավաքը

Մուսա Դեմբելեն՝ «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ

«Ատլետիկոն»՝ դեպի չեմպիոնություն. Սիմեոնեն արդեն զգում է տիտղոսի բույրը

8 ֆուտբոլիստ հեռացավ «Լոռիից»

«Ատլետիկոն» հաղթեց «Սևիլիային» 1-ին տուրից հետաձգված խաղում (տեսանյութ)

«Փյունիկն» ու VBET-ն Ամանորի կապակցությամբ նվերներ էին պատրաստել ակումբի երկրպագուների համար (տեսանյութ)