fbpx
Բաժիններ

«Արարատ-Արմենիան» ևս պաշտոնական հայտարարություն է տարածել

Հայաստանի առաջնությունում վերջին օրերին ստեղծված իրավիճակի վերաբերյալ «Փյունիկից» ու «Լոռիից» հետո պաշտոնական հայտարարություն է տարածել նաև «Արարատ-Արմենիա» ակումբը:

«Վերջին օրերին հայկական ֆուտբոլում ստեղծված իրադրության շուրջ «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը ցանկանում է հայտնել հետևյալը.
1. Մեր ակումբի ստեղծման առաջին օրվանից մեր թիվ մեկ նպատակն է եղել ոչ թե ամեն գնով տիտղոսներ նվաճելը, այլ, առաջին հերթին, հայկական ֆուտբոլի և Հայաստանի առաջնության հանդեպ հետաքրքրությունը բարձրացնելը, նոր ֆուտբոլային մշակույթ ստեղծելը և առաջնության դիտարժանությունը մեծացնելը: Արդեն այսօր, կարծում ենք, կարող ենք փաստել, որ այդ ուղղությամբ արդեն մեծ քայլ ենք արել: Իսկ ինչ վերաբերում է մեր մարզական նպատակներին, ապա «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի համար սկզբունքային է հաղթանակներ տոնել և տիտղոսներ նվաճել միայն առողջ սպորտային պայքարում:

2. Ինչ վերաբերում է այս օրերին շրջանառվող բազմաթիվ անհեթեթ բամբասանքներին և ամպագոռգոռ հայտարարություններին, մասնավորապես հնչած «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի և անձամբ պարոն Արթուր Սողոմոնյանի կողմից, կապված «Լոռի» Ֆուտբոլային ակումբին դրամական պարգևավճարներ տալու հետ, ապա ցանկանում ենք ընդգծել, որ դա բացարձակ սուտ է: Դեռ ավելին, ունենալով տեղեկություն, որ «Փյունիկ» Ֆուտբոլային ակումբն ինքն է վերջին տուրերին պարգևավճարներ խոստանում մեր մրցակիցներին, հարիր չենք համարել դրա մասին խոսել, քանի որ յուրաքանչյուր ակումբ ինքն է որոշում, թե ինչ մեթոդներով է նախընտրում լուծել իր խնդիրները:

Փակելով այս թեման, ցանկանում ենք շնորհակալություն հայտնել «Լոռի» Ֆուտբոլային ակումբին ազնիվ ու արժանապատիվ խաղ ցուցադրելու, և արդար խաղի սկզբունքները չդավաճանելու համար: Այսօր, երբ որոշ մարդիկ փորձում են ստվեր նետել հայկական ֆուտբոլի բարի համբավի վրա, «Լոռի» ՖԱ-ն ցույց տվեց, որ հայկական ֆուտբոլը ճիշտ ճանապարհին է և ոչ ոք իրավունք չունի խաղալ հայկական ակումբների բարի անվան հետ: Կարծում ենք, որ «Լոռի» ՖԱ-ի դրսևորած մոտեցումը պետք է օրինակ դառնա հայկական բոլոր ակումբների համար:

3. Կապված մրցավարության հետ պետք է նշենք, որ ամբողջ մրցաշրջանի ընթացքում մեր ակումբը բազմիցս տուժել է մրցավարների սխալ որոշումներից, և, չնայած դրան, մենք հասկանում ենք, որ դա ֆուտբոլի բաղկացուցիչ մասերից է, և նման դեպքերին միշտ արձագանքել ենք արժանապատիվ կերպով, և չենք փորձել մեղավորներ փնտրել այլ ակումբներում:

Միևնույն ժամանակ, ողջունում ենք ՀՖՖ որոշումը առաջնության վերջին տուրերի սպասարկումը վստահել օտարերկրացի մրցավարներին»,-նշվում է ակումբի հայտարարության մեջ: 

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կոբյալկոն Հայաստանում հանդես եկած միակ լեգեոներն է, որ արդյունավետության տարիքային ռեկորդ է սահմանել

Հայկական ակումբների 7 լեգեոներներ հրավիրվել են իրենց երկրների ազգային հավաքականներ

Բարձրագույն խմբի 13-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Առաջնության ամենախոշոր հաշվով հաղթանակն ու ամենագոլառատ խաղը

Վարդան Մինասյան․ «Խնդիր ունենք պաշտպանության կենտրոնում»

«Արարատ-Արմենիան» ջախջախեց «Երևանին», «Նոան» պարտության մատնեց «Լոռիին» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիա» – «Երևան»․ Մեկնարկային կազմեր

Պայքարը նոր ուժով է բորբոքվում․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 13-րդ տուրին ընդառաջ

Դավիդ Կամպանյա․ «Հենց մի բան էի հուշում ֆուտբոլիստիս, մրցավարը նայում էր ինձ ու ասում՝ լռի՛ր» (տեսանյութ)

Վարդան Մինասյան․ «Բացի «Փյունիկից», մյուս բոլոր թիմերը մեզ հետ խաղերում խորը պաշտպանություն են տանում» (տեսանյութ)

2 կարմիր քարտ, բայց առանց գոլի․ «Արարատ-Արմենիան» և «Լոռին» գոլազուրկ ոչ-ոքի գրանցեցին (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» առաջնության միակ թիմն է, որին «Լոռին» ոչ մի գոլ չի խփել․ Հետաձգված հանդիպմանն ընդառաջ

«Շիրակն» ու «Փյունիկն» ավելի քան 2 տարի է, ինչ չեն հաղթել VBet Հայաստանի գավաթում

Vbet Հայաստանի գավաթ․ «Արարատ-Արմենիան», «Ալաշկերտն» ու «Նոան» քառորդ եզրափակիչում են

Գավաթային կրքերի վերադարձը․ VBet Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչին ընդառաջ

Արմեն Ադամյան․ «Տղաները պայքարեցին մինչև վերջ ու պարգևատրվեցին կատարած աշխատանքի համար» (տեսանյութ)